Եղբայր իմ (ֆիլմ, 2016)
Եղբայր իմ (թուրքերեն՝ Kardeşim Benim), ռեժիսոր Մերթ Բայքալի սիրային կատակերգությունը, որի պրեմիերան կայացել է 2016 թվականի հունվարի 15-ին։ Գլխավոր դերերում հանդես են եկել Բուրաք Օզչիվիթը, Մուրատ Բոզը և Ասլը Էնվերը։ Այն պատմում է երկու եղբայրների հարաբերությունների մասին, որոնք ստիպված միասին ճանապարհորդում են Թուրքիայի տարածքում։ Ֆիլմն արտադրվել է TAFF Pictures-ի և BRK'S Production-ի կողմից[6]։
Եղբայր իմ թուրքերեն՝ Kardeşim Benim | |
---|---|
Երկիր | Թուրքիա |
Ժանր | կատակերգություն, դրամա |
Թեմա | սեր, եղբայրների միջև վեճ |
Թվական | 2016 թվականի հունվարի 15 |
Պրեմիերա | Թուրքիա, Հունվարի 15, 2016[1] Գերմանիա, Հունվարի 21, 2016[2] Ադրբեջան, Փետրվարի 9, 2016[3] |
Լեզու | թուրքերեն |
Ռեժիսոր | Մերթ Բայքալ |
Պրոդյուսեր | Սերդար Շեն |
Սցենարի հեղինակ | Զաֆեր Քյուլյունք |
Դերակատարներ | Բուրաք Օզչիվիթ Մուրատ Բոզ Ասլը Էնվեր Ահմեթ Գյուլհան Բուրաք Սաթըբոլ |
Երաժշտություն | Ջեմ Յոգեթ |
Կինոընկերություն | TAFF Pictures BRK'S Production |
Տևողություն | 120 րոպե[4] |
Շահույթ | 23,112,272 թուրքական լիրա[5] |
Հաջորդ | Եղբայր իմ 2 |
Սցենար
խմբագրելՀաքանը 30-ամյա հայտնի երգիչ է, որն զբաղվում է ալտերնատիվ երաժշտությամբ։ Չնայած նա փորձում է խուսափել մամուլի ուշադրությունից, սակայն նրա վեճը կրտսեր եղբոր՝ Օզանի հետ, հետաքրքրում է լրագրողներին։ Օզաը 28-ամյա փոփ աստղ է, շփվող և կենսուրախ մարդ։ Արդեն երկար ժամանակ է, ինչ եղբայրների հարաբերությունները լարված են, որն սկսվել է դեռևս տղաների վաղ տարիքից։ Նրանք վաղ տարիքում կորցրել են մորը, իսկ հայրը՝ Էրքանը գումար էր աշխատում հարսանիքներին երգելով։ Նրանք երեքով շրջում էին գյուղական հարսանիքներով։ Այնուհետ, հայրը Օզանի խնամակալությունը հանձնում է ավագ եղբորը՝ Հաքանին։ Դա էր պատճառը, որ Հաքանը շուտ հասունացավ, իսկ Օզանը շարունակում էր վայելել իր մանկությունը Հենց սա էլ դարձել էր երկու եղբայրների միջև տարաձայնությունների պատճառը։ Շատ տարիներ անց նրանք հանդիպում են հոր թաղմանը։ Երկուսն էլ պատրաստվում էին վերադառնալ իրենց սովորական կյանքին, սակայն մահացածի վերջին կամքը կտրուկ ամեն ինչ փոխում է[7]։
Դերանական կազմ
խմբագրել- Բուրաք Օզչիվիթ - Հաքան
- Մուրատ Բոզ - Օզան
- Ասլը Էնվեր - Զեյնեփ Ույսալ
- Ահմեթ Գյուլհան - Հայր Էրքան
- Ֆերդի Սանջար - Թաթո
- Բուրաք Սաթըբոլ - Բաքալ
- Գյոզդե Մութլուեր - Այշե
- Նազան Քեսալ - Այշեի մայրը
- Գյոքթուղ Յաշար - Ազիզ
Երկրորդ ֆիլմ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ ERDAĞ, Seyhan. «Gündem». Temiz Magazin (թուրքերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 5-ին.
- ↑ ERDAĞ, Seyhan. «Gündem». Temiz Magazin (թուրքերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «"Kardeşim Benim" filminin Bakü'de gala gecesi düzenlendi». İstanbul Haber (թուրքերեն). 2016 թ․ փետրվարի 10. Վերցված է 2023 թ․ հունվարի 5-ին.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ «Kardeşim Benim». Box Office Türkiye (թուրքերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Kardesim benim filminin galasi yapildi». Վերցված է 05 January, 2023-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Брат мой / Kardesim Benim Все серии (2016) смотреть онлайн турецкий фильм на русском языке». 1plus1tv.ru. Վերցված է 2023 թ․ հունվարի 5-ին.