Համլետ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Համլետ (այլ կիրառումներ)
Ողբերգական պատմություն Համլետի՝ դանիական արքայազնի մասին (անգլ.՝ The Tragicall Historie of Hamlet, Prince of Denmarke), աշխարհահռչակ անգլիացի գրող Ուիլյամ Շեքսպիրի պիեսը։ Համարվում է նրա ամենահաջող ու նշանավոր ստեղծագործությունը։ «Համլետ»-ը գրվել է 1600-1602 թվականներին։ Առաջին անգամ հրատարակվել է 1603 թվականին։
Հեղինակ | Ուիլյամ Շեքսպիր |
---|---|
Տեսակ | դրամատիկական ստեղծագործություն |
Ժանր | ողբերգություն |
Բնօրինակ լեզու | վաղ ժամանակակից անգլերեն և անգլերեն |
Կերպար(ներ) | Համլետ, թագավոր Կլավդիոս, Գերտրուդ, Պոլոնիուս, Օֆելյա, Հորացիո, Լաերտ, Ռոզենկրանց և Գիլդենշտերն, Համլետի հոր ուրվականը, Ֆորտինբրաս, Գերեզմանափորները, Յորիկ, Ռոզենկրանց, Գիլդենշտերն, Վոլտիմանդ, Կոռնելիուս, Մարցելլոս, Բեռնարդո, Ֆրանցիսկո, Ռեյնալդո, Օզրիկ, առաջին խաղացող, երկրորդ խաղացող, երրորդ խաղացող, չորրորդ խաղացող, կապիտան, Undertaker I?, Undertaker II?, քահանա, նավաստի I և նավաստի II |
Ստեղծման տարեթիվ | անհայտ |
Նկարագրում է | Դանիա |
Երկիր | Անգլիա |
Հրատարակման տարեթիվ | 1602 |
Թվային տարբերակ | projekt-gutenberg.org/shakespr/hamlet-s/hamlet-s.html |
Վիքիդարան | Համլետ |
Վիքիքաղվածք | Համլետ |
Hamlet Վիքիպահեստում |
Սա Շեքսպիրի ամենաերկար պիեսն է. պարունակում է 4 042 տող և 29 551 բառ։ Այս պիեսի հիման վրա նկարահանվել են բազմաթիվ կինոնկարներ և բեմադրվել բազում ներկայացումներ։ Համլետի դերով հանդես են եկել հայտնի դերասաններ, նաև դերասանուհիներ, իսկ Համլետի դերը համարվում է ամենացանկալի ու բարդ դերերից մեկը։ Հայկական թատրոնում Համլետի առաջին դերակատարը եղել է մեծանուն հայ դերասան՝ Պետրոս Ադամյանը[3]։
Գործող անձեր
խմբագրել- Կլավդիոս - Դանեմարքայի թագավոր
- Համլետ - նախկին թագավորի որդին
- Համլետի հոր ուրվականը
- Գերտրուդ - Համլետի մայրն ու Դանեմարքայի թագուհին
- Հորացիո - Համլետի բարեկամ
- Պոլոնիուս - մեծ սենեկապետ
- Լաերտ - Պոլոնիուսի որդին
- Օֆելյա - Պոլոնիուսի դուստրը
- Ռեյնալդո - Պոլոնիուսի ծառան
- Ֆորտինբրաս - Նորվեգիայի իշխան
- Մարցելլոս և Բերնարդո - սպաներ
- Վոլտիմանդ, Կոռնելիուս, Ռոզենկրանց, Գիլդենշտերն, Օզրիկ, մի ազնվական, մի քահանա, պալատականներ
- Ֆրանցիսկո - մի զինվոր
- անգլիացի դեսպաններ, մի հարյուրապետ, ազնվականներ, պալատական տիկիններ, սպաներ, զինվորներ, նավաստիներ, սուրհանդակներ և սպասավորներ
Գործողության վայր
խմբագրելԳործողությունները ծավալվում են Հելսինգյոր քաղաքում, որը գտնվում է Դանիային և Սկանդինավյան թերակղզուն բաժանող ափին։
Սյուժե
խմբագրելՈղբերգության գլխավոր հերոսը վերջերս մահացած թագավորի՝ Կլավդիոսի և նրա կնոջ՝ Գերտրուդի որդին է՝ Համլետ արքայազնը։
Պիեսը սկսվում է ցուրտ գիշերվա տեսարանով դանիական Հելսինգյոր թագավորական ամրոցում։ Գիշերային պահակակետի սպաները մի քանի անգամ ուրվական են տեսել, որը շատ էր նման վախճանված թագավորին։ Այդ լուրերը հասնում են արքայազն Համլետին, որը ողորմածիկ արքայի որդին էր։ Այդ ժամանակ թագավորական պալատում մեծ ու շքեղ խնջույք էր։ Համլետի հորեղբայրը արքա էր հռչակվել և ամուսնացել արքայազնի մոր հետ։ Համլետը որոշում է իր ընկերոջ հետ գիշերով գնալ ուրվականի հայտնվելու վայրը։ Նրանց գնալու գիշերը ուրվականը հայտնվում է կրկին և Համլետի հետ մեկուսանալով պատմում նրան, որ իրականում նրա մահը դժբախտ պատահարի արդյունք չէր։ Որդին իմանում է, որ իր հորը սպանել է նրա եղբայրը՝ գահը զավթելու և նրա կնոջ հետ ամուսնանալու նպատակով։ Ուրվականը պահանջում է վրեժխնդիր լինել և հեռանում է։
Դրանից հետո Համլետը ընկալում է ողջ ճշմարտությունը և նրա գերագույն նպատակն է դառնում վրեժխնդիր լինել հոր համար։ Նա մոռանում է բոլոր որոշումները, սկսում իրեն այլակերպորեն պահել և մտածում է՝ ինչպես վարվել արքա հորեղբոր հետ։ Կոմս Պոլոնիուսը, որը նույնպես պալատում էր ապրում, հետևում է արքայազնին և նկատում նրա տարօրինակ պահվածքը։ Դրա մասին տեղեկանում են նաև թագավորն ու թագուհին։ Նրանք մտածում են, թե ինչպես բուժել արքայազնին, բայց չեն հասկանում, թե բանն իրականում ինչն է։ Պալատ են հաճախում Համլետի ծանոթներ Ռոզենկրանցը և Գիլդենշտերնը, որոնք փորձում են աշխուժացնել արքայազնին, սակայն՝ ապարդյուն։ Պոլոնիուսի դուստր Օֆելյան, որին ժամանակին սիրահարված էր Համլետը, նույնպես սկսում է անհանգստանալ արքայազնի առողջության համար։
Սակայն Համլետը դեռ տարակուսանքի մեջ է և համոզված չի, որ ուրվականը իսկապես իր հոր ոգին է եղել։ Նա համոզվելու հնարավորություն է գտնում, երբ պալատ է ժամանում մի թատերախումբ, որի անդամներից ոմանք լավ ճանաչում էին երիտասարդ արքայազնին։ Համլետը որոշում է նրանց միջոցով ակնարկ հասցնել թագավորին և ստուգել վերջինիս անմեղությունը։ Նա դերասանների համար մի ներկայացում է կազմակերպում, որի սցենարը նման է իր հոր սպանությանը. եթե ուրվականի ասածը ճիշտ դուրս գար, ապա թագավորը կմատներ իրեն դիմախաղի արձագանքով։ Սցենարում ուրվականը պատմում է նաև, որ երբ նա քնած էր պարտեզում, իր եղբայրը մոտեցավ և իր ականջը թույն թափեց։ Ներկայացման մեջ այդ տեսարանը հաջողությամբ խաղարկվում է, և թագավորը, գլխի ընկնելով, որ մատնվել է, վեր է կենում և հանկարծակիորեն լքում բեմախաղը։ Դա Համլետի համար դառնում է ուրվականի ասածներին ապացույց։
Ներկայացումից հետո Գերտրուդը կանչում է Համլետին՝ իր առանձնատանը բացատրություններ պահանջելու։ Ծագած բանավեճի ընթացքում ստացվում է այնպես, որ Համլետը դանակահարում է գոբելենի ետևը թաքնված Պոլոնիուսին։ Սպանությունից հետո Համլետը թաքցնում է սպանվածի դիակը։ Պոլոնիուսի դուստր Օֆելյան, հետագայում իմանալով հոր սպանության մասին, դա շատ ծանր է տանում, խելագարվում է և արդյունքում դժբախտաբար մահանում։ Նրա եղբայր Լաերտը որոշում է վրեժխնդիր լինել հոր ու քրոջ համար և արքայազնին մենամարտի է հրավիրում։ Թագավորը տեսնում է, որ իսկ պահն է, որպեսզի ոչնչացնի Համլետին և պայման է կապում Լաերտի հետ։ Լաերտի սուրը պետք է թունավորված լինի, իսկ եթե դա անհաջող անցնի, ապա Համլետին կթունավորեն թունավորված գինով։
Մենամարտը սկսվում է։ Երբ թագավորը նկատում է, որ Համլետը հաղթանակելու է, նա իրեն թունավորված գինի է առաջարկում, սակայն արդյունքում գավաթները խառնվում են և թունավորված գավաթից խմում է թագուհին։ Մեկ րոպեից նա ընկնում է և վախճանվում։ Իսկ Լաերտը, արքայազնին սրով թունավորելով, վերջինից նույնպես հարված է ստանում և վայր ընկնելով խոստովանում ամեն ինչ։ Նա նաև հասցնում է ասել, որ սուրը թունավորված է և արքայազնին մոտ կես ժամվա կյանք է մնացել։ Ինքն էլ, ծանր վիրավորված լինելով, վախճանվում է այդ խոսքերից հետո։ Այս ամենին թագավորի մասնակցության մասին տեղեկացվելով՝ Համլետը դանակահարում է նրան Լաերտի սրով և նրա մահվան մեջ համոզված լինելու համար ստիպում է նրան ըմպել թունավորված գավաթից։ Մինչ սեփական վախճանը Համլետը հասցնում է շարադրել Հորացիոյին ողջ պատմությունը և հրամայում թագադրել Ֆարտենբրասին։
Գրականություն
խմբագրել- Վահրամ Փափազյան, Համլետը ինչպես տեսա..., Երևան, «Հայաստան», 1968, 436 էջ։
- Վահրամ Փափազյան, Երկերի ժողովածու 5 հատորով, հատոր 4 («Համլետը ինչպես տեսա...»), Երևան, «Սովետական գրող», 1983, 408 էջ։
Համլետի էկրանավորումներ
խմբագրելՀամլետը բազմիցս էկրանավորվել է (մոտ 20 անգամ) տարբեր երկրների կինեմատոգրաֆիստների կողմից։
Դրանցից առավել հայտնիներն են.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://en.wikisource.org/wiki/The_Tragedy_of_Hamlet,_Prince_of_Denmark
- ↑ Hamlet | Memory Beta, non-canon Star Trek Wiki | Fandom
- ↑ Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1, էջ 64, Պետրոս Ադամյան
Արտաքին հղումներ
խմբագրել
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համլետ» հոդվածին։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համլետ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համլետ» հոդվածին։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |