Վաղինակ Բեքարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բեքարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վաղինակ Գրիգորի Բեքարյան (փետրվարի 5, 1891, Պարտիզակ - հունիսի 15, 1975, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկավարժ, բանաստեղծ, արձակագիր։
Վաղինակ Բեքարյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 5, 1891 |
Ծննդավայր | Պարտիզակ |
Վախճանվել է | հունիսի 15, 1975 (84 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | արձակագիր, բանաստեղծ և ուսուցիչ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Կեդրոնական վարժարան և ՀԱՊՀ |
Ուշագրավ աշխատանքներ | Դժոխքը երկրի վրա |
Զավակներ | Ցոլակ Բեքարյան և Արա Բեքարյան |
Վաղինակ Բեքարյան Վիքիդարանում | |
Vakhinak Bekaryan Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՎաղինակ Բեքարյանը ծնվել է 1891 թվականին Թուրքիայի հայկական Պարտիզակ ավանում։ Սկզբնական կրթությունը ստացել է տեղական դպրոցում, ապա շարունակել Կոստանդնուպոլսի Կեդրոնական վարժարանում։
1908 թվականի Օսմանյան սահմանադրությունից հետո Բեքարյանը կնոջ հետ տեղափոխվում է Աֆիոն-Կարահիսար և երկուսով դասավանդում են ազգային կենտրոնական միջնակարգ դպրոցում[1]։ 1915 թվականին Բեքարյանին հրավիրում են Երուսաղեմ Ժառանգավորաց վարժարանում դասավանդելու, որտեղ նրա ընտանիքը անց է կացնում եղեռնի օրերը։ Եղեռնից հետո Պորտ Սաիդում դասավանդում է փախստական մուսալեռցիների վրանաքաղաքում։ 1916 թվականից Եթովպիայի հայկական գաղթօջախի հրավերով տեղափոխվում է Ադիս Աբեբա և այնտեղ հիմնում հայկական դպրոց[2]։ 1922 թվականին տեղափոխվում են Փարիզ, իսկ 1925 թվականին Հայաստան։ Ավարտում է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտըի քիմիական ֆակուլտետը։ Ուսմանը զուգահեռ դասավանդել է Էջմիածնում, Երևանի դպրոցներում և մանկավարժական ինստիտուտում[3]։
Ստեղծագործությունները
խմբագրելՍփյուռքի մամուլում լույս են տեսել նրա արձակ և չափածո գործերը։ 1923-1924 թվականներին թղթակցել է «Կոչնակ Հայաստանի» և «Հառաջ» թերթերին Աբել Միաճիկյան կեղծանունով։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վաղինակ Բեքարյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վաղինակ Բեքարյան» հոդվածին։ |