Դժոխքը երկրի վրա

Վաղինակ Բեքարյանի վեպը

Դժոխքը երկրի վրա, Վաղինակ Բեքարյանի 1959 թվականին տպագրված վեպն է[1]։

Դժոխքը երկրի վրա
ՀեղինակՎաղինակ Բեքարյան
Տեսակգրական ստեղծագործություն
ԹեմաՀայոց ցեղասպանություն
Բնօրինակ լեզուհայերեն
Էջեր254
Կազմի հեղինակԱրա Բեքարյան
ՀրատարակիչՀայպետհրատ
Հրատարակման տարեթիվհունիսի 6, 1959
ՎիքիքաղվածքԴժոխքը երկրի վրա

Բովանդակություն

խմբագրել

Գրքի թեման վերցված է արևմտահայերի կյանքից։ Գործողությունները զարգանում են 1915 թվականին Նիկոմեդիայի շրջանի Նոր-Գյուղում։ Գյուղի բնակչությունը արժանանում է ողջ արևմտահայության բախտին՝ սկզբում ձերբակալում և գնդակահարում են գյուղի ականավոր մարդկանց, ապա ձեռնամուխ լինում ժողովրդի տեղահանությանը։

Սակայն գյուղի բնակչությունը, գիտակցելով իրեն վիճակված սև ճակատագիրը, նախընտրում է մահանալ զենքը ձեռքին և մի քանի հանդուգն հայրենասերների ղեկավարությամբ զենք է բարձրացնում ու չի ենթարկվում տեղահանման հրամանին։

Հայերը դիմադրում և հերոսաբար պայքարում են։ Դաժան և անհավասար պայքարում կործանվում է Նոր-Գյուղը։ Փոքրաթիվ ազատվողների մեջ է լինում ինքնապաշտպանության ղեկավարներից մեկը՝ գրքի հերոս Զորենը, որը լեռ է բարձրանում և շարունակում պայքարը։ Նա կարողանում է պատժել գյուղի կործանման գլխավոր պատասխանատուներին[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Վաղինակ Բեքարյան, Դժոխքը երկրի վրա, Հայպետհրատ Երևան, 1959, 254 էջ
  2. «Դժոխքը երկրի վրա». Վերցված է 2020 թ․ հուլիսի 31-ին.(չաշխատող հղում)
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դժոխքը երկրի վրա» հոդվածին։
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են