Դյուցազնական շիլա
Դյուցազնական շիլա (ռուս.՝ Богатырская каша), խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը նկարահանվել և ստեղծվել է 1987 թվականին, ռեժիսոր-մուլտիպլիկատոր Ալեքսանդր Մազաևի կողմից։ Մուլտֆիլմում մեծապես օգտագործվել է ամբողջական մուլտիպլիկացիայի մեթոդը։
Դյուցազնական շիլա ռուս.՝ Богатырская каша | |
---|---|
Տեսակ | մուլտֆիլմ |
Ժանր | կինոկատակերգություն |
Ռեժիսոր | Ալեքսանդր Մազաև և Ռոման Կաչանով |
Սցենարիստ | Q109489579? |
Հնչյունավորում | Մարգարիտա Կորաբելնիկովա, Ռոգվոլդ Սուխովերկո, Վասիլի Լիվանով, Վսևոլոդ Լարիոնով և Յուրի Վոլինցև |
Բեմադրող նկարիչ | Ալեքսանդր Գուրև |
Երաժշտություն | Ալեքսանդր Կլևիցկի |
Օպերատոր | Քաբուլ Ռասուլով |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 9 րոպե |
Թվական | 1987 |
Սյուժե
խմբագրելՈւրախ և ուսուցանող պատմություն է այն մասին, որ փոքր երեխաներին, ինչպես նաև մեծերին անհրաժեշտ է ուտել շիլա։
Փոքրիկ Միտյան չէր սիրում շիլա։ Երբ տղան գալիս է իր երկու ընկերների մոտ և բռնացնում է նրանց շիլա ուտելիս, այդ դեպքից հետո նրանց սկսում է անվանել «շիլա ուտողներ»։ Սակայն ընկերները հերքում են նրան և բացատրում, որ նա, այնուամենայնիվ, ճիշտ չէ։
Երկու ընկերներն էլ իրենց հերթին պատմում են Միտյային պատմություններ իրենց կյանքից, երբ շիլան օգնել է նրանց որոշակի իրավիճակներում։ Նրանցից մեկը բռնել է շնաձուկ (որը հիմա նրան ծառայում է), իսկ մյուսը` ուրուր։ Միտյան, լսելով նրանց, որոշում է ինքն էլ գլուխ գովել և նույնպես պատմություն է պատմում այն մասին, թե ինչպես է ինքը մենամարտել կոկորդիլոսի դեմ և բաց թողել նրան։
Որոշ ժամանակ անց սենյակ են մտնում երեք տղամարդիկ (ակնհայտորեն` Միտյայի և նրա ընկերների հայրիկները) և ասում են, որ կոկորդիլոս են բռնել։ Սակայն, տեսնելով, որ երեխաները շիլա են ուտում, նախ չեն հավատում իրենց աչքերին, իսկ հետո միանում են նրանց։ Հանկարծ սեղանի տակից դուրս է սողում կոկորդիլոսը և նույնպես շիլա է պահանջում։
Հեղինակներ
խմբագրելՄուլտֆիլմի նկարահանող խումբը հետևյալն է[1].
Դերասաններ
խմբագրել- Մարգարիտա Կորոբելնիկովա` Միտյա
- Վասիլի Լիվանով` Գրիֆ
- Վսևոլոդ Լարիոնով` առաջին հայրիկ
- Ռոգվոլդ Սուխովերկո` անգղ
- Յուրի Վոլինցև` երրորդ հայրիկ
- Տատյանա Շատիլովա` Միտյայի առաջին ընկերը
- Եկատերինա Կրասնոբաևա` Միտայի երկրորդ ընկերը
Նկարահանող խումբ
խմբագրել- Ռեժիսոր` Ալեքսանդր Մազաև
- Գեղարվեստական ղեկավար` Ռոման Կաչանով
- Սցենարիստ` Մ. Շելյոխով
- Օպերատոր` Քաբուլ Ռասուլով
- Կոմպոզիտոր` Ալեքսանդր Կլավիցկի
- Հնչյունային օպերատոր` Բորիս Ֆիլչիկով
- Բեմադրող նկարիչ` Ալեքսանդր Գուրև
- Նկարիչներ` Աննա Ատամանովա, Ա. Կարասյովա, Օլգա Պավլովա
- Անիմատորներ` Յուրի Մեշերյակով, Ալեքսանդր Դորոգով, Սերգեյ Դյոժկին, Ալեքսանդր Պանով, Գալինա Զեբրովա, Անատոլի Աբարենով
- Մոնտաժ` Օլգա Վասիլենկա
- Խմբագիր` Ռաիսա Ֆրիչինսկայա
- Մուլտֆիլմի տնօրեն` Օ. Խրուլյոա
Վերաթողարկում DVD ձևաչափով
խմբագրել2009 թվականին մուլտֆիլմը «Սոյուզ-վիդեո» ընկերության կողմից թողարկվել է DVD ձևաչափով[2]։ Տեսաերիզում ընդգրկված էին մի շարք այլ մուլտֆիլմեր ևս. «Եղջերուն ու գայլը», «Մեծամիտ նապաստակը», «Երեք գորտեր. առաջին թողարկում», «Երեք գորտեր. երկրորդ թողարկում», «Երեք գորտեր. երրորդ թողարկում», Ինչպես կորյունը և կրիան երգ երգեցին։
- Հնչյունավորում - ռուսական Dolby Digital 1.0 Mono,
- Տարածաշրջանային կոդ - 0 (All),
- Պատկեր - Standart 4:3 (1,33:1),
- Գույն - PAL,
- Ներկայացուցիչ - «Սոյուզ-վիդեո»
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- «Դյուցազնական շիլա»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Մուլտֆիլմը Аниматор.ру կայքում