Դիմիտրի Ալեքսիձե
Դիմիտրի Ալեքսանդրի Ալեքսիձե (վրաց.՝ დიმიტრი ალექსანდრეს ძე ალექსიძე, փետրվարի 23 (մարտի 8), 1910, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 4, 1984, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի վրացի ռեժիսոր, մանկավարժ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1976)։
Դիմիտրի Ալեքսիձե վրաց.՝ დიმიტრი ალექსანდრეს ძე ალექსიძე | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 23 (մարտի 8), 1910 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 4, 1984 (74 տարեկան) |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտացում | դրամատուրգ և թատերական ռեժիսոր |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԴիմիտրի Ալեքսիձեն ծնվել է 1910 թվականի փետրվարի 23-ին (մարտի 8-ին) Թիֆլիսում, բժշկի ընտանիքում։ Հայրենի քաղաքում ավարտել է դպրոցն ու պարարվեստի ուսումնարանը։ 1934 թվականին Մոսկվայում ավարտել է Թատերական արվեստի ռուսական համալսարանի ռեժիսուրայի ֆակուլտետը։
1935 թվականից եղել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոնի ռեժիսոր, իսկ 1959-1964 թվականներին՝ նույն թատրոնի գլխավոր ռեժիսոր։
1964-1970 թվականներին Դիմիտրի Ալեքսիձեն աշխատել է Ուկրաինայում՝ Կիևի Իվան Ֆրանկոյի անվան դրամատիկական թատրոնում (1964-1970 թվականներին եղել է ռեժիսոր, 1968 թվականից՝ գլխավոր ռեժիսոր)։ Ներկայացումներ է բեմադրել նաև Լ. Ուկրաինկայի անվան ռուսական դրամայի թատրոնում (1967-1968 թվականներին եղել է գլխավոր ռեժիսոր), Տարաս Շևչենկոյի անվան օպերայի և բալետի թատրոնում (Կիև)։
Վրաստան վերադառնալուց հետո՝ 1970 թվականին, աշխատել է որպես Թբիլիսիի Կ. Մարջանիշվիլու անվան թատրոնի գլխավոր ռեժիսոր (1970-1984)։
1939-1964 թվականներին, ինչպես նաև 1970 թվականից մինչև կյանքի վերջը դասավանդել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտում (դերասանական վարպետության ամբիոնի վարիչ, 1950-1951 թվականներին՝ ինստիտուտի ռեկտոր)։ Թբիլիսիի համալսարանի պրոֆեսոր է։
1966-1970 թվականներին դասավանդել է Կիևի թատերական արվեստի ինստիտուտում (պրոֆեսոր և թատրոն-ստուդիայի ղեկավար)։
Դիմիտրի Ալեքսիձեն եղել է Վրաստանի թատերական միության նախագահ (1974-1984)։ Կոմունիստական կուսակցության անդամ է 1943 թվականից։
Դիմիտրի Ալեքսիձեն մահացել է 1984 թվականի դեկտեմբերի 4-ին Թբիլիսիում։ Թաղված է Դիդուբեի պանթեոնում։
Ընտանիք
խմբագրելՄրցանակներ և կոչումներ
խմբագրել- Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1955)
- Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1969)[2]
- Աբխազիայի ԻԽՍՀ ժողովրդական արտիստ (1975)
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1976)
- Ուկրաինական ԽՍՀ Տարաս Շևչենկոյի անվան պետական մրցանակ (1971) - Ալեքսանդր Կորնեյչուկի «Սրտի հիշողություն» ստեղծագործության բեմադրության համար
- Վրացական ԽՍՀ Կ. Մարջանիշվիլու անվան պետական մրցանակ (1976)
- Վրացական ԽՍՀ Շոթա Ռուսթավելու անվան պետական մրցանակ (1985)
- Լենինի շքանշան
- Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
- 2 շքանշան
Բեմադրություններ
խմբագրելԹբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատրոն
խմբագրել- 1936 - «Հյուրանոցի տիրուհին», Կառլո Գոլդոնի
- 1937 - «Ալկասար», Գեորգի Մդիվանի
- 1937 - «Կույրը», Գեորգի Մդիվանի
- 1938 - «Հայրենիք», Գեորգի Մդիվանի
- 1939 - «Լեռնանցքում», Ս. Մտվարաձե
- 1940 - «Կոմսի այրին», Սերգո Կլդիաշվիլի
- 1941 - «Ջրի բաժակը», Էժեն Սկրիբ
- 1941 - «Պրոֆեսոր Մամլոկը», Ֆրիդրիխ Վոլֆ
- 1942 - «Գումարտակը գնում է Արևմուտք», Գ. Մդիվանի (Ակակի Վասաձեի հետ համատեղ)
- 1942 - «Այլոց համար հիմար, իրեն համար խելոք», Լոպե դե Վեգա
- 1942 - «Բռնի ամուսնություն», Կառլո Գոլդոնի
- 1943 - «Կրցանիսի հերոսները», Սանդրո Շանշիաշվիլի
- 1944 - «Ամեն իմաստունի մեջ պարզություն կա», Ալեքսանդր Օստրովսկի
- 1945 - «Մի գիշերվա կատակերգություն», Կառլո Կալաձե
- 1946 - «Երկու տիրոջ ծառա», Կառլո Գոլդոնի
- 1946 - «Նրանց համար, ովքեր ծովում են», Բորիս Լավրենյով
- 1947 - «Խոր արմատներ», Ջ. Գոու և Ա. դ’Յուսո
- 1948 - «Գավառի նահանգապետ», Տուր եղբայրներ և Լև Շեյնին
- 1948 - «Առաջին քայլը», ըստ Գեորգի Ծերեթելու
- 1949 - «Նիկոլոզ Բարաթաշվիլի», Միխեիլ Մրևլիշվիլի
- 1949 - «Ուրիշի ստվերը», Կոնստանտին Սիմոնով
- 1950 - «Ամերիկայի ձայնը», Բորիս Լավրենյով
- 1950 - «Նրա աստղը», Իլյա Մոսաշվիլի
- 1950 - «Ընտանիք», Իվան Պոպով
- 1951 - «Պեպո», Գաբրիել Սունդուկյան
- 1952 - «Ամուսնություն», Նիկոլայ Գոգոլ
- 1953 - «Դոն Սեզար դե Բազան», Ադոլֆ Դեների և Ֆիլիպ Դյումանուար
- 1954 - «Վասա Ժելեզնովա», Մաքսիմ Գորկի
- 1955 - «Աղքատի պատմությունը», Իլյա Ճավճավաձե
- 1956 - «Էդիպ արքա», Սոֆոկլես
- 1956 - «Առաջին ծիծեռնակները», Օ. Չիջավաձե
- 1957 - «Բորիս Գոդունով», Ալեքսանդր Պուշկին
- 1959 - «Կվարկվարե Տուտաբերի», Պոլիկարպ Կակաբաձե
- 1960 - «Համլետ», Շեքսպիր
- 1960 - «Բախտրիոնի», Դ. Գաչեչիլաձե, ըստ Վաժա Փշավելայի
- 1961 - «Փիրոսմանի», Գեորգի Նախուցրիշվիլի
- 1962 - «Թերեզայի ծննդյան օրը», Գ. Մդիվանի
Կիևի Ի. Ֆրանկոյի անվան դրամատիկական թատրոն
խմբագրել- 1965 - «Անտիգոնա», Սոֆոկլես
- 1966 - «Պաթետիկ սոնատ», Նիկոլայ Կուլիշ
- 1969 - «Սրտի հիշողություն», Ալեքսանդր Կորնեյչուկ
- 1970 - «Ճշմարտություն», Ալեքսանդր Կորնեյչուկ
Լ. Ուկրաինկայի անվան ռուսական դրամայի թատրոն
խմբագրելՏարաս Շևչենկոյի անվան օպերայի և բալետի թատրոն
խմբագրելԹբիլիսիի Կ. Մարջանիշվիլու անվան թատրոն
խմբագրելԱշխատություններ
խմբագրել- Դերասանի դաստիարակության հարցեր, Թբիլիսի, 1956։ – (վրաց.)
- Ռեժիսորի աշխատանքը ներկայացման մեջ, 1961։
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Шевченківські лауреати. 1962—2001: Енциклопедичний довідник. — К., 2001. — С. 16—17.