Դիլարամի մատ
Դիլարամի մատ, անհայտ հեղինակի միջնադարյան մանսուբ (շախմատային դիրք Ստամբուլի թանգարանում պահվող 1140 թվականի մագաղաթից)[1], որում մատը ստացվում է երկու նավակների զոհաբերությամբ։ Որոշ հրատարակություններում որպես հեղինակ նշվում է շատրանջի արաբ վարպետ աս-Սուլին[2].
Պատմություն
խմբագրելԱնվանումը ծագում է պարսիկ բանաստեղծ Ֆիրդուսի ալ-Թահիթալի 1503 թվականի շախմատային մի ձեռագրում ներկայացվող սիրային պատմությունից։ Դիլարամը (պարսկերեն՝ «հանգիստ սիրտ») շախմատի մոլի սիրահար վեզիրի կինն էր։ Մի օր նա խաղում է ուժեղ մրցակցի հետ։ Նրա բախտը չի բերում, և նա տանուլ է տալիս ողջ ունեցվածքը։ Այդժամ, տարվելով խաղով, նա անում է վերջին խաղադրույքը՝ գեղեցկուհի Դիլարամին։ Վճռորոշ այդ պարտիայում նրա գործերը կրկին վատ են դասավորվում։ Սպիտակ արքային վտանգ է սպառնում բոլոր կողմերից։ Բայց խաղին հետևող Դիլարամն այդ դիրքում նկատում է հրաշագեղ փրկություն և բացականչում է. «Զոհաբերի՜ր երկու ռուխը (արաբերեն՝ «նավակ») և փրկի՜ր ինձ»[3]։ Այդ հուշումից հետո վեզիրը գտնում է գեղեցիկ կոմբիանցիան և հաղթում.
1.Նh8+ Ա։h8
2.Аf5+ Աg8
3.Նh8+ Ա։h8
4.g7+ Աg8
5.Ձh6×
h3 դաշտում ալֆիլ (А) է («ալֆիլ»՝ արաբերեն «փիղ»), որը փղի «նախնին» է և կարող էր անկյունագծով ցատկել միայն մեկ դաշտի վրայով, ձիու պես ցատկելով նաև այլ խաղաքարերի վրայով։