Ելենա Ալեքսանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալեքսանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ելենա Աշոտի Ալեքսանյան (դեկտեմբերի 18, 1933, Երևան, ԽՍՀՄ - հուլիսի 24, 2008, Երևան, Հայաստան), հայ գրականագետ, քննադատ, թարգմանչուհի, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1969 թվականից։
Ելենա Ալեքսանյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 18, 1933 |
Ծննդավայր | Երևան, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հուլիսի 24, 2008 (74 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | գրականագետ, թարգմանչուհի, գրական քննադատ և բանասեր |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1955) և Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ (1964) |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Անդամակցություն | ՀԳՄ |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան, Կոմունիստ, Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան և Գրականության ինստիտուտ |
Ելենա Ալեքսանյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Երևանում։ 1955 թվականին ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժինը։ 1955-1957 թվականներին աշխատել է Երևանի համալսարանի հրատարակչությունում որպես խմբագիր, 1957-1963 թվականներին՝ «Կոմունիստ» (ռուսերեն) թերթի խմբագրության գրականության և արվեստի բաժնում։ Ավարտելով (հեռակա) Երևանի համալսարանի ասպիրանտուրան, 1963-1964 թվականներին ստաժիրովկա է անցել Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտում։ 1964-1966 թվականներին ռուս գրականություն է դասավանդել Երևանի Վալերի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտում։ 1967 թվականից աշխատել է ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի գրական կապերի բաժնում որպես ավագ գիտաշխատող։ 1965 թվականին «Կ. Պաուստովսկին նովելիստ» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1978 թվականին «Հայկական ռեալիզմը և ռուս գրականությունը փորձը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։
Ռուսերեն առանձին գրքով լույս են տեսել նրա «Կ. Պաուստովսկին նովելիստ» (Մոսկվա, 1969), «Հայկական ռեալիզմը և ռուս գրականության փորձը» (Երևան, 1977), «Գրականության շարժումը։ Հոդվածներ» (Երևան, 1985) մենագրությունները։
Հայերենից ռուսերեն է թարգմանել Ավետիք Իսահակյանի, Սերո Խանզադյանի, Վարդգես Պետրոսյանի, Հայկ Վարդանյանի, Ռաֆայել Արամյանի, Պերճ Զեյթունցյանի ստեղծագործությունները[1]։
Մրցանակներ
խմբագրել2003 թվականին արժանացել է Հայաստանի գրողների միության Լ. Մկրտչյանի անվան և Հայ-ռուսական համալսարանի մրցանակներին՝ «Հայաստանը ապրում է հզոր հոգում» գրքի համար։
Հայերեն երկերի մատենագրություն
խմբագրել- Գրականությունը և ժամանակը։ Սովետահայ գրականության զարգացման հարցեր (ժողովածուի հոդվածներից մեկը գրել է Ե. Ալեքսանյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1980, 360 էջ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ էջ 31.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ելենա Ալեքսանյան» հոդվածին։ |