Ապոլլոնը Վուլկանի դարբնոցում (նկար, Վելասկես)
«Ապոլլոնը Վուլկանի դարբնոցում» (իսպ.՝ Apolo en la Fragua de Vulcano), իսպանացի նկարիչ, Իսպանական ոսկեդարի մեծագույն ներկայացուցիչ Դիեգո Վելասկեսի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1630 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 223 × 290 սմ։
Ապոլլոնը Վուլկանի դարբնոցում | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Դիեգո Վելասկես[1] |
տարի | 1630[1][1] |
բարձրություն | 223 ± 1 սանտիմետր[1] |
լայնություն | 290 ± 1 սանտիմետր[1] |
ստեղծման երկիր | Իսպանիա[1] |
ժանր | դիցաբանական գեղանկարչություն[1] |
նյութ | յուղաներկ[1] և կտավ |
գտնվում է | Պրադո թանգարան[1] և Մադրիդի թագավորական պալատ[2] |
հավաքածու | Պրադո թանգարան[1] |
սեփականատեր | Ֆերդինանդ VII[2] |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
La fragua de Vulcano (Velazquez)[3] Վիքիպահեստում |
Այսօր «Ապոլլոնը Վուլկանի դարբնոցում» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Պրադո թանգարանում (Մադրիդ, Իսպանիա)։
Պատմություն
խմբագրելԻսպանացի նկարիչ Անտոնիո Պալոմինոյի հաղորդմամբ այս կտավը Վելասկեսը նկարել է Իտալիայում՝ 1630 թվականին, երբ առաջին անգամ էր այցելում այդ երկիր։ Այս և «Հովսեփի պատմուճանը>» նկարները հեղինակի մոտ են գտնվել հնդհուպ մինչև 1634 թվականը, երբ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ IV-ը գնում է՝ զարդարելու Բուեն Ռետիրո պալատը։ Ֆրանսիացիների կողմից 1819 թվականին ավերվում է պալատը, որից հետո «Ապոլլոնը Վուլկանի դարբնոցում» ստեղծագործությունը տեղափոխվում է Մադրիդ՝ Պրադո[4]։
Սյուժե
խմբագրել«Ապոլլոնը Վուլկանի դարբնոցում» ստեղծագործության սյուժեն վերցված է Պուբլիուս Օվիդիուս Նասոյի «Կերպարանափոխություններ» պոեմից։ Վուլկանի արհեստանոցի շեմին հայտնվում է Ապոլլոնը։ Կրակի և դարբնության հովանավոր աստվածն աչքի տակով նայում է լույսի, արևի, բնության պայծառ սկզբնավորման, արվեստների հովանավոր, մուսաների առաջնորդ Ապոլլոնին։ Վերջինս լուր է բերել այն մասին, որ Վուլկանի կինը՝ Վեներան, մոռանալով ամուսնական ուխտի մասին՝ շնանում է պատերազմի աստված Մարսի հետ։ Վուլկանի օգնականները, որոնց հետ նա կռել է աստվածների զենք ու զրահը, զարմանքից ափիբերան բացել են բերանները[5]։
Նկարագրություն
խմբագրելԻտալիայում ճանապարհոդելու ժամանակ Վելասկեսն ազդվել է վենետիկյան գեղանկարչությունից, ինչը երևում է գույների կիրառումից, օրինակ՝ Ապոլլոնի պատմուճանի տարբերվող նարնջագույնը։ Հռոմում գտնվելու ժամանակ էլ տարվել է Միքելանջելոյի արվեստով և սկսել է նկարել Վուլկանի շատ մեծ և ուժեղ ֆիգուրներ։ Մարմինները վրձնել է աթլետիկ կառուցվածքով՝ արտահայտելով ողջ ուժը[6]։
Մյուս կողմից էլ Վելասկեսը ձգտում էր իր կտավներին խորություն հաղորդել։ Նա սկսեց օգտագործել այսպես ասած «տարածականության սերտաճեցում»՝ ֆիգուրները նկարելով մեկը մյուսի դիմաց, որպեսզի դիտողի մոտ խորության զգացում առաջանա։
Ի տարբերություն իտալացի վարպետների, Վելասկեսը չի իդեալականացրել իր հերոսներին։ Նույնիսկ կարելի է նշել, որ Վուլկանը շատ տգեղ է, իսկ Ապոլլոնի դեմքը, չնայած որ շրջապատված է լույսերով, նույնպես իդեալական չէ[7]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 https://www.museodelprado.es/coleccion/obra-de-arte/la-fragua-de-vulcano/84a0240d-b41a-404d-8433-6e4e2efd21ab
- ↑ 2,0 2,1 Inv. Fernando VII, Palacio Nuevo, 1814-1818 — 1814.
- ↑ 3,0 3,1 https://commons.wikimedia.org/wiki/Category:La_fragua_de_Vulcano_(Velazquez)
- ↑ «Vulcan's Forge» (անգլերեն). Museo Nacional del Prado. Վերցված է 2020 թ․ մարտի 3-ին.
- ↑ Анна Вчерашняя. «Диего Веласкес - Кузница вулкана: Описание произведения». artchive.ru. Վերցված է 2020 թ․ մարտի 2-ին.
- ↑ Velázquez. — New York: Metropolitan Museum of Art, 1989. — С. 110-119. — 286 с. — ISBN 978-0-87099-554-5
- ↑ «Velázquez's Vulcan's Forge» (անգլերեն). Smarthistory at Khan Academy. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 2-ին.
Գրականություն
խմբագրել- La pintura en el barroco. José Luis Morales y Marín. Espasa Calpe S.A. 1998
- Museo del Prado. Pintura española de los siglos XVI y XVII. Enrique Lafuente Ferrari. Aguilar S.A. 1964
- Cirlot, L. (dir.), Museo del Prado II, Col. «Museos del Mundo», Tomo 7, Espasa, 2007. 978-84-674-3810-9, pp. 24–25
- McKim-Smith, Gridley; Andersen-Bergdoli, Greta; Newman, Richard (1988). Examining Velazquez. Yale University.
- Velázquez and The Surrender of Breda: The Making of a Masterpiece. Anthony Bailey. Henry Holt and Company. 2011
Արտաքին հղումներ
խմբագրել- Velázquez , exhibition catalog from The Metropolitan Museum of Art (fully available online as PDF), which contains material on Apollo in the Forge of Vulcan (see index)
- Diego Velázquez, Apollo in the Forge of Vulcan, Colourlex
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ապոլլոնը Վուլկանի դարբնոցում (նկար, Վելասկես)» հոդվածին։ |