Դողս
Դողս, գյուղ Վաղարշապատի տարածաշրջանում, Վաղարշապատ քաղաքից 4 կմ հյուսիս։ Մարզկենտրոնից գտնվում է 21 կմ հեռավորության վրա։ Նախկինում կոչվել է նաև Դոխս, Դողք։ Տարածքը՝ 3.8 կմ² (381 հեկտար)։ Բնակչությունը՝ 1515 մարդ (2013)[4][5]:
Գյուղ | |||
---|---|---|---|
Դողս | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արմավիրի մարզ | ||
Համայնք | Արմավիրի մարզ, Էջմիածնի գավառ և Էջմիածնի շրջան | ||
Գյուղապետ | Հակոբ Պապոյան | ||
Մակերես | 3,82 կմ² | ||
ԲԾՄ | 870±1 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▲1339 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | դողսեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (231)[2] | ||
Փոստային ինդեքս | 1128[3] | ||
|
Պատմություն
խմբագրելԵղել է Պատմական Հայաստանի Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի գյուղերից։ Այստեղ 894 թվականին տեղի է ունեցել Դողսի ճակատամարտը Սմբատ Ա Բագրատունու զորքերի և Ատրպատականի էմիր Ափշինի բանակի միջև, որն ավարտվել է հայերի հաղթանակով։ Գյուղում կառուցված է Սբ. Ստեփանոս եկեղեցին։
Աշխարհագրություն
խմբագրելԳյուղը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում՝ ծովի մակարդակից 915 մ բարձրության վրա։ Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -2-ից -3 °C: Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C: Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։ Հարուստ է արտեզյան ջրերով, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր։
Բնակչություն
խմբագրելԳյուղի բնակչության նախնիների հիմնական մասը 1915-1916 թթ. տեղափոխվել են Արևմտյան Հայաստանից՝ Ալաշկերտից, Մուշից, Վանից, Արծկեից։ Ըստ տարիքային կազմի բնակչությունը բաշխված է հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 28%, աշխատունակներ՝ 59%, հետաշխատունակներ՝ 13%:
Դողսի ազգաբնակչության փոփոխությունը.[6]
Տնտեսություն
խմբագրելԳյուղն ունի 289 առկա տնտեսություն։
Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Ստորին Հրազդանի ջրանցքի և Քասախ գետի ջրերով։ Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (146 հա), պտղատու (12 հա) և խաղողի այգիները (18 հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր՝ կազմելով 34.8 հա։ Զբաղվում են պտղաբուծությամբ, բանջարաբուծությամբ, այգեգործությամբ, թռչնաբուծությամբ, խոշոր եղջերավոր անասնապահությամբ։
Առևտուր
խմբագրելԴողսում գործում է 6 առևտրի կենտրոն։ Գյուղի մթերքների մեծ մասը գյուղացին վաճառում է մոտակա քաղաքներում՝ Էջմիածնում, Երևանում և Արմավիրում։
Հասարակական կառույցներ
խմբագրելՈւնի դպրոց[10], գրադարան, բուժկետ, կապի հանգույց։
Դողսեցիներ
խմբագրել- Հրաչիկ Կարապետյան-Դողսի գյուղապետ, Աղավնատան և Դողսի դեպուտատ, գյուղատնտես, անասնաբույժ։
- Վարազդատ Ադամյան-Դողսի երկարամյա գյուղապետ։
- Կարեն Հակոբյան-ՀՀ Զինված ուժերի աշխատակից։
- Կարեն Հարությունյան - ռազմական դատախազ
Տեղական ինքնակառավարում
խմբագրելՀամայնքի ղեկավար՝ Հակոբ Պապոյան[11]
Ավագանու անդամների ցուցակ
- Գրիգորյան Աբրահամ Ռազմիկի
- Հայրապետյան Սերժիկ Վրեժի
- Զաքարյան Էդգար Հարությունի
- Հարությունյան Աշոտ Սումբաթի
- Արսենյան Արսեն Եղիշեի
- Ադամյան Արսեն Վազգենի
- Պետրոսյան Ավագ Կոլյայի
Պատկերասրահ
խմբագրել-
Դողսի մանկապարտեզի շենքը, որը վերածվել է ավերակի
-
Դողսի փողոցներից մեկը՝ Շիրազի փողոց
-
Դողսի միջնակարգ դպրոցը
-
Դողսեցի մանուկներ
-
տուն Դողսիում
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ «ՀՀ մարզերի կոդեր». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ Code database of Armenia, Արմավիր
- ↑ http://armavir.mtad.am/about-communities/205/
- ↑ Դողս
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 69» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
- ↑ Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.) — Երևան: 1932. — 185 p.
- ↑ Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.) — Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 660. — 4696 p.
- ↑ «Դողսի միջնակարգ դպրոցի մասին». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ http://armavir.mtad.am/community-council-decisions/205/
Արտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |