Դորիան Գրեյի դիմանկարը (ֆիլմ, 1968)
«Դորիան Գրեյի դիմանկարը» (ռուս.՝ «Портрет Дориана Грея»), ֆիլմ-ներկայացում Օսկար Ուայլդի համանուն վեպի մոտիվներով։ Հեռուստատեսային տարբերակը բեմադրել են ռեժիսորներ Նադեժդա Մարուսալովան և Վիկտոր Տուրբինը 1968 թվականին[1][2]։
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Ժանր | դրամա |
Թվական | 1968 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Վիկտոր Տուրբին |
Սցենարի հեղինակ | Վիկտոր Տուրբին |
Դերակատարներ | Վալերի Բաբյատինսկի |
Երաժշտություն | Ալեքսանդր Փիրումով |
Սյուժե
խմբագրելԵրիտասարդ Դորիան Գրեյն իր նկարած դիմանկարի առաջ ցանկություն է հայտնում երբեք չծերանալ, այլ մնալ այնպիսին, ինչպիսին դիմանկարում է։ Անբացատրելի կերպով պատանու փոխարեն մեծանում ու ծերանում է դիմանկարը, իսկ նա մնում է երիտասարդ ու գեղեցիկ, ինչպես դիմանկարի ստեղծման օրը։
Դորիանը սիրահարվում է դերասանուհու, որի հետ պատրաստվում է նշանադրվել, սակայն անհաջող բեմադրությունից հետո խզում է հարաբերությունները, որից հետո աղջիկն ինքնասպան է լինում։ Այդ պահից սկսած՝ դիմանկարը ենթարկվում է փոփոխությունների։ Դրանից հետո Դորիանն իրեն ավելի ու ավելի շատ բան է թույլ տալիս։ Նրա մասին Լոնդոնում պտտվում են ամենաանհավանական լուրեր, իսկ դիմանկարի հեղինակ Բեզիլը, որը փորձել է հասկանալ Դորիանին, նույնպես մահանում է երբեմնի սիրելի մոդելի ձեռքից։
Մի օր Դորիանը նայում է իր կերպարանափոխված դիմանկարին և որոշում հավերժ հրաժեշտ տալ նրան։ Սակայն, երբ դանակը խրվում է կտավի մեջ, մահանում է Դորիանը։ Դիմանկարի պատկերը կրկին երիտասարդ է, իսկ նրա մոտ ընկած դիակը՝ այլանդակված։
Դերերում
խմբագրել- Վալերի Բաբյատինսկի – Դորիան Գրեյ
- Յուրի Յակովլև – լորդ Հենրի
- Ալեքսանդր Լազարև – Բեզիլ Հոլուորդ
- Վալենտինա Մալյավինա – Սիբիլ Վեյն
- Ելենա Կորովինա – տիկին Վեյն
- Ալեքսանդր Գալևսկի - Ջեյմս Վեյն
- Սոֆյա Պիլյավսկայա – Լեդի Նարբորո
- Ելենա Դոբրոնրավովա - դքսուհի
- Վյաչեսլավ Շալևիչ – Ալան
- Ալեքսեյ Կուզնեցով – Ադրիան
- Անտոնինա Գունչենկո – կին
- Ալեքսեյ Եմելյանով – Ֆրենսիս
Էպիզոդներում
խմբագրելՆկարահանող խումբ
խմբագրել- Սցենարի հեղինակ՝ Վիկտոր Տուրբին
- Բեմադրությունը՝ Վիկտոր Տուրբինի
- Ռեժիսոր՝ Նադեժդա Մարուսալովա (Իվանենկովա)
- Նկարիչ՝ Վլադիմիր Լիկով
- Գլխավոր օպերատոր՝ Անդրեյ Տյուպկին
- Օպերատորներ՝ Ե. Պավլով, Ի. Իգնատով, Տ. Պատտերսոն
- Կոմպոզիտոր՝ Ալեքսանդր Փիրումով
- Հնչյունային ռեժիսոր՝ Վ. Մոզեր
- Հագուստի նկարիչ՝ Գ. Մալիկ
- Մոնտաժող՝ Լ. Սոշնիկովա
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Դորիան Գրեյի դիմանկարը» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Դորիան Գրեյի դիմանկարը» ֆիլմը kinopoisk.ru կայքում
Արտաքին հղումներ
խմբագրել- «Դորիան Գրեյի դիմանկարը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Դորիան Գրեյի դիմանկարը» ֆիլմը Արխիվացված 2013-08-23 Wayback Machine Рускино.ру կայքում