Դրամա Լիֆլանդիայում
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
«Դրամա Լիֆլյանդիայում» (ֆր.՝ Un drame en Livonie), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի դետեկտիվ վեպը, որը գրվել է 1893 թվականին։ Վեպի առաջին հրատարակությունը տեղի է ունեցել Էտցելի «Magasin d’Education et de Récréation» ամսագրում՝ 1904 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 15-ը, իսկ առաջին գրքային հրատարակությունը լույս է տեսել նույն թվականի նոյեմբերի 17-ին՝ «Աշխարհի վարպետները» վեպի հետ։
Դրամա Լիֆլանդիայում ֆր.՝ Un drame en Livonie | |
---|---|
Հեղինակ | Ժյուլ Վեռն |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | քաղաքական նովել, քրեական և արկածային |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Ստեղծման տարեթիվ | 1893 |
Շարք | Անսովոր ճանապարհորդություններ |
Նախորդ | Թոշակառուների ճանապարհորդությունը |
Հաջորդ | Աշխարհի տիրակալը |
Նկարազարդող | Լեոն Բենետ |
Երկիր | Ֆրանսիա |
Հրատարակիչ | Պիեր-Ժուլ Հետցել |
Հրատարակման տարեթիվ | 1904 |
A Drama in Livonia Վիքիպահեստում |
Սյուժե
խմբագրելԳլխավոր թեման, որի շուրջ ծավալվում է վեպի սյուժեն, հանդիսանում է Ռիգայի քաղաքային դումայի երկու հակամարտող կուսակցությունների դիմակայությունը՝ «սլավոնական» կուսակցության, որին, հիմնականում, աջակցում է բնակչության ներքին խավը՝ պրոլետարիատը և գյուղացիությունը, և «գերմանական» կուսակցության, որին, բնականաբար, աջակցում է բարձր խավը՝ ազնվականությունը և խոշոր բուրժուազիան։
Վեպի գործողությունները տեղի են ունենում Ռուսական կայսրությունում՝ Լիֆլյանդիայում։ Վեպի գլխավոր հերոսներն են հանդիսանում պրոֆեսոր Դմիտրի Նիկոլևը և նրա երկու զավակները՝ դուստր Իլկան և նրա կրտսեր եղբայր Իվանը՝ Դերպտի համալսարանի ուսանողը։ Իլկան սիրահարված է երիտասարդ իրավաբան Վլադիմիր Յանովին, որը վեպի գործողությունների սկզբից ութ տարի առաջ ձերբակալված է եղել հեղափոխական գործունեության համար և դատապարտվել ցմահ աքսորի Սիբիրում։ Ռիգայում մոտենում է քաղաքային դումայի ընտրությունները, որին մասնակցում են երկու կուսակցություն՝ «գերմանական», որը ղեկավարում է գերմանացի բանկիր Ֆրանկ Յոխաուզենը և «սլավոնական»-ը, որը ղեկավարում է պրոֆեսոր Նիկոլևը։ Դմիտրի Նիկոլևը ամուրի է, ապրում է իր դուստր Իլկայի հետ մեծ աղքատության մեջ, իր և դստեր ապրելու և որդու ուսման փողը վաստակում է դասավանդումով, բայց այդ գումարը բավարար չի, իսկ պրոֆեսորը, այդ ամենին ավելացված, պարտք է իր քաղաքական ընդիմադիրներին՝ Յոխաուզեն եղբայրներին, խոշոր գումար՝ տասնութ հազար ռուբլի, որը պետք է վերադարձնի մինչև մայիսի 15-ը, այսինքն, վեպի գործողությունների սկսվելուց մեկ ամսից ոչ ուշ։ Դմիտրի Նիկոլաևը պատրաստվում է մի քանի օրով մեկնել՝ իր գործերով, ոչ մեկին չասելով թե ուր և ինչի համար։ Որոշ ժամանակ անց՝ «Ջարդված խաչ» պանդոկում տեղի է ունենում կողոպուտ և բանկային ինկասատոր Պոխի սպանությունը։
Այդ գործով միակ կասկածյալը Կրոֆն է՝ պանդոկի սեփականատերը, որտեղ կատարվել է սպանությունը և պրոֆեսոր Նիկոլևը, որը, նույնպես, հանգրվանել էր այդ պանդոկում։ Պրոֆեսորը կտրականապես հրաժարվում է պատասխանել ոստիկանության հարցերին՝ ուր և ինչի համար է նա մեկնել, բայց շուտով դա պարզվում է՝ քաղաքում հայտնվում է Վլադիմիր Յանովը՝ Իլկայի նախկին փեսացուն, որը մի քանի ամիս առաջ փախել էր Սիբիրից։ Պարզվում է, որ Վլադիմիրի հայրը՝ մահանալուց առաջ, Դմիտրի Նիկոլևին է հանձնել պահելու 20 հազար ռուբլի և որ պրոֆեսորը նամակ ստանալով Յանովից՝ հաջող փախուստի մասին, մեկնել է Պերնով որպեսզի նրան հանձնի այդ գումարը։ Վլադիմիրին ձերբակալում են, բայց շուտով նա համաներման է արժանանում և նրան ազատ են արձակում։ Բայց և այնպես պրոֆեսոր Նիկոլևը առայժմ կասկածյալների մեջ է, բայց, քանի որ ուղղակի ապացույցներ նրա և Կրոֆֆի դեմ չկան, նրանց որոշում են թողնել ազատության մեջ՝ չբացակայելու մասին ստորագրություն վերցնելով և պատշաճ վարքի պայմանով։
Մինչդեռ մոտենում է վճարման ժամանակը։ Վլադիմիր Յանովն իմանում է այդ մասին և որոշում է վճարել Նիկոլևի պարտքը իր հաշվից՝ պրոֆեսորի կողմից իրեն հանձնված գումարից, բայց, երբ գալիս է բանկ, պարզվում է, որ դա այն նույն փողերն են, որոնք գողացվել էին Պոխից՝ այն ճանաչում են համարներից։ Վլադիմիրը այդ մասին հայտնում է Նիկոլևին և վերջինս սարսափահար տնից փախչում է։ Նիկոլևի մոտ է ժամանում ոստիկանությունը՝ պրոֆեսորի ձերբակալման հրամանով, բայց նրան տանը չգտնելով Իլկայի, Իվանի և Վլադիմիրի հետ միասին ուղևորվում են նրան փնտրելու և շուտով նրան գտնում են քաղաքի արվարձանում մահացած։ Հետազոտելով նրան, ոստիկանությունը գալիս է այն ենթադպության, որ Դմիտրի Նիկոլևը, ըստ երևույթին, ծախսել է Վլադիմիրի հոր կողմից իրեն հանձնված գումարը և ստանալով նրա որդու նամակը ուղևորվել է Պերնով, որպեսզի խոստովանի այդ մասին բայց ճանապարհին հանդիպելով ինկասսատորին սպանել է նրան՝ որպեսզի տիրանա նրա փողերին, իսկ երբ նրա մեղքը ապացուցվել է՝ ինքնասպանություն է գործել։
Արդյունքում պրոֆեսորի բարի անունը անարգվել է, նրա կուսակցությունը պարտություն է կրում ընտրություններում, իսկ Իլկան և Իվանը ստիպված են լինում վճարել նրա պարտքերը՝ որոնք առայժմ համարվում են չվճարված և այդ ամենի համար ստիպված են լինում վաճառել ընտանեկան գույքը։ Չնայած այդ ամենին, Վլադիմիրը դեռևս Իլկային է առաջարկում իր ձեռքը և սիրտը, բայց վերջինս հրաժարվում է, որովհետև չի ցանկանում, որ նա ամուսնանա մարդասպանի աղջկա հետ։ Մի քանի ամիս անց Կրոֆը մահանում է։ Մահից առաջ նա խոստովանում է քահանային՝ առաջարկելով նրան գրանցել խոստովանությունը և այն փոխանցել Նիկոլևներին։ Նրանից պարզվում է, որ ինկասատորի իրական սպանողը հանդիսանում է Կրոֆը և որ նա ոչ միայն սպանել է Պոխին, այլ նաև մեղքը գցել է Նիկոլևի վրա և այնուհետև սպանել է և նրան։ Արդյունքում պրոֆեսորի բարի անունը լիովին վերականգնվում է, իսկ Վլադիմիրը և Իլկան ամուսնանում են։
Հերոսներ
խմբագրել- Դմիտրի Նիկոլև, 47 տարեկան, ուսուցիչ, սլավոնական կուսակցության կողմից քաղաքային դումայի թեկնածու։
- Իլկա Նիկոլևա, 24 տարեկան, Դմիտրի Նիկոլևի դուստրը։
- Իվան Նիկոլև, 19 տարեկան, Դմիտրի Նիկոլևի որդին, Դերպտի համալսարանի ուսանող։
- Վլադիմիր Յանով, 32 տարեկան, Նիկոլևի հանգուցյալ ընկերոջ որդին, իրավաբան, հեղափոխական, Իլկայի փեսացուն։
- Բժիշկ Գամին, 50 տարեկան, Նիկոլևի լավագույն ընկերներից մեկը։
- Դե լա Պորտ, 40 տարեկան, ֆրանսիացի դեսպան, Նիկոլևի լավագույն ընկերներից մեկը։
- Ֆրանկ Յոխաուզեն, Յոխաուզեն բանկային տան սեփականատեր, գերմանական կուսակցության կողմից քաղաքային դումայի թեկնածու։
- Կարլ Յոխաուզեն, Ֆրանկ Յոխաուզենի որդին Դերպտի համալսարանի ուսանող։
- Պոխ, ինկասսատոր։
- Բրոկս, վագոնավար։
- Էկ, ենթասպա, գերմանացի։
- Կրոֆֆ, «Կոտրված Խաչ» պանդոկի սեփականատեր, որտեղ և տեղի է ունեցել Պոխի սպանությունը։
- Կերսդորֆ, Պոխի սպանության գործի հետաքննիչ։
- Վերդեր, մայոր։
- Ռագենով, գնդապետ։
- Գորկո, գեներալ։
Էկրանավորում
խմբագրելՀետաքրքիր փաստեր
խմբագրել«Դրամա Լիֆլանդիայում», Վեռնի ինը վեպերից վերջինը, որոնցում գործողությունները կատարվում են Ռուսաստանում և մեկը երկուսից («Միխայիլ Ստրոգով»-ի հետ), որտեղ դեպքերը ամբողջությամբ կատարվում են Ռուսական կայսրության տարածքում։
Նկարազարդումներ գրքից
խմբագրելԱղբյուրներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դրամա Լիֆլանդիայում» հոդվածին։ |