Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ապա՝ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավոր այժմյան Արարատի մարզի հյուսիսում։ Գտնվում էր ՀԽՍՀ կենտրոնական մասում՝ մայրաքաղաք Երևանին կից։ Սահմանակցում է Թուրքիային՝ արևմուտքից։ Կազմավորվել է 1930 թվականի սեպտեմբերի 9-ին։ Տարածությունը 517,3 քառ. կմ է, բնակչությունը՝ 92,5 հազար մարդ (1987), խտությունը՝ 178,9 մարդ։

Արտաշատի շրջան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ԿարգավիճակՇրջան
Մտնում էՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Հայաստան Հայաստան
ՎարչկենտրոնԱրտաշատ
Խոշորագույն քաղաքԱրտաշատ
Հիմնական լեզուՀայերեն
Բնակչություն (1987)92 500
Խտություն178,9
Ազգային կազմՀայեր, ադրբեջանցիներ, ասորիներ
Տարածք517,3
(1,74 %)
Հիմնադրված է1930-1995 թ.
Պատմական շրջան(ներ)Այրարատ

Բնակավայրեր

խմբագրել

Վարչական կենտրոնը Արտաշատ քաղաքն էր։ Ունի 1 քաղաք (Արտաշատ), 1 քաղաքային, 14 գյուղական խորհուրդ։ Բնակավայրերն են՝

Պատմություն

խմբագրել

Արտաշատի շրջանի տարածքը դեռ հնադարում եղել է Հայաստանի կազմում՝ Երվանդունիների (մ.թ.ա. 570-201) և Արտաշեսյանների (մ.թ.ա. 189-1) թագավորության ժամանակ։ Ավելի ուշ Արտաշատի շրջանի տարածքը կազմել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան Հայոց գավառի մեջ։ 9-րդ դարի վերջից մտել է Բագրատունյաց թագավորության, ապա՝ Զաքարյան իշխանապետության մեջ։ 14-16-րդ դարերում այն մտել է մոնղոլական, ապա՝ կարակոյունլու և ակկոյունլու թուրքմենական պետությունների մեջ։

Պարսկական տիրապետության ժամանակ Արտաշատի շրջանը Երևանի կուսակալության, ապա Երևանի խանության մի մասն էր։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո, այն մտել է Հայկական մարզի, Երևանի նահանգի, 1920-1930 թվականներին՝ Երևանի գավառի մեջ։

Պատմական հուշարձաններից նշանավոր են Դվինի ավերակները (4-րդ դար), Ազատավանի Տիկնունի ապարանքը (4-րդ դար), Դվինի բազիլիկ եկեղեցիները (5-6-րդ դարեր)։ Շրջանային կուսակցական կազմակերպությունը ստեղծվել է 1930 թվականին։ 1987 թվականին կար 148 սկզբնական կուսակցական, 189 կոմերիտական կազմակերպություն։ Լույս է տեսնում «Արտաշատ» շրջանային թերթը։

Ռելիեֆ և կլիմա

խմբագրել

Արտաշատի շրջանը գտնվում էր Արարատյան դաշտի արևելքում և Գեղամա լեռնաշղթայի հարավարևմտյան լանջերին՝ 900-1500 մ բարձրության վրա։ Հյուսիսում Երանոսի լեռնաշղթան է։ Տիրապետում են կիսաանապատային, լեռնատափաստանային և մերձալպյան լանդշաֆտները։

Կլիման չոր ցամաքային է, հունվարի միջին ջերմաստիճանը՝ -4°С-ից մինչև -14°С, հուլիսինը՝ 11 - 26°С, տարեկան տեղումները՝ 250- 700 մմ, վեգետացիայի շրջանը՝ 120-210 օր։ Խոշոր գետերն են Արաքսը և Ազատը։ Տարածքում են Խոսրովի պետական արգելոցի մասը, Ազատի ջրամբարը (ծավալը՝ 70 միլիոն մ3), Մխչյանի ջրհան կայանի առաջին և երկրորդ աստիճանները (17,5 կմ), Արտաշատի (12 կմ) և Դվինի (17,5 կմ) ջրանցքները։ Կան հանքային ջրեր։

Տնտեսություն

խմբագրել

Արդյունաբերության հիմնական ճյուղերն են գյուղատնտեսական հումքի մշակումն ու թեթև արդյունաբերությունը։ Գործում են 22 արդյունաբերական ձեռնարկություն, 13 շինարարական կազմակերպություն։ Առավել աչքի են ընկնում Արտաշատի պահածոների, գինու, փորձնական գործիքաշինական գործարանները, տրիկոտաժի ֆաբրիկան։

Գյուղատնտեսության առաջատար ճյուղերն են խաղողագործությունը, բանջարաբուծությունը, պտղաբուծությունը և անասնապահությունը (առավելապես խոշոր եղջերավոր)։ Կար 30 կոլեկտիվ և 5 խորհրդային տնտեսություն։ Մշակում են նաև կարտոֆիլ, բոստանային կուլտուրաներ և այլն։ Ավտոճանապարհների երկարությունը 257 կմ էր։ Շրջանի տարածքով են անցնում Երևան-Բաքու երկաթուղին (17 կմ), Երևան-Նախիջևան ավտոճանապարհը։ Գործում էին կապի հանգույց, 6 ավտոմատ հեռախոսակայան։

1986-87 թվականներին շրջանում կար 37 միջնակարգ, 5 ութամյա, 4 երաժշտական, 6 մարզական դպրոց, 2 պրոֆտեխնիկական ուսումնարան։ 1987 թվականին գործում էր 42 գրադարան, 1 մշակույթի պալատ, 32 մշակույթի տուն, 10 ակումբային հիմնարկ, 1 պետական թատրոն, 1 շրջանային, 2 գյուղական տեղամասային հիվանդանոց, ստոմատոլոգիական պոլիկլինիկա, տուբդիսպանսեր։

Պատկերասրահ

խմբագրել

Տես նաև

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 136