Ելենա Բորիսովնա Դոբրոնրավովա (ռուս.՝ Елена Борисовна Добронра́вова, հուլիսի 21, 1932(1932-07-21)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ - հունվարի 24, 1999(1999-01-24)[1][2], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային դրամատիկական թատրոնի դերասանուհի։ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1968)։

Ելենա Դոբրոնրավովա
Ծնվել էհուլիսի 21, 1932(1932-07-21)[1][2]
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 24, 1999(1999-01-24)[1][2] (66 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
ԿրթությունԲորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
ԱշխատավայրՎախթանգովի թատրոն
Պարգևներ և մրցանակներ
«Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ
և ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ

Կենսագրություն

խմբագրել

Ելենա Դոբրոնրավովան ծնվել է 1932 թվականի հուլիսի 21-ին Մոսկվա քաղաքում։ Ծնողները՝ Բորիս Դոբրոնրավովը (1896-1949) և Մարիա Դոբրոնրավովան (1900-1964) եղել են Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դերասաններ։ Դրամատիկական թատրոնի դերասանուհի է եղել նաև մորաքույրը՝ Ելիզավետա Ալեքսեևան, որն աշխատել է Ե. Վախթանգովի անվան թատրոնում։

Հետևելով ընտանեկան ավանդույթին՝ երիտասարդ Ելենան դառնում է դրամատիկական թատրոնի դերասանուհի։ 1950 թվականին՝ դպրոցը ոսկե մեդալով ավարտելուց հետո[3], ընդունվում է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնին կից գործող Վ. Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան դպրոց-ստուդիա, որտեղ սովորում է երկու տարի (1950-1952)։ Այնուհետև տեղափոխվում է Ե. Վախթանգովի թատրոնին կից գործող Բ. Շչուկինի անվան թատերական ուսումնարան, որն ավարտում է 1954 թվականին (դասախոս՝ Աննա Օրոչկո)։ Ելենա Դոբրոնրավովայի միևնույն կուրսում սովորել են Գրիգորի Աբրիկոսովը, Յուլիան Պանիչը, Լեոնիդ Սատանովսկին, Անտոնինա Դմիտրիևան և Ալեքսանդր Շվորինը։

Ուսումնարանն ավարտելուց հետո ընդունվում է Ե. Վախթանգովի անվան թատրոն, որտեղ աշխատում էր հարազատ մորաքույրը՝ Ելիզավետա Ալեքսեևան։ Նրանք հաճախ էին հանդես գալիս միասին։ Թատրոնում դերասանուհուն անմիջապես ընդգրկում են մի շարք ներկայացումներում։ Բացի այդ, նրան միանգամից նկատում են կինոռեժիսորները, և նա սկսում է նկարահանվել ֆիլմերում։ Ե. Վախթանգովի անվան թատրոնում դերասանուհին աշխատում է 1954 թվականից մինչև կյանքի վերջ։

Ելենա Դոբրոնրավովան մահացել է 1999 թվականի հունվարի 24-ին Մոսկվայում։ Թաղված է Նովոդևիչյան գերեզմանատանը (հողակտոր №2)՝ ծնողների կողքին[4]։

Ընտանիք

խմբագրել

Հայրը՝ Բորիս Դոբրոնրավովը (1896-1949) եղել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դերասան։

Մայրը՝ Մարիա Դոբրոնրավովան (1900-1964), եղել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դերասանուհի։

Ամուսինը՝ Էդուարդ Շիմը (1930-2006), գրող է եղել։ Ամուսնալուծվել են։ Երեխաներ չի ունեցել։

Դերերը թատրոնում

խմբագրել
Տարի Հեղինակ Ռեժիսոր Ներկայացում Դեր
1952 Ուիլյամ Շեքսպիր Եվգենի Սիմոնով Վերոնացի երկու ազնվական Ուրսուլա
1954 Նիկոլայ Պոգոդին Հրացանավոր մարդը Կատերինա
1956 Մաքսիմ Գորկի Ռուբեն Սիմոնով Ֆոմա Գորդեև Սաշա
1957 Ալեքսեյ Արբուզով Եվգենի Սիմոնով Քաղաքն արշալույսին երգչախումբ
1958 Ուիլյամ Շեքսպիր Համլետ Օֆելյա
1962 Լև Տոլստոյ Ռուբեն Սիմոնով Կենդանի դիակ Սաշա
1963 Կառլո Գոցցի Ռուբեն Սիմոնով Արքայադուստր Տուրանդոտ ստրկուհի
1965 Լեոնիդ Մալյուգին Ալեքսանդրա Ռեմիզովա
Յուրի Լաուֆեր
Ծաղրական իմ երջանկությունը Օլգա Կնիպպեր-Չեխովա
1968 Մաքսիմ Գորկի Եվգենի Սիմոնով Արևի երեխաները Ելենա Նիկոլաևնա
1971 Ուիլյամ Շեքսպիր Եվգենի Սիմոնով Անտոնիոս և Կլեոպատրա Օկտավիա
1975 Միրոսլավ Կռլեժա Միրոսլավ Բելովիչ Պարոնայք Գլեմբայները բարոնուհի Շառլոտա Կաստելլի-Գլեմբայ
1976 Յարոսլավ Իվաշկևիչ Աուգուստ Կովալչիկ Ամառը Նոանում մադմուազել դը Ռոզիեր
1980 Էդուարդո դե Ֆիլիպո Ալեքսեյ Կուզնեցով Մեծ մոգություն Ռոզա
1983 Լև Տոլստոյ Ռոման Վիկտյուկ Աննա Կարենինա իշխանուհի Բեթսի Տվերսկայա

Ֆիլմագրություն

խմբագրել
Տարի Ֆիլմ Դեր
1954 Մեծ ընտանիք Կատյա Տրավնիկովա
1956 Երեք հարյուր տարի... Սոլոմիա
1958 Քաղաքը վառում է լույսերը Վալյա Օստրոգորսկայա
1959 Ոսկե էշելոն Նադյա
1962 Վաղվա հոգսերը Ագնիա
1965 Աշխատավորների գյուղը Ֆրոսյա Մեխոտնյովա
1966 Նրանց ճանաչում էին միայն դեմքով Վիլմա Մարտինելլի
1967 Կրեմլի սուրհանդակը Մարիա Շապորինա
1968 Դորիան Գրեյի դիմանկարը դքսուհի
1968 Վահան և սուր խուլ ու համր կին շնով
1969 Մեղադրվում են սպանության մեջ Անատոլի Վասինի մայր
1969 Պատմություն չեկիստի մասին Նինա Սավինա
1970 Առաքելություն Քաբուլում օրիորդ Ելենա Ֆլեթչեր-Ժդանովա
1972 Երջանիկ «Շչուկա»-ի հրամանատարը Սվետլանա Վեդենինա
1974 Մոսկվա՛, սե՛ր իմ Ելենա Նիկոլաևնա
1975 Ծաղրական իմ երջանկությունը Օլգա Կնիպպեր-Չեխովա
1976 Այստեղ է իմ հանգրվանը Աննա Սերգեևնա
1978 Ամառը Նոանում մադմուազել դը Ռոզիեր
1979 Այս ֆանտաստիկ աշխարհը (երկրորդ թողարկում) թագուհի
1980 Անտոնիոս և Կլեոպատրա Օկտավիա
1980 Մեծ մոգություն Ռոզա
1980 Մեղեդի երկու ձայնի համար ՔԿԱԳ-ի աշխատակցուհի
1980 Թեհրան-43 մադմուազել Էրալ

Մրցանակներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. Театр: Выпуск 2. — 1982. — С. 102.
  4. Добронравова Е. Б.// Московские могилы. Արխիվացված 2016-11-07 Wayback Machine

Արտաքին հղումներ

խմբագրել