Դմիտրի Յակովենկո
Դմիտրի Օլեգովիչ Յակովենկո (ռուս.՝ Дмитрий Олегович Яковенко, հունիսի 28, 1983[1][2][3], Օմսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[5][6][7]), ռուս շախմատիստ, գրոսմայստեր (2001)։ Եվրոպայի չեմպիոն (2012)։ Ռուսաստանի հավաքականի կազմում աշխարհի թիմային առաջնության (2010), Եվրոպայի թիմային առաջնության (2007) հաղթող, համաշխարհային օլիմպիադայի արծաթե մեդալակիր (2012)։ Ռուսաստանի գավաթակիր (2013)։
Դմիտրի Օլեգովիչ Յակովենկո | |
---|---|
Дмитрий Олегович Яковенко | |
Պետություն(ներ) | Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 28, 1983[1][2][3] (41 տարեկան) |
Ծննդավայր | Օմսկ |
Կոչում | Գրոսմայստեր (2001) Միջազգային վարպետ (1998) |
Առավելագույն վարկանիշ | 2760 (2009, հուլիս) |
Ներկայիս վարկանիշ | 2682 |
ՖԻԴԵ համար | 4122356 |
365chess | Dmitrij_Jakovenko |
Chesstempo համար | 93716 |
ICCF համար | 93716 |
Մասնակցել է | Շախմատային օլիմպիադա 2008[4], Շախմատային օլիմպիադա 2010[4], Շախմատային օլիմպիադա 2012[4] և Շախմատային օլիմպիադա 2018 |
Dmitry Jakovenko Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԴմիտրի Յակովենկոն ծնվել է Օմսկում, բայց մանկությունն անցկացրել է Նիժնևարտովսկում։
Յակովենկոն շախմատ խաղում է երեք տարեկանից։ Շախմատային առաջին ուսուցիչը եղել է հայրը, որը խաղացել է առաջինկարգայինի - վարպետության թեկնածուի մակարդակով։ Յոթ տարեկանում Դիման դարձել է առաջինկարգային, 14-ում՝ միջազգային վարպետ։ Յակովենկոյի մարզիչն է եղել Ալեքսանդր Նիկիտինը։
Դմիտրի Յակովենկոն դպրոցն ավարտել է ոսկե մեդալով։ Նա հետաքրքրվում էր ճշգրիտ գիտություններով՝ մաթեմատիկայով և ֆիզիկայով։ Հաղթել է Սիբիրի գոտու Համառուսաստանյան մաթեմատիկական օլիմպիադայում։ Դպրոցն ավարտելուց հետո, 1999 թվականին, Դմիտրի Յակովենկոն ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի հաշվողական մաթեմատիկայի և կիբեռնետիկայի ֆակուլտետ։ 2004 թվականին նա համալսարանն ավարտել է կարմիր դիպլոմով։
1999 թվականին Յակովենկոն երկրորդ տեղը զբաղեցրեց մինչև 16 տարեկան պատանիների շախմատի աշխարհի առաջնությունում։ 2001 թվականին դարձավ մինչև 18 տարեկան պատանիների աշխարհի չեմպիոն։
2002 թվականին Յակովենկոն բաժանել է առաջին տեղը Պարդուբիցեի բաց մրցաշարում։ 2005 թվականին նա հաղթել է Մոնրեալի մրցաշարում և զբաղեցրել երկրորդ տեղը Ռուսաստանի առաջնությունում։ 2006 թվականին Յակովենկոն կրկին դարձավ Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր։ Ռուսաստանի առաջնության 2006 թվականի գերեզրափակչում Յակովենկոն հավասար միավորներով առաջին տեղը բաժանեց Եվգենի Ալեքսեևի հետ, սակայն նրան զիջեց արագ շախմատի լրացուցիչ մրցախաղում։ 2007 թվականի հունվարին Յակովենկոն երկրորդ տեղը զբաղեցրեց Վեյկ ան Զեյի «В» մրցաշարում, իսկ նույն թվականի մարտին երկրորդ տեղը բաժանեց (կրկին Եվգենի Ալեքսեևի հետ) «Աերոֆլոտ Օփեն» բաց մրցաշարում։ 2007 թվականի մարտին Յակովենկոն հաղթեց Պոյկովսկու մրցաշարում։
2007 թվականի նոյեմբերին Դմիտրի Յակովենկոն Ռուսաստանի հավաքականի կազմում դարձավ Եվրոպայի չեմպիոն։
2012 թվականի մարտին Դմիտրին դարձավ Պլովդիվում (Բուլղարիա) կայացած Եվրոպայի անհատական առաջնության միանձնյա հաղթող՝ 11 հնարավորից 8½ միավոր արդյունքով։
Ամենաբարձր վարկանիշը՝ 2760, ունեցել է 2009 թվականի սեպտեմբերին։ Այդ պահին նա աշխարհում հինգերորդ և Ռուսաստանում առաջին շախմատիստն էր։
Մարզական նվաճումներ
խմբագրելԹվական | Քաղաք | Մրցաշար | + | − | = | Արդյունք | Տեղ |
---|---|---|---|---|---|---|---|
2000 | Սամարա | Ռուսաստանի 53-րդ առաջնություն | 5 | 3 | 3 | 6½ 11-ից | 8—18 |
2001 | Էլիստա | Ռուսաստանի 54-րդ առաջնություն | 1 | 0 | 8 | 5 9-ից | 21—26 |
2002 | Կրասնոդար | Ռուսաստանի 55-րդ առաջնություն | 3 | 3 | 3 | 4½ 9-ից | 21—31 |
2003 | Կրասնոյարսկ | Ռուսաստանի 56-րդ առաջնություն | 3 | 1 | 5 | 5½ 9-ից | 11—19 |
2005 | Մոսկվա | Ռուսաստանի 58-րդ առաջնություն | 3 | 1 | 7 | 6½ 11-ից | 2—3 |
2006 | Մոսկվա | Ռուսաստանի 59-րդ առաջնություն | 5 | 1 | 5 | 7½ 11-ից | 2[8] |
2007 | Ֆորոս | 2-րդ միջազգային մրցաշար | 1 | 3 | 7 | 4½ 11-ից | |
Մոսկվա | Ռուսաստանի 60-րդ առաջնություն | 2 | 2 | 7 | 5½ 11-ից | 8 | |
2008 | Ֆորոս | 3-րդ միջազգային մրցաշար | 2 | 2 | 7 | 5½ 11-ից | 6 |
Պոյկովսկի | 9-րդ միջազգային մրցաշար | 2 | 0 | 7 | 5½ 9-ից | 2 | |
Սոչի | Գրան պրի | 2 | 1 | 10 | 7 13-ից | 5—7 | |
Մոսկվա | Ռուսաստանի 61-րդ առաջնություն | 4 | 1 | 6 | 7 11-ից | 2—3 | |
Էլիստա | Գրան պրի | 3 | 0 | 10 | 8 13-ից | 1—3 | |
2009 | Դորտմունդ | 37-րդ միջազգային մրցաշար | 2 | 1 | 7 | 5½ 10-ից | 4 |
Ջերմուկ | Գրան պրի | 1 | 4 | 8 | 5 13-ից | 11—12 | |
Նանկին | 2-րդ միջազգային մրցաշար | 1 | 3 | 6 | 4 10-ից | 4—6 | |
Մոսկվա | Ռուսաստանի 62-րդ առաջնություն | 2 | 2 | 5 | 4½ 9-ից | 5 | |
2010 | Պոյկովսկի | 11-րդ միջազգային մրցաշար | 4 | 2 | 5 | 6½ 9-ից | 3 |
Աստրախան | Գրան պրի | 1 | 0 | 12 | 7 13-ից | 2—6 | |
Մոսկվա | Ռուսաստանի 63-րդ առաջնություն | 0 | 1 | 10 | 5 11-ից | 7—10 | |
2011 | Մոսկվա | Աերոֆլոտ Օփեն | 5½ 9-ից | ||||
2012 | Պլովդիվ | Եվրոպայի 13-րդ առաջնություն | 6 | 0 | 5 | 8½ 11-ից | 1 |
2014 | Պոյկովսկի | 15-րդ միջազգային մրցաշար | 3 | 1 | 5 | 5½ 9-ից | 2 |
Վարկանիշի փոփոխության գծապատկեր
խմբագրելՏարի | Հնվ | Փտր | Մրտ | Ապր | Մայ | Հուն | Հուլ | Օգս | Սեպ | Հոկ | Նոյ | Դեկտ | Տարվա լավագույն |
Տարվա վատագույն |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1995 | 2275 | 2275 | 2275 | 2275 | ||||||||||
1996 | 2315 | 2375 | 2375 | 2315 | ||||||||||
1997 | 2375 | 2420 | 2420 | 2375 | ||||||||||
1998 | 2410 | 2410 | 2410 | 2410 | ||||||||||
1999 | 2408 | 2443 | 2443 | 2408 | ||||||||||
2000 | 2443 | 2506 | 2534 | 2534 | 2443 | |||||||||
2001 | 2523 | 2521 | 2551 | 2536 | 2551 | 2521 | ||||||||
2002 | 2553 | 2557 | 2552 | 2570 | 2570 | 2552 | ||||||||
2003 | 2561 | 2562 | 2564 | 2564 | 2564 | 2561 | ||||||||
2004 | 2581 | 2582 | 2596 | 2596 | 2596 | 2581 | ||||||||
2005 | 2596 | 2608 | 2627 | 2644 | 2644 | 2596 | ||||||||
2006 | 2662 | 2675 | 2667 | 2671 | 2675 | 2662 | ||||||||
2007 | 2691 | 2708 | 2735 | 2710 | 2735 | 2691 | ||||||||
2008 | 2720 | 2711 | 2709 | 2737 | 2737 | 2709 | ||||||||
2009 | 2760 | 2753 | 2760 | 2742 | 2736 | 2760 | 2736 | |||||||
2010 | 2730 | 2725 | 2725 | 2726 | 2726 | 2726 | 2730 | 2725 | ||||||
2011 | 2718 | 2718 | 2732 | 2736 | 2716 | 2729 | 2736 | 2716 | ||||||
2012 | 2729 | 2729 | 2736 | 2736 | 2722 | 2724 | 2732 | 2741 | 2741 | 2741 | 2722 | |||
2013 | 2734 | 2734 | 2734 | 2734 | 2731 | 2713 | 2713 | 2724 | 2724 | 2719 | 2721 | 2721 | 2734 | 2713 |
2014 | 2727 | 2723 | 2723 | 2726 | 2730 | 2736 | 2747 | 2747 | 2747 | 2747 | 2745 | 2732 | 2747 | 2723 |
2015 | 2733 | 2733 | 2742 | 2744 | 2738 | 2759 | 2757 | 2759 | 2748 | 2748 | 2735 | 2737 | 2759 | 2733 |
2016 | 2732 | 2732 | 2731 | 2731 | 2731 | 2710 | 2712 | 2712 | 2714 | 2714 | 2709 | 2704 | 2732 | 2704 |
2017 | 2709 | 2709 | 2718 | 2718 | 2718 | 2708 | 2703 | 2710 | 2710 | 2710 | 2721 | 2730 | 2730 | 2703 |
2018 | 2744 | 2744 | 2746 | 2732 | 2735 | 2735 | 2749 | 2748 | 2747 | 2752 | 2735 | 2735 | 2752 | 2732 |
2019 | 2719 | 2719 | 2719 | 2719 | 2708 | 2704 | 2711 | 2704 | 2681 | 2681 | 2691 | 2698 | 2719 | 2681 |
2020 | 2684 | 2684 | 2684 | 2684 | 2684 | 2684 | 2684 | 2684 | 2684 | 2684 | 2684 | 2684 | 2684 | 2684 |
2021 | 2684 | 2684 | 2684 | 2682 | 2684 | 2682 | ||||||||
2022 | 2682 | 2682 | 2682 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://ratings.fide.com/toparc.phtml?cod=337
- ↑ 2,0 2,1 https://ratings.fide.com/toparc.phtml?cod=341
- ↑ 3,0 3,1 http://ratings.fide.com/toparc.phtml?cod=241
- ↑ 4,0 4,1 4,2 OlimpBase
- ↑ 5,0 5,1 https://chessinterviews.wordpress.com/dmitry-jakovenko/
- ↑ 6,0 6,1 https://chess24.com/en/read/news/caruana-tops-grand-prix-line-up
- ↑ 7,0 7,1 http://www.chessgames.com/player/dmitry_jakovenko.html
- ↑ Չեմպիոնի կոչման համար լրացուցիչ մրցախաղում ½ : 1½ հաշվով պարտվել է Եվգենի Ալեքսեևին
- ↑ Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
- ↑ Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։
Արտաքին հղումներ
խմբագրել- Դմիտրի Յակովենկոյի անձնական քարտը ՖԻԴԵ-ի կայքում (անգլ.)
- Դմիտրի Յակովենկոյի պարտիաները (անգլ.)
- Դմիտրի Յակովենկոյի անձնական քարտը 365chess.com կայքում
- Դմիտրի Յակովենկոյի ելույթները շախմատային օլիմպիադաներում
- Դմիտրի Յակովենկոյի ելույթները աշխարհի թիմային առաջնություններում
- Դմիտրի Յակովենկոյի ելույթները Եվրոպայի թիմային առաջնություններում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Յակովենկո» հոդվածին։ |