Դինարյան բարձրավանդակ
Դինարյան բարձրավանդակ, բարձրավանդական Բալկանյան թերակղզու հյուսիս-արևմուտքում՝ Սլովենիայում, Խորվաթիայում, Բոսնիա և Հերցեգովինայում, Սերբիայիում, Չեռնոգորիայում, Կոսովոյում և Ալբանիայում։ Ձգվում է Յուլիական Ալպերից մինչև Դրին գետը։ Երկարությունը շուրջ 650 կմ է, լայնությունը մինչև 230 կմ։ Տարածքում կան բազմաթիվ քարանձավներ, որոնցից հայտնի է Վյետրենիցան։
Դինարյան բարձրավանդակ | |
---|---|
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | Սերբիա, Խորվաթիա, Բոսնիա և Հերցեգովինա, Սլովենիա, Չեռնոգորիա, Ալբանիա և Կոսովո |
Վարչատարածքային միավոր | Բալկանյան թերակղզի |
Տեղադրություն | Բալկանյան թերակղզի |
վայր | Հարավ-արևելյան Եվրոպա |
Մասն է | Ալպ-Հիմալայան գեոսինկլինալ |
Նյութ | նստվածքային ապար, Կալցիումի կարբոնատ և կրաքար |
Բարձրություն (ԲԾՄ) | 2694 մետր |
Երկարություն | 645 կմ |
Մակերես | 175 000 կմ² |
Մեծագույն գագաթ | Մաժա Եզերցա |
Անվանված է | Դինարա |
Գերակշռում են միջին բարձրության լեռները։ Առավելագույն բարձրությունը 2694 մ է[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դինարյան բարձրավանդակ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 394)։ |