Լուսնային ուղով (ռուս.՝ По лунной дороге), 1991 թվականի խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ[1]։ Ֆիլմում օգտագործվել են հատվածներ Բեթհովենի 7-րդ սիմֆոնիայից։

Լուսնային ուղով
Տեսակմուլտֆիլմ
Ժանրկինոֆանտաստիկա և սյուրռեալիզմ
ՌեժիսորԱլեքսանդր Գուրև
ՀնչյունավորումՌոգվոլդ Սուխովերկո, Նատալյա Չենչիկ, Մարգարիտա Կորաբելնիկովա և Ալեքսանդր Լենկով
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն490 s
Թվականփետրվար 1991

Սյուժե

խմբագրել

Միստիկական պատմություն տղայի մասին, որը անքնությամբ է տառապում գրասեղանում ապրող սարդի պատճառով։ Սարդը պատմում է Նապոլեոն կայսեր մասին, նրան լսում են ճանճը և գեր մուկը։ Ամեն ինչ հասնում է նրան, որ լիալուսնի ժամանակ տղան գնում է հեծանիվով զբոսնելու և փողոցում հանդիպում է ուրվականների։ Նրանցից մեկը կորցնում է գլխարկը։ Տղան բարձրացնում այն, բայց ուրվականներն արդեն անետացել են։ Ավելի ուշ Նապոլեոնի ուրվականը գալիս է տղայի տուն և վերցնում գլխարկը, երբ տղան արդեն քնած էր։

Մուլտֆիլմը նկարանահնվել է խորհրդային ֆանտաստ գրող Սերգեյ Շացի նովելի մոտիվներով։

Ստեղծողներ

խմբագրել
  • Ռեժիսոր – Ալեքսանդր Գուրև
  • Բեմադրող նկարիչ – Ալեքսանդր Գուրև
  • Սցենարիստ – Սերգեյ Շաց
  • Նկարիչ՝ Աննա Ատամանովա, Օլգա Պավլովա
  • Անիմատորներ – Մարինա Ոսկանյանց, Վլադիմիր Շևչենկո, Ալեքսանդր Մազաև, Վյաչեսլավ Կայուկով, Ալեքսանդր Պանով
  • Օպերատոր – Նատալյա Միխայլովա
  • Հնչունային օպերատոր – Վլադիմիր Կուտուզով
  • Տնօրեն – Նինա Սոկոլովա
  • Խմբագիր – Նատալյա Աբրամովա
  • Դերերը հնչունավորել են – Ռոգվոլդ Սուխովերկո - սարդ/ուրվականներ, Նատալյա Չենչիկ - տղա, Մարգարիտա Կորաբելնիկովա - ճանճ / տոմսավաճառ գնացքում, Ալեքսանդր Լենկով - մուկ
  • Մոնտաժող – Նատալյա Ստեպանցևա
  • Ռեժիսորի օգնական – Տ. Շևցովա

Վերաթողարկում DVD-ով

խմբագրել

Մուլտֆիլմը վերաթողրկվել է DVD-ով մուլտֆիլմերի հավաքածուներում.

  • «Բաբա Յագան դեմ է», տեղայնացնող՝ «Крупный план», սկավառակում ընդգրկված մուլտֆիլմեր՝
    • «Բաբա Յագան դեմ է», թողարկումներ 1,2,3 (1980), «Поди туда, не знаю куда» (1966),
    • «Զինվորը և սատանան» (ռուս.՝ «Солдат и чёрт», 1990), «Լուսնային ուղով» (1991)։

Ծանոթագրություններ

խմբագրել