Դոնաթելա Տեսեի
Դոնաթելա Տեսեի (իտալ.՝ Donatella Tesei, հունիսի 17, 1958, Ֆոլինո, Պերուջա, Ումբրիա, Իտալիա), իտալացի քաղաքական գործիչ, Ումբրիայի նահանգապետ (2019 թվականից)։
Դոնաթելա Տեսեի | |
Կուսակցություն՝ | Lega Nord? |
---|---|
Կրթություն՝ | Պերուջայի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և փաստաբան |
Ծննդյան օր | հունիսի 17, 1958 (66 տարեկան) |
Ծննդավայր | Ֆոլինո, Պերուջա, Ումբրիա, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիա |
Կենսագրություն
խմբագրելԴոնաթելա Տեսեին ավարտել է Ֆոլինյոյի Ֆեդերիկո Ֆրեցիի անվան դասական վարժարանը, բարձրագույն իրավաբանական կրթություն է ստացել Պերուջայի համալսարանում։ 1982 թվականից փորձաշրջան է անցել Սպոլետոյում, 1984 թվականին ընդունվել է Սպոլետոյի փաստաբանական կոլեգիա, 1999 թվականից մասնագիտացել է վճռաբեկ դատավարությունում։ 2001-2002 թվականներին եղել է Սպոլետոյի փաստաբանների կոլեգիայի քննական հանձնաժողովի նախագահի տեղակալ[1]։
2009 թվականի հունիսին դարձել է առաջին կինը, ինչպես նաև աջ կենտրոնամետների առաջին ներկայացուցիչը Մոնտեֆալկոյի քաղաքապետի պաշտոնում[2]։
2014 թվականի մայիսի 25-ին վերընտրվել է քաղաքապետ՝ 62,8 % արդյունքով[3]։
2018 թվականի խորհրդարանական ընտրություններում Տեռնիի 2-րդ միամանդատ շրջանից ընտրվել է Սենատում՝ Հյուսիսի լիգայի. «Առա՛ջ, Իտալիա», «Իտալիայի եղբայրներ» կուսակցությունների և «Մենք Իտալիայի հետ ենք» ցուցակի աջակցությամբ (նրա օգտին քվեարկել Է ընտրողների 38,54 %-ը)[4]։
2019 թվականի հոկտեմբերի 27-ին Ումբրիայի ընտրություններում հաղթել է աջ կենտրոնամետ ցուցակը՝ Տեսեիի գլխավորությամբ, ընդ որում՝ Հյուսիսի լիգայի օգտին քվեարկել Է ընտրողների 36,9 տոկոսը, իսկ Տեսեի դաշինքի օգտին ընդհանուր առմամբ՝ 57,5 տոկոսը (Դեմոկրատական կուսակցությանը պաշտպանել է 22,3 տոկոսը)[5]։
2019 թվականի նոյեմբերի 11-ին պաշտոնապես զբաղեցրել է տարածաշրջանային վարչակազմի ղեկավարի պաշտոնը՝ ստանձնելով Ֆաբիո Պապարելլիի (Fabio Paparelli) լիազորությունները, որը տարածաշրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար էր Կատյուշա Մարինիի հրաժարականից հետո[6]։ 2019 թվականի դեկտեմբերի 2-ին հրաժարվել է սենատորի մանդատից։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Pronti i candidati della Lega, Briziarelli, Caparvi, Marchetti e Tesei» (իտալերեն). Umbria Journal. 2018 թ․ հունվարի 28. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ Francesco Carlini (2009 թ․ նոյեմբերի 6). «Sorpresa color rosa al Comune di Montefalco» (իտալերեն). la Voce. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Elezioni Montefalco: risultati sindaco 25 maggio 2014» (իտալերեն). Perugia today. 2014 թ․ մայիսի 26. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «02 - TERNI: maggioritario» (իտալերեն). Corriere della Sera. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Elezioni Umbria, trionfa il centrodestra con 20 punti di vantaggio: Tesei presidente. Lega al 36,9%, il Pd tiene il 22,3%, M5s crolla al 7,4%» (իտալերեն). il Fatto Quotidiano. 2019 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Regione, Donatella Tesei si è insediata, giunta pronta entro fine settimana» (իտալերեն). la Nazione. 2019 թ․ նոյեմբերի 11. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 9-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Donatella TESEI» (իտալերեն). Senato della Repubblica. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 9-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Դոնաթելա Տեսեի կատեգորիայում։ |