Ռոգվոլդ Սուխովերկո
Ռոգվոլդ Սուխովերկո[2] (ռուս.՝ Рогво́лд Васи́льевич Сухове́рко, հոկտեմբերի 30, 1941[1], Չիստոպոլ, Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 9, 2015[1], Մոսկվա, Ռուսաստան), թատրոնի, կինոյի և ռադիոյի ռուս և խորհրդային դերասան, մուլտֆիլմերի կրկնօրինակման և հնչյունավորման վարպետ։ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (2002 թվական)[3]։
Ռոգվոլդ Սուխովերկո ռուս.՝ Рогволд Суховерко | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 30, 1941[1] |
Ծննդավայր | Չիստոպոլ, Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | ապրիլի 9, 2015[1] (73 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Alexeevskoe Cemetery |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա |
Մասնագիտություն | դերասան և հնչյունավորող |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Anton Sukhoverko? |
![]() |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1941 թվականի հոկտեմբերի 30-ին, Չիստոպոլում, տարահանման ժամանակ։ Հայրը Վասիլի Սուխովերկոն է, որը ռազմական բժիշկ էր։ Մայրը Ալեքսանդրա Տերենտևան է։ Ծնողները ցանկացել են որդուն կոչել Պոլոցկի իշխան Ռոգվոլոդի պատվին` ավելի վաղ ծնված իրենց դստեր` Ռոգնեդայի անվան համանմանությամբ, սակայն ծննդյան վկայականի ձևակերպման ժամանակ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման օրգանի բաժնի աշխատակցուհին անվան մեջ սխալ է թույլ տվել։ Արդյունքում տղան ստացել է Ռոգվոլդ անունը[4]։
1947 թվականից ընտանիքը ապրել է Լենինգրադում[5]։ 1965 թվականին Սուխովերկոն ավարտել է ՄԳԱԹ դպրոց-ստուդիան (կուրսի ղեկավար` Վասիլի Մարկով)[6], որտեղ սովորել է Վլադիմիր Մենշովի և Անդրեյ Մյագկովի հետ միասին[7]։ Ուսման ժամանակ տարված է եղել Արծաթե դարի պոեզիայով[8]։ Բուհն ավարտելուց հետո մտել է «Սովրեմեննիկ» թատրոնի թատերախումբ։ 1971 թվականից դերասանը ապրել է Մոսկվա քաղաքի Ալեքսեևսկի շրջանում[4]։
Բնությունից օժտված է եղել շատ գեղեցիկ, «արքայական» բաս-պրոֆունդո ձայնով։ Աշխատել է կինոֆիլմերի կրկնօրինակման ռադիոյում[9]։ Հնչյունավորել է ռուսական և արտասահմանյան մուլտիպլիկացիոն և գեղարվեստական ֆիլմերի բազմաթիվ դերեր, ինչպես նաև` համակարգչային խաղերի կերպարներ։
2008 թվականին «Զեբրա Ե» հրատարակչությունը թողարկել է Ռոգվոլդ Սուխովերկոյի «Զիգզագներ» հուշերի գիրքը` «Սովրեմեննիկ» թատրոնի, ռադիոյում և համերգային գործունեության աշխատանքի մասին։ Վերջին տարիներին նա աշխատել է ռուսական պոեզիայի անթոլոգիայի իր տարբերակը 3 հատորով կազմելու վրա։
Երկար տարիներ ծանր հիվանդ է եղել։ Ընդմիջումից հետո կրկին խաղացել է «Սովրեմեննիկ» թատրոնի բեմում[10]։ Երբ ձայնը կորել է, դերերը խաղացել է առանց խոսքի[11][12]։ Վերջին ներկայացումը խաղացել է 2015 թվականի ապրիլի 4-ին։
Ռոգվոլդ Սուխովերկոն մահացել է 2015 թվականի ապրիլի 9-ին, Մոսկվայում, 74 տարեկան հասակում[13][14]։ Թաղվել է ապրիլի 11-ին, Ալեքսեևսկի գերեզմանատանը։
Ընտանիք
խմբագրել- Ավագ քույրը` Ռոգնեդա Սուխովերկո[4] (ծն. 1927 թվական)
- Կինը` Նատալյա Սուխովերկո (ծն. 1945 թվական)
- Որդին` Անտոնը (ծն. 1971 թվական), տնտեսագետ է, 13 տարեկանում «Ապագայից հյուրերը» ֆիլմում կատարել է Կոլյա Սուլիմայի դերը[4]
- Թոռնուհին` Յուլիանան, 2014 թվականին խաղացել է «Մոխրոտիկը» ներկայացումը «Սովրեմեննիկի» բեմում[15][16]
- Դուստրը` Ալեքսանդրան (ծն. 1973 թվական), տնտեսագետ է
Դերերը թատրոնում
խմբագրել- 1965 թվական` Վիկտոր Ռոզովի «Հավերժ ողջերը»` Զայցև
- 1965 թվական` Եվգենի Շվարցի «Մերկ թագավորը»` Գեներալ
- 1965 թվական` «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները»` Օլեգ Տաբակով, Լև Ուստինով` Երեքշաբթի, պահնորդ
- 1965 թվական` Վլադիմիր Տենդրյակովի «Առանց խաչի»` Դմիտրիի հայրը
- 1965 թվական` Վասիլի Ակսյոնովի «Միշտ վաճառքում»` աշխատակից
- 1966 թվական` Վիկտոր Ռոզովի «Սովորական պատմություն» (ըստ Իվան Գոնչարովի վեպի մոտիվների)` Սուրկով
- 1966 թվական` Կ. Խիոնսկու լեհ.՝ Krzysztof Choiński «Գիշերային պատմվածքը»` Նիհար
- 1967 թվական` Վիկտոր Ռոզովի «Ավանդական ժողովը»` Ռոդինով
- 1967 թվական` Էդուարդ Օլբիի «Բալլադ տխուր դդմիկի մասին»` Ռեյնի Առաջին
- 1967 թվական` Լեոնիդ Զորինի «Դեկաբրիստները»` Յակուբովիչ
- 1967 թվական` Ալեքսանդր Սվոբոդինի «Նարոդովոլները»` Մորոզով
- 1967 թվական` Միխայիլ Շատրովի «Բոշլևիկները» Ստուչկա
- 1968 թվական` Մաքսիմ Գորկու «Հատակում»` Կոր Խպիպը
- 1968 թվական` Ռաչո Ստոյանովի «Վարպետը»` Պարոն Սլավչո
- 1969 թվական` «Արքայադուստրը և փայտահատը»` Գալինա Վոլչեկ, Մարգարիտա Միքայելյան` Մագիաշ
- 1969 թվական` Ագնեշկա Օսեցկայայի «Կեռասի համը»` Տղամարդ
- 1970 թվական` Անտոն Չեխովի «Ճայը»` Տրիգորին
- 1971 թվական` Իշտվան Էրկենի «Տոոտը, մյուսները և մայորը»` Աղբատար
- 1972 թվական` Ալեքսանդր Վոլոդինի «Սիրելիներից մի բաժանվեք» Կոնիկով
- 1973 թվական` Սերգեյ Միխալկովի «Բալալայկինը և Կոն» (ըստ Միխայիլ Սալտիկով-Շչեդրինի)` Մոլոդկին
- 1973 թվական` Միխայիլ Շատրովի «Վաղվա եղանակը»` ռադիոհանգույցի աշխատակից
- 1974 թվական` Կոնստանտին Սիմոնովի «Լոպատինի գրառումից»` Գուբեր
- 1975 թվական` Ուիլյամ Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշեր»` Անտոնիո
- 1976 թվական` Անտոն Չեխովի «Բալի այգին»` կայարանի հսկիչ
- 1977 թվական` Վասիլի Շուկշինի «Առավոտյան նրանք արթնացան»` Սիբիրցի
- 1977 թվական` Ալեքսանդր Գելմանի «Հակառակ կապը»` Ռաչադով
- 1980 թվական` Գալինա Սոկոլովայի «Ավելի թանկ մարգարիտը և ոսկին» (ըստ Հանս Քրիստիան Անդերսենի համանուն պիեսի)` Հոգիների արքան
- 1981 թվական` Յուլիան Սեմյոնովի «Որոնում-891»` Ռեգգեր
- 1981 թվական` Միխայիլ Բուլգակովի «Կեղծավոր ստրկացում» Ուժերի եղբայրը
- 1982 թվական` Անտոն Չեխովի «Երեք քույրերը»` Ֆերապոնտ
- 1983 թվական` Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր»` ժանդարմ
- 1988 թվական` Չինգիզ Այթմատովի «Կառափնարանը»` Քահանա
- 1989 թվական` Վլադիմիր Վոյնովիչի, Գրիգորի Գորինի «Տնային միջին փափկամազության կատուն»` Գրողների միության քարտուղարության անդամ
- 1991 թվական` Լեոնիդ Անդրեևի «Անֆիսան»` Պավել Անոսով
- 1995 թվական` Ուիլյամ Շեքսպիրի «Վինձորյան ծաղրողուհին»` Շելոու
- 1997 թվական` Անտոն Չեխովի «Բալի այգին»` Ֆիրս[17]
- 1999 թվական` Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր»` Ջաֆե
- 2000 թվական` «Խաղում ենք... Շիլլեր!» (ըստ Յոհան Ֆրիդրիխ Շիլլերի «Մարի Ստյուարտ» պիեսի)` Տալբոտ
- 2004 թվական` Ֆեոդոր Դոստոևսկու «Դևերը»` Տիխոն[18]
- 2007 թվական` Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»` իշխան Տուգոուխովսկի
- 2010 թվական` Սերգեյ Նայդյոնովի «Սիրունիկը»` սպա
- 2011 թվական` Ելենա Չիժովայի «Կանանց ժամանակը»` Սոլոմոն Զախարովիչ[19]
- 2011 թվական` Իոսիֆ Բրոդսկու «Գորբունով և Գորչակով»` Բաբանով
Ֆիլմագրություն
խմբագրել- 1968 թվական` Նրանք ապրում են իրար մոտ` Լոտոշնիկով
- 1968 թվական` Վլադիմիր Լենինի դիմանկարի վրա գծիկներ` Ժողկոմխորհի անդամ
- 1968 թվական` Հուլիսի վեց` համագումարի դելեգատ
- 1969 թվական` Կարմիր վրանը` Ռինբորգ
- 1969 թվական` Շողա, Շողա, իմ աստղ` «կանաչ»
- 1971 թվական` Հանրապետության սեփականությունը` լիազոր Կոչին
- 1972 թվական` Հողը, ըստ պահանջի` օդաչու «Լյուֆտգանզա»-յից
- 1974 թվական` Մանկության վերջին ամառը` սրիկա
- 1975 թվական` Բարև ձեզ, ես ձեր հորաքույրն եմ` Գունդստաբլ
- 1975 թվական` «Օմեգա» տարբերակ` «Must Kass» ռեստորանում բարոն ֆոն Շլոսերին ուղեկցող սպան
- 1975 թվական` Հետաքննությունը վարում են գիտակները. Պատասխան հարված` Այցելու
- 1976 թվական` Վիրաբույժ Միշկինի օրը` Կրասնով
- 1979 թվական` Շահավետ պայմանագիր` Ստանիսլավ Յուդին
- 1981 թվական` Դա ֆանտաստիկ աշխարհ է. Թողարկում 5` այլ մոլորակի ռեզիդենտ
- 1982 թվական` Ռեզիդենտի վերադարձը` հավաքագրորդ «Կիկլոպ» հյուրանոցից
- 1983 թվական` Նուրբ տարիքը` Պյոտր Լոպուխով, Կիրայի հայրիկ
- 1989 թվական` Կինը, որին տարել են` թատրոնի դերասան
- 2002 թվական` Նրա կովի հովիվը` Արտյոմ Նիկոլաևիչ, Կոլկիի հայրիկը
- 2004 թվական` Տաիրովայի մահը` Ստանիսլավսկի
- 2004 թվական` Աստվածուհի. ինչպես ես սիրահարվեցի` Ակսակով
- 2006 թվական` Կորած դրախտում` վարորդ
Մուլտֆիլմերի հնչյունավորում
խմբագրել- 1973 թվական` Բուրյոնկան Մասլյոնկինոյից` Գայլ/ ցուլ Բույան[20]
- 1974 թվական` Ինքներդ եք մեղավոր` Արջ
- 1974 թվական` Ալյոնուշկան և զինվորը` Զմեյ Գորինիչի կանաչ գլուխը
- 1974 թվական` Մյունխհաուզենի արկածները. Կախարդական կղզին` Ծովահենների կապիտան
- 1974 թվական` Զմրուխտե քաղաքի հրաշագործը` Առյուծ (առանձին շարքեր), պահնորդ, սրատամ վագրը
- 1974 թվական` Բարև ձեզ, հորաքույր աղվես` Արջ
- 1974 թվական` Թռչնի շուկա` Հայրիկ
- 1975 թվական` Սերգեյ Միխալկովի առակները` Արջ
- 1975 թվական` Թակարդների երկրում` ոստիկան Սամսոն Սիլիչ (նկարահանում) / Գորշաճերմակ կրտած ձի, ավտոմեքենա, պահնորդներ (հնչյունավորում)
- 1977 թվական` Երկու թխկի` Արջ
- 1977 թվական` Անհնազանդության տոն` ընտելացնող
- 1977 թվական` Չեմպիոնը անտառում` Առյուծ
- 1977 թվական Patchwork և Cloud Ֆոնտանիուս թագավոր
- 1978 թվական` Հեքիաթ կորցրած ժամանակի մասին` ոստիկան, ծերունին նստարանին
- 1979 թվական` Թռչող նավ` Պոլկան
- 1980 թվական` Գործը հաջողվել է
- 1980 թվական` Թոփչումբա` Արջի հայրը
- 1980 թվական` Զինվորական հեքիաթ` գեներալ
- 1980 թվական` Ինչո՞ւ փղեր` Հավալուսն/ Շուն/ Փիղ/ Քեռի/ Արջ
- 1980 թվական` Ակաիրո` պատմող
- 1981 թվական` Ամառը Մումի դոլում
- 1981 թվական` Կոտոֆեև Կատուն` Արջ
- 1981 թվական` Նա բռնվեց` Արջ
- 1981 թվական` Աղջիկների նախշեր` հրաձիգ Վլասը, Ստեփան արքան, արքայորդի Ֆեդոտը, Բաբա Յագան (դրվագ առաջին)
- 1982 թվական` Աղվես Պատրիկեևնան` Արջ
- 1983 թվական` Մումի դոլում աշուն է գալիս` Կախարդ
- 1983 թվական` Ուրախ կարուսել № 15. Աղջիկը և ծովահենները` երեք ծովահեն
- 1983 թվական` Փղիկը և նամակը` Ընձուղտ
- 1983 թվական` Պարծենկոտ մկնիկը` Թխպամպ
- 1984 թվական` Եվ այս հեքիաթում այսպես է եղել...` գորտ
- 1984 թվական` Շիլայով կճուճիկ` եկեղեցական-կրուպեղեն տեղափոխող և քաղաքային դարպասների ժամապահ
- 1984 թվական` Լուսնին եմ ուզում` Արքա
- 1984 թվական` Ճանապարհ ամպերի հետ` Փիղ
- 1984 թվական` Նվեր փղի համար` Փիղ
- 1984 թվական` Երաշտահավի օրացույց. Աշուն` Արջ
- 1985 թվական` Երկու տոմս դեպի Հնդկաստան` պրոֆեսոր Տրանկվերի
- 1985 թվական` Օյ նապաստակի և Այ նապաստակի մասին` Արջ
- 1986 թվական` Ուրախ կարուսել № 18. Եղևնու տակ` Գայլ
- 1986 թվական` Տեխնիկայի հրաշքը` պրոֆեսոր
- 1986 թվական` Գնահատված բանդերոլը` հայր Արջ
- 1987 թվական` Հեղափոխության երաժշտությունը` տեքստը ըստ հեղինակի
- 1987 թվական` Բոգատիրյան շիլա` երկրորդ Հայրիկ
- 1988 թվական` Առյուծը և ինը բորենիները` ձայնը կադրից դուրս
- 1989 թվական` Ծովահենի նամակը` պահակաշուն
- 1989 թվական` Այստեղ կարող են վագրեր լինեն` Կապիտան Ֆորեստեր, Ձայնը կադրից դուրս
- 1989 թվական` Երջանիկը
- 1990 թվական` Ո՞վ է` Հայրիկ
- 1990 թվական` Բարու և չարի մասին, և երկար լեզվի մասին
- 1991 թվական` Լուսնային ուղով` Սարդ
- 1991 թվական` Գեոնայի վամպիրները` ԿԷԿ-ի հանձնաժողովի նախագահ
- 1991 թվական` Երաշտահավը, պուրակը և կրակը` Առյուծ-արքա
- 1991 թվական` Արքայորդի Իվանը և մոխրագույն գայլը` Բերենդեյ արքա
- 1991 թվական` Ֆիտիլ (սյուժե «Ուղղակի կրկես»)` դիտորդ
- 1992 թվական` Կապիտան Պրոնին` մայոր Պրոնինի թոռնիկ` Օստապ Տարասովիչ Մենտուրա
- 1992 թվական` Մաշենկան` Արջ
- 1992 թվական` Հե՜յ, այն ափին` Դրակոն անունով շունը
- 1992 թվական` Անձնազոհ նապաստակը` Գայլ
- 1992 թվական` Ասա՛, Յուպիտեր` Առյուծ-արքա
- 1992 թվական` Բարեկենդանին
- 1993 թվական` Վանյուշան և հսկան` Հսկա
- 1993 թվական` Բոբբերների երկրում. Ընթրիք պարոն Գրիզլիի հետ` տեքստ ըստ հեղինակի
- 1993 թվական` Կապիտան Պրոնին տիեզերքում` հանձնաժողովի նախագահ, Կոմանդոր, կարմիր տիեզերական ծովահեն
- 1993 թվական` Մի քանի էջեր ուրվականի կյանքից` Ուրվական
- 1993 թվական` Իվան Կուպալին
- 1994 թվական` ԱՄԲԱ
- 1994 թվական` Հրաշալի է, հրաշալի է-2` Կոկորդիլոս
- 1994 թվական` Բոյակը ճանճերին չի վիրավորում 3. Առողջություն բոյակ` Առյուծ
- 1994 թվական` Ռուսական պատմության էջերը. Պատմվածք առաջին. Նախնիների երկիրը
- 1995 թվական` Հրաշալի է, հրաշալի է-3` Կոկորդիլոս
- 1995 թվական` Կոշկավոր կատուն` Հեր Կապուտ, մարդակեր/ գյուղի հարբեցողները
- 1995 թվական` Բոյակը ճանճերին չի վիրավորում 5. Սարսափելի գազան բոյակ չկա` Առյուծ
- 1995 թվական` Բոյակը ճանճերին չի վիրավորում 6. Այսօր նորից երկուշաբթի է` Առյուծ
- 1998 թվական` Բոլորը բռնվեցին...` Արջ
- 2000 թվական` Սնդուկը` Արջ
- 2001 թվական` Տոն օրը` Արջ
- 2003 թվական` Սնկիկը` Արջ
- 2005 թվական` Մենամարտը` Արջ
- 2005 թվական` Աղջիկը և խլուրդը` Խլուրդ
Կրկնօրինակում
խմբագրելՖիլմեր և սերիալներ
- 1982 թվական` Մարիա, Միրաբելա` Ժամերի արքա[21]
- 2001-2004 թվականներ` Հարրի Փոթեր. 1, 2, 3` Ռուբեուս Հագրիդ (խաղում է Ռոբբի Կոլտրեյնը)[22]
- 2001 թվական` Մատանիների տիրակալը։ Մատանու եղբայրություն` Գենդալֆ Մոխրագույն[23]
- 2002 թվական` Մատանիների տիրակալը։ Երկու ամրոց` Գենդալֆ Սպիտակ[22]
- 2003 թվական` Մատանիների տիրակալը։ Թագավորի վերադարձը` Գենդալֆ Սպիտակ[22]
- 2003 թվական` Մատրիցա։ Հեղափոխություն[4]` Ուղեկցող, Գլխավոր համակարգիչ
- 2005 թվական` Մեղքերի քաղաքը` Մենյուտ[22]
Գրքեր
խմբագրել- Рогволд Суховерко Зигзаги. — М.: Зебра Е, АСТ, 2008. — 432 с. — (Актёрская книга). — ISBN 978-5-17-053872-0
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ «РОГВОЛД СУХОВЕРКО: "Мое имя - из мрака российской истории"» (PDF). Культура. 2007 թ․ հուլիսի 19.
- ↑ Почётное звание присвоено Указом Президента РФ № 116 от 31 января 2002 года
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Виталий Лесничий (12 августа 2012). ««Милиционеры на меня косо посматривали»». Звёздный бульвар. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 28-ին.
- ↑ «Жесткий Мягков». Московский комсомолец. 2008 թ․ հուլիսի 6.
- ↑ 1960-е
- ↑ «Актер и режиссер Владимир Меньшов: "Провинция недолюбливает москвичей? Думаю, просто завидует"». Известия. 2006 թ․ հունիսի 21.
- ↑ «НЕ НАДО ЗАВЛЕКАТЬ ЧИТАТЕЛЯ ВЫПИВКОЙ». Вечерняя Москва. 2004 թ․ հոկտեմբերի 22.
- ↑ «Роман-кассета». Коммерсантъ-Деньги. 2006 թ․ մայիսի 8.
- ↑ Труппа — Рогволд Суховерко
- ↑ «Время женщин. Молодые режиссеры продолжают экспансию». Российская газета. 2011 թ․ ապրիլի 28.
- ↑ «Не стало заслуженного артиста России Рогволда Суховерко». Телеканал «Культура». 10 апреля 2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.
- ↑ ТАСС: Культура — Заслуженный артист России Рогволд Суховерко скончался в Москве
- ↑ Артист «Современника» Рогволд Суховерко скончался в Москве. // Аргументы и факты, 9 апреля 2015
- ↑ «Галина Волчек нашла работу Земфире и дочери Чулпан Хаматовой». Собеседник. 2013 թ․ հոկտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2020-09-18-ին. Վերցված է 2021-05-28-ին.
- ↑ ««Современник» дает своевременную «Золушку»». Московский комсомолец. 2014 թ․ ապրիլի 3.
- ↑ «Как Галина Волчек Нью-Йорк оседлала». Бизнес&Балтия. 1997 թ․ նոյեմբերի 24.(չաշխատող հղում)
- ↑ «ПОЗИТИВ». Огонёк. 2004 թ․ մարտի 28.
- ↑ «Бабий дом». Новые Известия. 2011 թ․ մայիսի 17.
- ↑ Виталий Лесничий (12 августа 2014). «Брежнев оробел перед «живым» Лениным». Мир новостей.
- ↑ «"Мария-Мирабела" с бессмертной музыкой молдавского композитора Евгения Доги 40 лет спустя». Կոմսոմոլսկայա պրավդա. 2021 թ․ հունվարի 20.
- ↑ 22,0 22,1 22,2 22,3 «В Москве скончался озвучивший Гэндальфа артист Рогволд Суховерко». Российская газета. 2015 թ․ ապրիլի 9.
- ↑ «"Властелин колец": московское наcтупление». Московский комсомолец. 2002 թ․ փետրվարի 9.
Արտաքին հղումներ
խմբագրել- Интервью программе «Московские лица» (Латвия)
- Александр Гагинский (2010 թ․ մայիսի 17). «Как делают дубляж и озвучивание фильмов». mirf.ru. Мир фантастики. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոգվոլդ Սուխովերկո» հոդվածին։ |