Մխչյան
Մխչյան (նախկին անվանումը՝ Իմանշալու), գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից մոտ 7 կմ հյուսիս-արևմուտք։ Մխչյան է վերանվանվել 1935 թվականին, գյուղի անվանումը կապված է 1921 թվականի քաղաքացիական կռիվների ժամանակ այստեղ զոհված Լիպարիտ Մխչյանի անվան հետ։
Գյուղ | |||
---|---|---|---|
Մխչյան | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արարատի մարզ | ||
Համայնք | Արարատի մարզ, Հայկական մարզ, Երևանի գավառ և Արտաշատի շրջան | ||
Հիմնադրված է | 1831[1] թ. | ||
Մակերես | 9,86 կմ² | ||
ԲԾՄ | 845 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 4535[2] մարդ (2011) | ||
Կրոնական կազմ | քրիստոնեություն | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Կլիման
խմբագրելԳյուղը գտնվում է Հրազդան գետի հովտում, ծովի մակարդակից 845 մ բարձրության վրա։ Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Բնակչություն
խմբագրելԸստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Մխչյանի մշտական բնակչությունը կազմել է 4535, առկա բնակչությունը՝ 4208 մարդ[2]։ 19-րդ դարում բնակիչները եղել են հայեր և փոքր թվով ադրբեջանցիներ[3], 1922 թվականից` գրեթե բացառապես հայեր[4]։ Բնակիչների նախնիները գաղթել են Խոյի և Սալմաստի գյուղերից։
Մխչյանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 391 | 852[3] | 1177 | 1104 | 1268 | 2912 | 3557 | 2843 | 4339[6] | 5022 | 4535[2] |
Տնտեսություն
խմբագրելԳյուղն ունի առկա 1304 տնտեսություն։ Ունի 2 դպրոց, դրանցից առաջինը հիմնադրվել է 1883 թվականին, մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց։ Արդյունաբերության ոլորտում զարգացած են սննդի արդյունաբերությունը, այստեղ գործում է կոնյակի հումքի մշակման արտադրամաս։ Գյուղի մոտ է կառուցված Մխչյանի ջրհան կայանը, որը Սև ջրի աղբյուրները և արտեզյան ջրերը մղում են Արտաշատի ջրանցք և դրանով ոռոգում տեղի գյուղատնտեսական հողահանդակները։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 657 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր, պտղատու և խաղողի այգիներ, Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, ինչպես նաև հացահատիկ։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.cadastre.am/storage/files/pages/pg_8945895618_pg_907871769_HH_bnak._bar..pdf
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 3,0 3,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 3, էջ 838
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 56» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մարտի 27-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 773
Արտաքին հղումներ
խմբագրել- Արարատի մարզպետարան Արխիվացված 2012-04-13 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մխչյան» հոդվածին։ |