Եթե… (ֆիլմ)
«Եթե…» (անգլ.՝ If․․․)[6], ռեժիսոր Լինդսեյ Անդերսոնի բրիտանական դրաման՝ կապված բրիտանական մասնավոր դպրոցների կյանքին։ Ֆիլմը սկանդալային հայտնի է դարձել դպրոցական ապստամբության տեսարաններով և կապված է 1960-ականների հակամշակույթի հետ, քանի որ այն նկարահանվել է անկախ ռեժիսորի կողմից 1968 թվականի մայիսին Փարիզի ցույցերի ժամանակ։ Ֆիլմի ողջ ընթացքում սյուժեն ուղեկցվում է սյուրռեալիստական տարրերով։ Բրիտանիայում պրեմիերայից հետո ֆիլմը ստացել է X վարկանիշ։
Եթե… անգլ.՝ If.... | |
---|---|
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Ժանր | ֆիլմ անչափահասների համար, պատմություն հասունացման մասին, դրամա և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ |
Թվական | 1968, դեկտեմբերի 19, 1968[1], մարտի 9, 1969[1] և սեպտեմբերի 12, 1969[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Lindsay Anderson?[2][3][4] |
Պրոդյուսեր | Մայքլ Մեդուին |
Սցենարի հեղինակ | Դևիդ Շերվին |
Դերակատարներ | Մալքոլմ ՄակԴաուել[3][4][5], Ռիչարդ Ուորվիք[3][4][5], Դևիդ Վուդ[3][4][5], Փիթեր Ջեֆրի[5], Hugh Thomas?[5], Մոնա Ուոշբորն[5] և Christine Noonan? |
Օպերատոր | Միրոսլավ Օնդրժիչեկ |
Երաժշտություն | Marc Wilkinson? |
Մոնտաժ | David Gladwell? |
Պատմվածքի վայր | Անգլիա |
Տևողություն | 111 րոպե |
Բյուջե | 500 000 $ |
Միք Թրևիսի դերը Մալքոլմ Մաքդաուելի դեբյուտային դերն էր մեծ կինոյում։ Մաքդաուելը գլխավոր դեր է խաղացել նաև Անդերսոնի Միկի մասին եռագրության մնացած մասերում։ Ֆիլմը ստացել Է Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակը՝ «Ոսկյա արմավենու ճյուղ»[7]։ 2004 թվականին Total Film ամսագիրը բրիտանական մեծագույն ֆիլմերի ցանկում ֆիլմը դրել է 16-րդ տեղում, իսկ Բրիտանական կինոյի ինստիտուտը ֆիլմը նմանատիպ ցանկում 12-րդ տեղն Է ստացել[8]։ 2007 թվականին Criterion Collection ընկերությունը թողարկել է ֆիլմը DVD ֆորմատով, թողարկումը տեղի է ունեցել հունիսի 19-ին։
Սյուժե
խմբագրելԳործողությունները տեղի են ունենում անգլիական տղաների մասնավոր դպրոցում, հերոսները Միք Թրևիսն են (Մալքոլմ Մաքդաուելը) և նրա երկու ընկերները, որոնք դեմ են դպրոցական համակարգին։ Թրևիսը, նրա ընկերուհին և ընկերները թաքստոցում հայտնաբերված հրացանով տանիքից գնդակահարում են դպրոցականներին։ Դպրոցի անձնակազմը պատասխան կրակ է բացում, ֆիլմն ավարտվում է փոխհրաձգության տեսարանով։
Դերերում
խմբագրել- Մալքոլմ Մաքդաուել - Միկ
- Դեյվիդ Վուդ - Ջոննի
- Ռիչարդ Ուորվիկ - Ուոլես
- Քրիստինա Նունան - ընկերուհի
- Ուուփերդ Ուեբսթեր - Բոբի Ֆիլիպս
- Ռոբերտ Սուոն - Ռաունտրի
- Խյու Թոմաս - Դենսոն
- Մայքլ Քեդման - Ֆորտինբրաս
- Փիթեր Ստրաուլ - Բարնս
- Փիթեր Ջեֆրի - տնօրեն
- Արթուր Լոու - պարոն Քեմփ
- Մոնա Ուոշբորն - մատրոնա
Աշխատանք ֆիլմի վրա
խմբագրելՖիլմի սցենարը գրել է բրիտանացի սցենարիստ Դեյվիդ Շերվինը՝ հիմնականում հենվելով Քենթ կոմսության Տոնբրիջի դպրոցում սովորելու սեփական փորձի վրա։ Սցենարը կրում էր «Խաչակիրներ» (անգլ.՝ Crusaders)։ 1960 թվականին Շերվինը և համահեղինակ Ջոն Հոուլեթը առաջարկել են ռեժիսոր Սիզ Հոլտին սցենարը էկրանավորել։ Նա մինչ այդ աշխատում էր որպես մոնտաժող Ealing Studios-ում և այդ ժամանակ մի քանի ֆիլմ էր նկարահանել Hammer Film Productions ստուդիայի համար։ Հոլթը զգացել է, որ պատրաստ չէ ռեժիսոր լինելուն, բայց առաջարկել է զբաղվել ֆիլմի պրոդյուսերությամբ։ Նրանք նաև կողմնորոշվել են ֆիլմի գլխավոր հերոսի կերպարում, որը պետք է նման լիներ Ջիմ Սթարքին և որի նյարդային խանգարումը պետք է ծառայեր որպես գործողության ազդանշան։ Ռեժիսորի որոնումների արդյունքում Հոլթը «Սոհո» փաբում Շերվինին ծանոթացրել է Լինդսի Անդերսոնի հետ, ով զբաղեցրել է ռեժիսորի աթոռը[9]։
Ֆիլմը նկարահանվել է Չելթենհեմի քոլեջում՝ Անդերսոնի ալմա մատերում։ Թեև համաձայնագիրը չի հաստատել, որ նկարահանումները պետք է տեղի ունենան հենց այնտեղ, դպրոցի տնօրեն Դեյվիդ Էշքրոֆթը համոզել է ղեկավարությանը համաձայնել, որ ֆիլմը նկարահանվի հենց իրենց դպրոցում։ Նկարահանումները սկսվել են 1968 թվականի մարտի կեսերին և տևել կիսամյակի ընթացքում երեք շաբաթ։ Դպրոցականները, ովքեր հայտնվել են ֆիլմի մեջ, դպրոցի իրական աշակերտներն էին, ովքեր դասերից հետո մնացել են նկարահանումներին մասնակցելու համար։ Տեսարաններից մեկում Փիթեր Ջեֆրին, ով խաղում էր դպրոցի տնօրենի դերը, ելույթ է ունենում դպրոցի ավագների առջև, որոնցից մի քանիսը իրական էին։ Նկարահանումների յուրաքանչյուր օրվա համար քոլեջը 20 օրվա ընթացքում ստացել է £ 1000։
Հարթֆորդշիրի Էլստեր քաղաքում գտնվող Օլդենհեմի դպրոցը օգտագործվել է հետագա նկարահանումների համար ամառային նկարահանումների պայմանավորվածությունների ավարտից հետո։ «J&H Packhorse Cafe» սրճարանը, որտեղ նկարահանվել է ֆիլմի տեսարաններից մեկը, գտնվում էր A5 ճանապարհի վրա, այլ ոչ թե Չելթենհեմում, ինչպես ի սկզբանե որոշվել էր։ Ընդհանուր սենյակի տեսարանները նկարահանվել է Օլդենհեմի դպրոցի հանրակացարանի սենյակում, որը վարձակալել էին նկարահանումների համար[10][11]։
Աղջկա և Թրևիսի սիրային տեսարանը (սրճարանի տեսարանի մի մասը) ամբողջությամբ հորինել է Մաքդաուելը, ով ցանկանում էր տեսնել դերի կատարողին՝ Քրիստինա Նունանին, մերկ։ Անդերսոնը համաձայնել է և տեսարանն ավելացրել է ֆիլմում։ Նա անհրաժեշտ է համարել, որ Մաքդաուելը թույլտվություն խնդրի Քրիստինայից։ Նա պատասխանել է․ «Ես դեմ չեմ» (անգլ.՝ I don't mind)[12]։
Ֆիլմում օգտագործվել են սև և սպիտակ ներդիրներ։ 2007 թվականի DVD թողարկման համար պատրաստված աուդիո մեկնաբանություններում Մալքոլմ Մաքդաուելն ասել է, որ մատուռի լուսավորության աշխատանքները շատ ավելի շատ ժամանակ կպահանջեին գունավոր տարբերակով նկարահանվելու համար, քան սև-սպիտակով[13]։ Ֆիլմը նկարահանվելու ժամանակը սահմանափակ էր, և Անդերսոնը որոշել է նկարահանել տեսարանը սև-սպիտակ։ Նման էֆեկտն օգտագործվել է որոշ այլ տեսարանների նկարահանումների ժամանակ։ Անդերսոնը, դեռ մանուկ հասակում շատ տպավորված էր գանգստերական ֆիլմով, որը սկսվում էր սև-սպիտակով և ավարտվում գունավոր[14]։ Ֆիլմի խառը գունավորման օգտագործման մեկ այլ պատճառ էլ եղել է ֆիլմի սահմանափակ բյուջեն, ուստի նկարահանումների ավարտվել են սև-սպիտակ[12]։
Գեղարվեստական առանձնահատկություններ
խմբագրելՕգտվելով դպրոցականների փոքր խմբի կյանքի օրինակից՝ ֆիլմը բացահայտում է իշխող կողմից անհատականությանը ճնշելու խնդիրը և այն հետևանքները, որոնց դա հանգեցնում է։ Միակ ելքը արմատական գործողություններն են։ Այս թեման մոտ էր Անդերսոնին, ով պնդում էր, որ միշտ համակրում է հեղափոխականներին։ Իր իսկ վկայությամբ, ֆիլմի վրա աշխատելիս նա ոգեշնչվել է Ժան Վիգոյի դասական «Զրո՝ վարքի համար» կինոնկարից և «Եթե․․»-ն անվանել բրեխտային ֆիլմ։ Բացի բրեխտային մեթոդի տարրերից, ֆիլմում կա Ջոն Օսբորնի ոգով վավերագրական ռեալիզմի ազդեցություն։ Մյուս կողմից՝ սյուրռեալիստական դրվագների առկայությունը վկայում է հերոսների կյանքում իրականության և ֆանտազիայի տարբերակման դժվարության մասին[15]։
Մրցանակներ
խմբագրելՏվյալները բերված են Internet Movie Database կայքի նյութերի հիման վրա[16]։
Պարգևատրված | Կաննի կինոփառատոն (1969) |
---|---|
Ոսկյա արմավենու ճյուղ |
Լավագույն ֆիլմ - «Եթե» |
Առաջադրված | Բրիտանական կինոյի և հեռուստատեսային արվեստի մրցանակ (1969) |
---|---|
BAFTA |
Լավագույն ռեժիսոր - Լինդսեյ Անդեդրսոն |
Առաջադրված | Ոսկե գլոբուս (1970) |
---|---|
Ոսկե գլոբուս |
Լավագույն անգլալեզու արտասահմանյան ֆիլմ - «Եթե» |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Internet Movie Database — 1990.
- ↑ http://www.imdb.com/title/tt0063850/
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 http://stopklatka.pl/film/jezeli
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=105754.html
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 http://www.imdb.com/title/tt0063850/fullcredits
- ↑ Название фильма отсылает к стихотворению Киплинга
- ↑ «Festival de Cannes: If…». festival-cannes.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ British Film Institute. 1999. The BFI 100 — A selection of the favourite British films of the 20th century. Արխիվացված 2008-07-01 Wayback Machine (Updated 19 February 2008), accessed 6 February 2010.
- ↑ DVD review, Total Film.
- ↑ 'If… Film Locations' Արխիվացված 2012-03-04 Wayback Machine at Gloucestershire On Screen
- ↑ «Filming locations for If…. — IMDB». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ 12,0 12,1 «IMDB Trivia». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ Կաղապար:Cite DVD-notes
- ↑ Sutton (2005).
- ↑ Faller G.S. If… // International Dictionary of Films and Filmmakers. — 4th ed. — St. James Press, 2000. — Vol. 1. — P. 553—555.
- ↑ «if (1969) — Awards» (անգլերեն). Сайт Internet Movie Database. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 22-ին.
Գրականություն
խմբագրել- Lambert, Gavin Mainly About Lindsay Anderson. — 1st. — New York: Alfred A. Knopf|Knopf|en|Alfred A. Knopf, 2000. — С. 384. — ISBN 978-0-679-44598-2
- Sherwin, David If…. A film by Lindsay Anderson and David Sherwin. [Screenplay by David Sherwin]. — New York: Simon and Schuster, 1969. — С. 167. — ISBN 978-0-671-20451-8
- Anderson, Lindsay Never Apologise: The Collected Writings of Lindsay Anderson / Ryan, Paul. — London: Plexus Publishing Limited, 2004. — ISBN 978-0-85965-317-6
- Anderson, Lindsay Lindsay Anderson: Diaries / Sutton, Paul. — London: Methuen Pub Limited, 2004. — ISBN 978-0-413-77397-5
- Sinker, Mark If…. — London: British Film Institute, 2004. — ISBN 978-1-84457-040-9
- Sutton, Paul If….: Turner Classic Movies British Film Guide (Turner Classic Movies British Film Guides). — London: I. B. Tauris, 2005. — ISBN 978-1-85043-672-0