Եղջերավոր արտույտ (անգլ.՝ Eremophila alpestris), արտույտների ընտանիքին պատկանող թռչուն։ Հայաստանում նստակյաց է, տարածված։  

Եղջերավոր արտույտ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Ճնճղուկանմաններ
Ընտանիք Արտույտներ
Ցեղ Եղջերավոր արտույտներ
Տեսակ Եղջերավոր արտույտ
Լատիներեն անվանում
Eremophila alpestris
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 554256
NCBI 135430
EOL 915655

Eremophila alpestris flava

Նկարագրությունը

խմբագրել

Մարմնի երկարությունը 14-17 սմ է, թևերի բացվածքը՝ 30-35 սմ, կենդանի զանգվածը՝ 36-39 գ։

Մարմինը բաց դարչնագույն է, դիմային մասը՝ ինքնատիպ սև ու սպիտակավուն նախշերով։ Հասուն արուի գլխի 2 կողմերում կան սովորականից երկար, սև փետուրներ, որոնք նմանվում են «եղջյուրների» (այստեղից՝ անվանումը), իսկ կրծքին՝ սև, լայն շերտ։ Էգի կրծքի շերտը նեղ է, «եղջյուրները»՝ կարճ։ Երիտասարդի մարմինը մուգ է, վերևից՝ սպիտակ պտերով։ Օրվա մեծ մասն անցկացնում է գետնին։ Բնակվում է լեռնատափաստաններում, ալպյան մարգագետիններում։

Եղջերավոր արտույտի մարմնի վերին մասը մոխրագույն է, թևերի թափահարող փետուրները մուգ դարչնագույն են, պոչի փետուրները սև՝ սպիտակավուն եզրով, գլխի երկու կողմերում կան սովորականից երկար սև փետուրներ, որոնք նմանվում են եղջյուրների։ Կոկորդը դեղնավուն է։ Կտնառքի և այտերի հատվածը սև է, ճակատը սև է՝ պիտակավուն շերտով, ականջների մոտ փետուրները դեղնավուն են, որովայնը սպիտակ է։

Բազմացումը

խմբագրել

Ապրիլ-մայիս ամիսներին դնում է 3-5 ձու։ Ձագերը թռչելու ընդունակ են դառնում ձվից դուրս գալուց 13-16 օր հետո։

Կենսակերպը

խմբագրել

Հայաստանում նստակյաց թռչուն է։ Բնադրվում է լեռնատափաստանային և ալպիական գոտում, բույնը սարքում է չոր խոտերից՝ գետնին կամ փոսիկի մեջ։ Ձմռանը մեծ երամներով հանդիպում է ինչպես հյուսիսային, այնպես էլ հարավային շրջանների ցածրադիր վայրերում։

Սնվում է սերմերով և միջատներով։

Տարածվածություն

խմբագրել

Տարածված է Եվրոպայում, Աֆրիկայում, Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի տափաստաններում[1]։

Աղբյուրներ

խմբագրել
  1. Մ. Ս. Ադամյան (1988). Հայաստանի թռչունները. Երևան: «Արևիկ». էջ էջ 13.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղջերավոր արտույտ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղջերավոր արտույտ» հոդվածին։