Ելենա Աղաջանովա
Ելենա Միխայիլի Աղաջանովա (հունիսի 26, 1973, Երևան, Հայաստան), հայ բժիշկ-էնդոկրինոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ ՀՀ ԱՆ գլխավոր մանկական էնդոկրինոլոգ[1]։ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիայի կլինիկայի[2] ղեկավար։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ[3]։
Ծնվել է | հունիսի 26, 1973 (51 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Հայաստան, Երևան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ-էնդոկրինոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր |
Աշխատավայր | Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, «Մուրացան» համալսարանական հիվանդանոց |
Հայ բժիշկ-կենսաքիմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովի դուստրը,
Հայ բժիշկ, վիրաբույժ-քիթ-կոկորդ-ականջաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Ազնաուրյանի կինը։
Կենսագրություն
խմբագրելԵլենա Աղաջանովան ծնվել է 1973 թվականի հունիսի 26-ին Երևանում։ 1980-1990 թվականներին սովորել է ք. Երևան թիվ 20 Դզերժինսկու անվան միջնակարգ դպրոցում, որն ավարտել է ոսկե մեդալով։ 1990-1996 թվականներին սովորել է ԵՊԲՀ-ի բուժական ֆակուլտետում, որն ավարտել է գերազանցության դիպլոմով։ 1996-1999 թվականներին անցել է կլինիկական օրդինատուրա՝ էնդոկրինոլոգիա մասնագիտությամբ։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել1988-1990 թթ. թիվ 5 ստոմատոլոգիական պոլիկլինիկայի մանրէազերծման կաբինետի մայրապետ,
1999-2000 թթ. Մ.Հերացու անվան ԵՊԲՀ-ի ներքին հիվանդությունների թիվ 2 ամբիոնի ավագ լաբորանտ,
2001-2004 թթ. հանրապետական էնդոկրինոլոգիական դիսպանսերի բժիշկ,
2002-2004 թթ. թիվ 2 ներքին հիվանդությունների ամբիոնի ասիստենտ,
2004-2005 թթ. Մ.Հերացու անվան ԵՊԲՀ-ի էնդոկրինոլոգիայի ամբիոնի ասիստենտ,
2005-2008 թթ. Մ.Հերացու անվան ԵՊԲՀ-ի էնդոկրինոլոգիայի ամբիոնի դոցենտ,
2005-2009 թթ. «Շենգավիթ» ԲԿ, կոնսուլտանտ-էնդոկրինոլոգ,
2005 թ.-ից մինչ օրս կլինիկական օրդինատորների էնդոկրինոլոգիա առարկայի քննական հանձնաժողովի անդամ է,
2008 թ.-ից մինչ օրս Մ.Հերացու անվան ԵՊԲՀ-ի էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ և «Մուրացան» ՀՀ էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավար,
2008 թ.-ից մինչ օրս ԵՊԲՀ ֆակուլտետային խորհրդի անդամ է, ներքին հիվանդությունների փորձագիտական հանձնաժողովի անդամ,
2011 թ.-ից մինչ օրս ՀՀ ՊՆ կոնսուլտանտ-էնդոկրինոլոգ,
2012 թ.-ից մինչ օրս ՀՀ ԱՆ գլխավոր մանկական էնդոկրինոլոգ,
2018 թ․-ից մինչ օրս ՀՀ ԱՆ խորհրդատու մանկական էնդոկրինոլոգիայի գծով
2015 թ-ին - հիմնել է Մանկական Էնդոկրինոլոգների Հայկական Ասոցիացիա, որի նախագահն է։
Գիտական գործունեություն
խմբագրել2002 թ.-ին պաշտպանել է թեկնածուական թեզը։
2014 թ.-ին պաշտպանել է դոկտորական թեզը։
2017 թ.-ին «Բազմակենտրոն, 3-րդ փուլի, պատահական ընտրությամբ, բաց պիտակավորմամբ, ակտիվ վերահսկվող, զուգահեռ խմբով, աճի հորմոնի անբավարարությամբ տառապող (ԱՀԱ) նախապուբերտատ երեխաների վրա անցկացվող փորձարկում 52 շաբաթ տևողությամբ՝ հետազոտելու համար շաբաթական մեկ անգամ տրվող TransCon hGH-ի անվտանգությունը, հանդուրժողականությունը և արդյունավետությունը՝ ի հակադրություն ստանդարտ օրական hGH փոխարինող բուժմանը» կլինիկական հետազոտության գլխավոր հետազոտող։
2018 թ.-ին “EnliGHten՝ Բազմակենտրոն, 3-րդ փուլի, երկարաժամկետ, բաց փորձարկում, որի նպատակն է ուսումնասիրել շաբաթական մեկ անգամ նշանակվող ԹրանսՔոն մԱՀ-ի(TransCon hGH) անվտանգությունը և արդյունավետությունը՝ ԹրանսՔոն մԱՀ-ի նախորդող կլինիկական փորձարկումը ավարտած, աճի հորմոնի անբավարարությամբ (ԱՀԱ) երեխաների մոտ” կլինիկական հետազոտության գլխավոր հետազոտող։
Վերապատրաստում
խմբագրելԲազմիցս մասնակցել է մասնագիտական վերապատրաստման տարբեր դասընթացների Ավստրիայում, Շվեդիայում, ՌԴ-ում, Գերմանիայում, ՈՒկրաինայում, Վրաստանում, Հունգարիայում։
2002 թ.-ին - անցել է վերապատրաստում Հուդինգեի հոսպիտալի էնդոկրինոլոգիայի և մետաբոլիզմի կենտրոնում Ստոկհոլմ,Շվեդիա
2004 և 2008 թթ.-ին - անցել է վերապատրաստում Բաոմհերցիգե Բրուդեր համալսարանական հոսպիտալի ներքին հիվանդությունների բաժանմունքում, Գռաց, Ավստրիա
2004 թ.-ին -անցել է վերապատրաստում Համառուսական էնդոկրինոլոգիական գիտահետազոտական կենտրոնի դիաբետիկ ոտնաթաթի բաժանմունքում,Մոսկվա,ՌԴ
2009 թ.-ին - անցել է վերապատրաստում Շարիտե համալսարանական հիվանդանոցի մանկական էնդոկրինոլոգիայի բաժանմունքում ք.Բեռլին, Գերմանիա։
2010- 2016 թթ.-ին - մասնակցել է Դիաբետի Ուսունմասիրման Եվրոպական Ասոցիացիայի (EASD) հետդիպլոմային կուրսերին քք. Կիև, Օդեսսա (ՈՒկրաինա), ք.Թբիլիսի (Վրաստան), Բուդապեշտ (Հունգարիա)
2015 թ. - մասնակցել է Medtronic Academia –ի կողմից կազմակերպված դասնթացներին նվիրված ինսւլինային պոմպերին և գլուկոզայի շուևջօրյա մոնիտորինգին
01.12-30.12.2016 մասնագիտական վերապատրաստում մանկական էնդոկրինոլոգիա մասնագիտությամբ, Ռուսաստանի Ժողովուրդների բարեկամության ինստիտուտ, Մոսկվա, ՌԴ։
Անդամակցություն
խմբագրելՀայկական էնդոկրինոլոգիական ասոցիացիայի վարչության անդամ, օստեոպորոզի սեկցիայի նախագահ
Հայաստանի օստեոպորոզի ասոցիացիայի վարչության անդամ
Շաքարախտի ուսումնասիրության Եվրոպական ասոցիացիայի անդամ
Եվրոպական Էնդոկրինոլոգիայի ասոցիացիայի անդամ
2017 թ. ապրիլի 6-8 առաջին անգամ Հայաստանում կազմակերպել է Դիաբետի Ուսումնասիրման Եվրոպական Ասոցիացիայի (EASD) հետդիպլոմային կուրսերը։
Տիրապետում է ռուսերեն, անգլերեն, գերմաներեն լեզուներին։
Դասավանդում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։
Պարգևատրումներ
խմբագրելԵրևանի պետական բժշկական համալսարանի արծաթե մեդալ
2018 թ. Պատվոգիր և շնորհակալագիր ՀՀ Առողջապահության նախարի կողմից[4]
Անձնական տվյալներ
խմբագրելԱմուսնացած է, ունի 2 երեխա։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ելենա Միխայիլի Աղաջանովա». www.doctors.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «Ելենա Միխայիլի Աղաջանովա, բ.գ.դ., պրոֆեսոր — Մուրացան համալսարանական հիվանդանոցային համալիր». Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ ysmu.am https://ysmu.am/hy/main/update_your_browser/. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 5-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ «ԱՂԱՋԱՆՈՎԱ ԵԼԵՆԱ ՄԻԽԱՅԻԼԻ». www.vorak.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 5-ին.