Դերջանի գավառակ
Դերջան, գավառակ Արևմտյան Հայաստանում, Մեծ Հայքի Բարձր Հայք աշխարհում, իսկ ավելի ուշ գավառակ Էրզրումի վիլայեթի Էրզրումի գավառում։ Կենտրոնը հնում Դերջան ավանն էր, իսկ ավելի ուշ այդ ավանի տեղում առաջացած Մամախաթուն գյուղաքաղաքը։
Գավառակ | |
---|---|
Դերջան | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ |
Գավառ | Էրզրումի գավառ |
Այլ անվանումներ | Աթախ, Ատակ, Դերզենա, Դերքսենե, Թերժան, Թերճան, Թերջան, Մամախաթուն, Տերճան, Քսերքսենե |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը), այլք |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Տեղաբնականուն | Դերջանցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Աշխարհագրություն
խմբագրելԳավառակը տարածվում էր Արևմտյան Եփրատի վերին հոսանքում։ Տարածքը հիմնականում հարթավայրային էր և ընդգրկում էր Աշկալայի և Դերջանի արգավանդ դաշտերը։ Ունի ջրի առատ պաշարներ։ Գավառի միջով հոսում է Արևմտյան Եփրատը։
Կլիմա
խմբագրելՈւնի ցամաքային կլիմա։
Պատմություն
խմբագրելԴերջանն անընդհատ ձեռքից ձեռք է անցել և հայերը ստիպված են եղել պարբերաբար դիմել բռնագաղթի։
1915 թ.-ի Մեծ Եղեռնի ժամանակ հայերին տեղահանեցին և մեծ մասին կոտորեցին աքսորի ճանապարհին։
Բնակչություն
խմբագրելXX դարի սկզբին Դերջանն ուներ 10 000 հայ բնակիչ։
Տնտեսություն
խմբագրելՈռոգումը հիմնականում իրականացնում էին արհեստական ճանապարհով։ Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։ Հիմնականում մշակում էին ցորեն։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԴերջանի հայտնի վանքերից էր Ս. Թորոս վանքը։
Վարչական բաժանում
խմբագրելXX դարի սկզբին Դերջանն ուներ 230 գյուղ և գյուղակ։
Դերջանի հայտնի գյուղերից էին.[1]
- Ագարակ
- Ապրանք
- Աղաթեր
- Աստոյի գոմ
- Բագառիճ
- Բուլք
- Գառնի-բերդակ
- Գարագուլաք
- Էսպեվերք
- Խազախ Ներքին
- Խազախ Վերին
- Խազգյուղ
- Խաչիկ-օղլու գոմ
- Խարխին
- Խնզրի
- Խումլար
- Ծաղկարի
- Հերունի
- Հիրանի
- Հողեք
- Ղուրզոլ
- Մանց
- Չամուրդերե
- Չանագչի
- Չըքնըս
- Սարիղայա
- Վարդակ
- Վիժան
- Փրկիչ
- Քյոփուռ
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 92
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն