Դիեգո Վելասկես
Դիեգո Ռոդրիգես Վելասկես (իսպ.՝ Diego Rodríguez de Silva y Velázquez, հունիսի 6, 1599[2][3][4][…], Սևիլյա, Կաստիլիա և Լեոն[5] - օգոստոսի 6, 1660[3][4][6][…], Մադրիդ, Իսպանիա[5]), իսպանացի նկարիչ է, Իսպանական Ոսկե Դարի մեծագույն ներկայացուցիչը։
Կենսագրություն
խմբագրելԴիեգո Վելասկեսը (իսկական անուն-ազգանունը՝ Ռոդրիգես դե Սիլվա Վելասկես) ծնվել է մկրտված պորտուգալացի հրեայի ընտանիքում։ Նկարչության դասեր առել է ծննդավայրում՝ Ֆրանսիսկո դե Էռերա Ավագից և Ֆրանսիսկո Պաչեկոյից։
Գործունեություն
խմբագրելՄինչև 1623 թվականն աշխատել է Սևիլյայում, ստեղծել ժողովրդական կենցաղի տեսարաններ (բոդեգոնես, ժանր)՝ «Նախաճաշ» (մոտ 1617 թվական), «Ծեր խոհարարուհին» (մոտ 1620 թվական), «Ջրկիր» (մոտ 1621 թվական) և այլն, նաև կրոնական թեմայով մի քանի կտավներ («Հոգևոր հովիվների երկրպագությունը», «Գուշակների երկրպագությունը», երկուսն էլ՝ 1619 թվական, «Քրիստոսը Մարթայի և Մարիամի տանը», մոտ 1620 թվական), որոնք աչքի են ընկնում կերպարների դիպուկ բնութագրումներով և կրում են իտալացի նկարիչ Կառավաջոյի արվեստի ազդեցությունը։ 1623 թվականին Վելասկեսը հրավիրվել է Մադրիդ. արքայազն Ֆերդինանդը նրան ներկայացրել է Ֆիլիպ IV թագավորին, որը նկարչին պատվիրել է իր դիմանկարը։ Տեսնելով Վելասկեսի աշխատանքը՝ նա ասել է. «Ոչ ոք ինձ այլևս չի նկարի՝ բացի քեզանից»։ Վելասկեսը նշանակվել է պալատական նկարիչ։ Նկարչի վարպետության ձևավորմանը նպաստել են ծանոթությունը թագավորական հավաքածուներին (հատկապես Տիցիանի նկարներին) և Ռուբենսի հետ, վերջինիս խորհրդով՝ նաև շրջագայությունն Իտալիայում (1629-1631 թվական, եղել է Ջենովայում, Միլանում, Վենետիկում և Հռոմում)։ 1630-ական թվականներին Վելասկեսը համարձակորեն հրաժարվել է ժամանակի արվեստին բնորոշ պայմանականություններից և կյանքը պատկերել է ողջ իրողությամբ, որոնել մեծ ընդհանրացման պատկերներ ստեղծելու ուղիներ։ «Բաքոս»-ում (1628-1629 թվական) նկարել է բնության գրկում Բաքոսի և ֆավնների (Ֆավն՝ դաշտերի և անտառների աստված) հետ խնջույքի նստած թափառաշրջիկների, որոնց միավորում են ընդհանուր ոգևորությունն ու բնությունը։ «Վուլկանի դարբնոցը» (1630 թվական) կտավը լի է իրական կյանքի զգացողությամբ։
Պատմանկարչության սկզբնադրումը
խմբագրել«Բրեդայի հանձնումը» (1634 թվական) ստեղծագործությամբ Վելասկեսը հիմք է դրել պատմանկարչությանը Եվրոպայում։ Ստեղծել է նաև բազմաթիվ դիմանկարներ («Խուան Մաթեոս», մոտ 1632 թվական, «Հերցոգ Օլիվարես», «Արքայազն Բալթազար Կառլոս», երկուսն էլ՝ 1634-1635 թվականներ, և այլն)։ Ուշագրավ են հատկապես պալատական ծաղրածուների, խեղկատակների և գաճաճների դիմանկարները (բոլորը՝ 1631-1648 թվականների)։ Նկարիչը 1642-1644 թվականներին ուղեկցել է թագավորին Արագոնի արշավանքի ժամանակ։
Ճանապարհորդություններ
խմբագրել1648-1651 թվականներին երկրորդ անգամ ճամփորդել է Իտալիայում։ Այդ տարիներին ստեղծած Ինոկենտիոս X պապի դիմանկարն աչքի է ընկնում կարմրի և վարդագույնի անսովոր նուրբ ու ճշգրիտ մշակված գունաշարով։ Ավելի ուշ շրջանի՝ Մարիա Թերեզայի (1651 թվական), Ֆիլիպ IV-ի (1655-1656 թվականներ), Մարգարիտ Ավստրիացու (մոտ 1660 թվական) դիմանկարներին բնորոշ են ընդգծված հոգեբանական հատկանիշները։ Այդ շրջանի գործերից է նաև «Հայելիով Վեներան» (1651 թվական)։ Վելասկեսը ստեղծել է բնանկարներ («Մեդիչիի վիլլան», երկու բնանկար, 1650-1651 թվականներ), որոնք առանձնանում են անսովոր թարմությամբ։ Վելասկեզի վերջին տարիների նշանավոր գործերն են՝ «Լաս Մենինաս» («Ֆրեյլիններ», 1656 թվական) և «Մանող կանայք» (նախնական անվանումը՝ «Արաքնեի առասպելը», 1657 թվական, աշխատանքի առաջին տեսարանն է արևմտաեվրոպական գեղանկարչության մեջ)։ Նկարչի ուշ շրջանի գործերում առավել ցայտուն են դրսևորվել նրա ստեղծագործական մեթոդի առանձնահատկությունները՝ իրականության խոր ըմբռնումը՝ ողջ հարստությամբ ու հակասություններով, կերպարապլաստիկական մարմնավորման ամբողջականությունը և այլն։ Վելասկեսը նկարել է առանց ճեպանկարների՝ անմիջապես կտավի վրա փոխադրելով բնորդից ստացած առաջին տպավորությունները։
Վելասկեսը թանգարաններում
խմբագրելՎելասկեսի գործերից պահվում են Էրմիտաժում (Սանկտ Պետերբուրգ), Պրադոյում (Մադրիդ), Դրեզդենի, Լոնդոնի ազգային պատկերասրահներում և այլ թանգարաններում։ Վելասկեսի անունով կոչվել է խառնարան Փայլածու (Մերկուրի) մոլորակի վրա։
Պատկերասրահ
խմբագրել-
Մարգարիտա Ավստրիացու դիմանկարը
-
Ֆիլիպ 4-րդի դիմանկարը
-
de Breda o Las Lanzas
-
Իննոկենտիոս 10-րդ պապի դիմանկարը
-
Ֆիլիպ 4-րդը ձիու հետ
-
Դիեգո Ռոդրիգեսի նկարը
-
El aguador de Sevilla
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.) — São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Store norske leksikon (норв.) — 1978. — ISSN 2464-1480
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 5,16 5,17 RKDartists (նիդերլ.)
- ↑ 6,0 6,1 6,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ Brown J. Velázquez and the Evolution of High Baroque Painting in Madrid — 1995.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 WikiTree — 2005. — ed. size: 23699588
Գրականություն
խմբագրել- C. Justi, «Diego Velazquez und sein Jahrhundert» (Բոնն, 1888, 2 հատոր);
- W. Stirling Maxwell, «Velazquez und seine Werke» (թարգմանություն անգլերենից, Բեռլին, 1856)
- Paul Lefort, «Velazquez» (համահասանելի աշխատանք, որը մտել է «Les Artistes célébres» հրատարակություն).
- Camon Aznar J. Velazquez. T. 1-2. Madrid, 1964.
- Հատոր П. «Прядильщицы» как итог развития бытового жанра в творчестве Веласкеса (ко 300-летию со дня смерти) // Научные доклады высшей школы. Серия исторических наук. № 2, 1961
- Каптерева հատոր П. Веласкес и испанский портрет XVII века. М., 1956.
- Кеменов В. С. Картины Веласкеса. М., 1969.
- Кеменов В. С. Веласкес в музеях СССР. Л., 1977.
- Королёва С. Диего Веласкес / В серии «Великие художники» — Т 10 — К.,2010 — 48 с.
- Левина И. М. Диего Веласкес. «Завтрак». Л., 1948.
- Левина И. М. Новое о Веласкесе // Искусство, 1975.№ 2. С.61-64.
- Малицкая К. М. Отражение жизни Испании XVII века в исторических и жанровых композициях Веласкеса. // Труды Государственного музея изобразительных искусств им. А. С. Пушкина, М., 1960.
Արտաքին հղումներ
խմբագրել- На artcyclopedia.com
- На wga.hu
- Веласкес. Русский сайт о художнике Արխիվացված 2021-01-20 Wayback Machine
- Ортега и Гассет. Введение к Веласкесу. Очерк.
- Подробная биография
- Восемь шедевры из Диего Веласкеса Արխիվացված 2014-07-24 Wayback Machine Интернет-выставка в Owlstand
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիեգո Վելասկես» հոդվածին։ |