Եժի Պուտրամենտ
Եժի Պուտրամենտ (լեհ.՝ Jerzy Putrament, նոյեմբերի 14, 1910[1][2][3][…], Մինսկ, Ռուսական կայսրություն[4] - հունիսի 23, 1986[1][2][3][…], Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[5]), լեհ գրող։
Ավարտել է Վիլնոյի համալսարանի բանասիրական ֆակուլտետը (1934)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945) ժամանակ եղել է ԽՍՀՄ-ում Լեհ հայրենասերների միության և լեհական զորքի Առաջին բանակի կազմակերպիչներից։ Եղել է ԼԺՀ դեսպան Շվեյցարիայում (1945-1947) և Ֆրանսիայում (1947-50)։
Հրատարակվել են Պուտրամենտի «Իրականություն» (1947), «Սեպտեմբեր» (1951), «Խաչուղի» (1954), «Նոյան տապան» (1961), «Խորթ զավակներ» (1963), «Թերահավատներ» (1967), «Վայրի խոզ» (1964), «Թավուտ» (1966), «Բոլդին» (1969) վեպերը։ Հանդես է գալիս նաև որպես նովելիստ («Փախուստ», 1978, «Վերադարձ», 1978) և ակնարկագիր։ Գրել է «Կես դար» (հայրենի 1-4, 1961-70) հուշերի գիրքը։ Պուտրամենտի ստեղծագործությանը բնորոշ են սուր հարցադրումը, դրամատիկ բախումն ու շարժուն գործողությունը, հակումը դեպի սուր բանավեճը։
Մրցանակ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 4,0 4,1 4,2 Путрамент Ежи // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #118597191 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 465)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եժի Պուտրամենտ» հոդվածին։ |