Դիմիտրով

գյուղ Հայաստանի Արարատի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դիմիտրով (այլ կիրառումներ)

Դիմիտրով (նախկին անվանումը՝ Ներքին Ղույլասար), գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից մոտ 6 կմ հյուսիս-արևմուտք։

Գյուղ
Դիմիտրով
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի
ՀամայնքԱրարատի մարզ, Հայկական մարզ, Երևանի գավառ և Արտաշատի շրջան
Հիմնադրված է1831 թ.
Մակերես3,48 կմ²
ԲԾՄ840 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1391[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր, ասորիներ
Ժամային գոտիUTC+4
Դիմիտրով (Հայաստան)##
Դիմիտրով (Հայաստան)

Պատմություն

խմբագրել

Գյուղը հիմնադրվել է 1831 թվականին։ Նախկինում ունեցել է Գայլազոր, Գայլազոր Ներքին, Կույլասար, Ղույլասար ասորական անվանումները։ Դիմիտրով է վերանվանվել 1949 թվականի դեկտեմբերի 1-ին, ի պատիվ Բուլղարիայի ժողովրդական հանրապետության հիմնադիր Գեորգի Դիմիտրովի[2]։ Տեղադրված է Արարատյան դաշտում` Արաքս գետի հովտում։ Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 840 մ բարձրության վրա։

Գյուղի հարավարևմտյան եզրին է գտնվում Սուրբ Աստվածածին եկեղեցին (1868), հյուսիսային եզրին՝ «Սուրբ Օջախ» մատուռը (19-20-րդ դդ.), գյուղի մեջ՝ Սուրբ Կիրիլ ասորական եկեղեցին (1840

Կլիման

խմբագրել

Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-26 °C, իսկ առավելագույնը` 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր- ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

Բնակչություն

խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Դիմիտրովի մշտական բնակչությունը կազմել է 1391, առկա բնակչությունը՝ 1273 մարդ[1]։ Բնակիչները հայեր են և ասորիներ, որոնց մի մասը եկել է 1828-1829 թթ. Պարսկահայաստանից[2]։ Դիմիտրովի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 85 562[4] 735 507 616 913 1231 1285 1495[5] 1353 1391[1]

Տնտեսություն

խմբագրել

Գյուղն ունի առկա 330 տնտեսություն, դպրոց, մանկապարտեզ, գրադարան, մշակույթի տուն (ակումբ), կապի հանգույց, բուժամբուլատորիա։ Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների, հացահատիկի մշակությամբ և անասնապահությամբ։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. 2,0 2,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 2, էջ 115
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 69» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մարտի 27-ին.
  4. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 658

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիմիտրով» հոդվածին։