«Մեծ ընտանիք» (ռուս.՝ «Большая семья»), 1954 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է Իոսիֆ Խեյֆիցը Վսեվոլոդ Կոչետովի «Ժուրբինները» (ռուս.՝ «Журбины») վեպի հիման վրա (1952)։

Մեծ ընտանիք
ռուս.՝ Большая семья
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1954
Լեզուռուսերեն
ՌեժիսորԻոսիֆ Խեյֆից
Սցենարի հեղինակՎսեվոլոդ Կոչետով և Իոսիֆ Խեյֆից
ԴերակատարներԱլեքսեյ Բատալով, Բորիս Անդրեև, Իյա Արեպինա, Կլարա Լուչկո, Վերա Կուզնեցովա, Սերգեյ Լուկյանով, Պավել Կադոչնիկով, Նիկոլայ Գրիցենկո և Սերգեյ Կուրիլով
ՕպերատորՍերգեյ Իվանով
ԵրաժշտությունՎենեդիկտ Պուշկով
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն108 րոպե
 A Big Family (1954 film) Վիքիպահեստում

Ֆիլմը 1955 թվականի Կաննի կինոփառատոնի դափնեկիր է «Լավագույն դերասանական անսամբլ» անվանակարգում։ Ֆիլմի նկարահանումներն արժեցել են 3419000 ռուբլի[1]։

Սյուժե

խմբագրել

Ֆիլմը պատմում է ժառանգական նավաշինարարներ Ժուրբինների մեծ ընտանիքի մասին։ Միասին ապրում են երեք սերունդներ՝ Մատվեյ պապը, նրա որդին՝ Իլյա Մատվեևիչը, Իլյա Մատվեևիչի չորս որդիները (Վիկտոր, Կոնստանտին, Անտոն և Ալեքսեյ) և կրտսեր դուստրը՝ Անտոնինան։ Երկրորդ որդին՝ Անտոնը, գալիս է Լենինգրադից՝ նավերի հավաքման նոր մեթոդ ներդնելու համար։ Ավագ որդին՝ Վիկտորը, որն ապագա նավերի մոդելներ պատրաստելու վարպետ է, փորձում է ունիվերսալ մեքենա կառուցել մոդելներ պատրաստելու համար։ Ամենաբարդ բնավորությամբ տարբերվում և սյուժեի ամենաբարդ շրջադարձերի միջով անցնում է Իլյա Մատվեևիչի կրտսեր որդին՝ Ալեքսեյը․ նա բաժանվել է ընտանիքից՝ մտադրվելով ամուսնանալ, բայց նրա սիրած աղջիկը՝ Կատյան, սիրահարվում է ակումբի ղեկավարին, որը լքում է նրան, երբ իմանում է, որ նա հղի է։ Ալեքսեյը ուժ է գտնում ներելու նրան և վերադարձնելու նրան փոքրիկ երեխայի հետ միասին։ Լիդան՝ Վիկտորի կինը, որը իրեն օտար է զգում մի ընտանիքում, որտեղ բոլորի ամբողջ կյանքը հիմնականում կապված է նավերի կառուցման հետ, հեռանում է Ժուրբինների ընտանիքից։ Արտադրության վերակազմակերպման պատճառով ընտանիքի շատ անդամներ ստիպված են փոխել մասնագիտությունը։ Իլյա Ժուրբինը փորձում է սովորել հանրահաշվի հիմունքները, որպեսզի հետ չմնա մյուսներից և վիճում է իր հին ընկերոջ՝ վարպետ Բասմանովի հետ, որը կարծում է, որ իրենց ժամանակն արդեն անցել է։

Դերերում

խմբագրել
  • Սերգեյ Լուկյանով – Մատվեյ Դորոֆեևիչ Ժուրբին
  • Բորիս ԱնդրեևԻլյա Մատվեևիչ Ժուրբին
  • Վերա Կուզնեցովա – Ագաֆյա Կարպովնա Ժուրբինա, Իլյայի կինը
  • Ալեքսեյ ԲատալովԱլեքսեյ Իլյիչ (Ալյոշա) Ժուրբին, Մատվեյ Դորոֆեևիչի կրտսեր թոռը
  • Ելենա ԴոբրոնրավովաԵկատերինա (Կատյա) Ժուրբինա (Տրավնիկովա), Ալյոշայի կինը
  • Սերգեյ Կուրիլով – Վիկտոր Իլյիչ (Վիտյա) Ժուրբին, Մատվեյ Դորոֆեևիչի ավագ թոռը
  • Կլարա ԼուչկոԼիդիա (Լիդա) Ժուրբինա, Վիկտորի նախկին կինը
  • Վադիմ Մեդվեդև – Անտոն Իլյիչ Ժուրբին, Մատվեյ Դորոֆեևիչի երկրորդ թոռը
  • Բորիս Բիտյուկով – Կոնստանտին (Կոստյա) Իլյիչ Ժուրբին, Մատվեյ Դորոֆեևիչի երրորդ թոռը
  • Եկատերինա Սավինովա – Եվդոկիա (Դունյաշա) Ժուրբինա, Կոստյայի կինը
  • Իյա Արեպինա – Անտոնինա (Տոնյա) Իլյինիչնա Ժուրբինա, Մատվեյ Դորոֆեևիչի կրտսեր թոռնուհին
  • Նիկոլայ Սերգեև-Ալեքսանդր (Սանյա) Ալեքսանդրովիչ Բասմանով
  • Պավել Կադոչնիկով – Եվսեյ Կոնստանտինովիչ Սկոբելև, ինժեներ, տեխնիկական տեղեկատվության բյուրոյի պետ
  • Լարիսա Կրոնբերգ – Զինաիդա Պավլովնա Իվանովա, երիտասարդ մասնագետ, կորպուսի տեխնոլոգ
  • Նիկոլայ Գրիցենկո – Վենիամին Սեմյոնովիչ, ակումբի ղեկավար
  • Բորիս Կոկովկին – Իվան Ստեպանովիչ, գործարանի տնօրեն

Նկարահանող խումբ

խմբագրել
  • Սցենարի հեղինակներ՝ Վսեվոլոդ Կոչետով, Սոկրատ Կարա-Դեմուր (Սոկրատ Կարա-Դեմուր-Վարդանյան), Իոսիֆ Խեյֆից
  • Ռեժիսոր՝ Իոսիֆ Խեյֆից
  • Բեմադրող օպերատոր՝ Սերգեյ Իվանով
  • Բեմադրող նկարիչներ՝ Վիկտոր Վոլին, Վիկտոր Սավոստին
  • Կոմպոզիտոր՝ Վենեդիկտ Պուշկով
  • Ձայնը՝ Առնոլդ Շարգորոդսկու
  • Խմբագիր՝ Դ. Լանդեր

Նկարահանման վայր

խմբագրել

Արտադրական տեսարանները, այդ թվում՝ «Մատվեյ Ժուրբին» նավի իջնելու դիտարժան դրվագը նկարահանվել է Նիկոլաև քաղաքի 61 կոմունարների անվան նավաշինական գործարանում[2]։

Մրցանակներ

խմբագրել

Ֆիլմը 1955 թվականի Կաննի կինոփառատոնի դափնեկիր է «Լավագույն դերասանական անսամբլ» անվանակարգում («Լավագույն դերասանական կազմի համար», ֆր.՝ «Prix d’interprétation collectif», անգլ.՝ «Collective Acting Prize»)[3]։ Պարգևատրվող դերասանական անսամբլի կազմում ընդգրկված են եղել հետևյալ անձինք[4]

Տղամարդիկ
  • Բորիս Անդրեև
  • Ալեքսեյ Բատալով
  • Բորիս Բիտյուկով
  • Նիկոլայ Գրիցենկո
  • Պավել Կադոչնիկով
  • Բորիս Կոկովկին
  • Սերգեյ Կուրիլով
  • Սերգեյ Լուկյանով
  • Վադիմ Մեդվեդև
  • Նիկոլայ Սերգեև
Կանայք
  • Իա Արեպինա
  • Ելենա Դոբրոնրավովա
  • Լարիսա Կրոնբերգ
  • Վերա Կուզնեցովա
  • Կլարա Լուչկո
  • Եկատերինա Սավինովա

Բացի այդ, նույն փառատոնում Իոսիֆ Խեյֆիցը առաջադրվել է «Ոսկե արմավենու ճյուղի»[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Записка министра культуры СССР Н. А. Михайлова О серьёзных недостатках в советском киноискусстве // doc20vek.ru
  2. «12 фильмов, в которых засветился Николаев // НикLife». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 21-ին.
  3. Festival de Cannes: Awards 1955(անգլ.), Festival de Cannes: Awards 1955(ֆր.)
  4. 4,0 4,1 IMDb — Bolshaya semya (1954) — Awards(անգլ.)

Գրականություն

խմբագրել
  • Лукин Ю. — Журбины… которые Ивановы и не Ивановы (О фильме «Большая семья». Постановщик И. Хейфиц) // Искусство кино. — 1955. — № 1. — с . 43-51

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ ընտանիք» հոդվածին։