Եղևնու խնձորը
Եղևնու խնձորը (ռուս.՝ Еловое яблоко), նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ[1], որը նկարահանել է ռեժիսոր Բորիս Տուզանովիչը` ըստ Իգոր Ֆարբարժևիչի համանուն հեքիաթի մոտիվների։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Բորիս Տուզանովիչ |
Երաժշտություն | Սանդոր Կալոշ |
Օպերատոր | Էրնստ Ալեքսանդրի Գաման |
Երկիր | Ռուսաստան |
Ընկերություն | Էկրան |
Տևողություն | 8 րոպե |
Պրիկվել | Հե՜յ, այն ափին |
Սիկվել | Լուսնի ուղին |
Թվական | 1993 |
Փոքրիկ աղվեսիկի մասին մուլտֆիլմերի շարքի վեցերորդն է։
Սյուժե
խմբագրելՈզնին, Աղվեսիկը և Ագռավը խնձոր են գտնում, որն աճում էր եղևնու վրա։ Երկար վեճերից հետո այն մասին, թե ում այն կհասնի, ագռավը համոզում է ընկերներին այն գետնին գցել, որպեսզի խնձորը գլորվի և նրանց հասցնի Երջանկության երկիր։ Խնձորը կանգնում է փոքրիկ բացատում, որտեղ աճում էին հիանալի սնկեր։ Ոզնին բացականչում է. «Նայեք, այնտեղ որքա՜ն սնկեր կան։ Ա՜յ քեզ երջանկություն։ Ամբողջ ձմեռ բավական է։ Աղ կանեմ, կչորացնեմ, բոլորին կհյուրասիրեմ»։ Ագռավը և Աղվեսիկը ուղևորվում են գլորվող խնձորի հետևից։ Այս անգամ նա հայտնվում է ծառի տակ, որի վրա ագռավների դատարկ բույն կար։ Ագռավն անհանգստանում է, բայց թռչում-գալիս են ագռավի ճտերը և բացականչում. «Մայրի՜կ։ Մենք սովորել ենք թռչել»։ Ագռավը լաց է լինում. «Երեխաներ, ինչ երջանկություն»։ Աղվեսիկը գցում է խնձորը, այն գլորում է և հասցնում է հայրենի տան դռան մոտ, որտեղից դուրս է գալիս Հայրիկ աղվեսը։ Աղվեսիկն ասում է. «Հայրի՜կ։ Ի՜նչ երջանկություն, որ մենք տանն ենք»։ Արդյունքում երջանկությունը հայտնվում է բոլորի մոտ և պարզվում է, որ այն իրականում անհամեմատ ավելի մոտ էր, քան թվում էր։
Հեղինակներ
խմբագրելՌեժիսոր | Բորիս Տուզանովիչ |
Սցենարի հեղինակ | Իգոր Ֆարբարժևիչ |
Բեմադրող նկարիչ | Ելենա Կարավաևա |
Նկարիչներ | Նինա Իվանչևա, Տատյանա Վելիկորոդ, Ալեքսանդր Բրեժնև, Նատալյա Դմիտրիևա, Նինա Պոդլեսնիխ, Իրինա Չերնեկովա, Անատոլի Ցիբին, Եվգենի Պոցյուս, Լյուդմիլա Պոդսիպանինա |
Անիմատորներ | Սվետլանա Սիչկար, Վլադիմիր Սպորիխին, Օլեգ Սաֆրոնով, Ս. Պետեցկի, Ելենա Սիչկար, Ա. Յաբրովա, Ս. Շեգոլկովա |
Օպերատոր | Էրնստ Գաման |
Կոմպոզիտոր | Շանդոր Կալլոշ |
Հնչյունային ռեժիսոր | Նելլի Կուդրինա |
Դերերը հնչյունավորել են | Լյուդմիլա Գնիլովա՝ Աղվեսիկ, Ալեքսանդր Լուշիկ, Պավել Իվանով |
Ռեժիսորի օգնական | Ս. Ալեքսաշինա |
Մոնտաժող | Լ. Աֆանասևա |
Խմբագիր | Գ. Կոմարովա |
Տնօրեն | Լ. Զարյուտա |
- Հեղինակները ներկայացվել են ըստ մուլտֆիլմի լուսագրերի։
Տես նաև
խմբագրել- Փոքրիկ Աղվեսիկը մուլտիպլիկացիոն շարքի գլխավոր հերոսն է։
- 1989՝ Հեքիաթ ծեր արձագանքի մասին
- 1990՝ Գետնամորու անձրև
- 1992՝ Մառախուղ Լոնդոնից
- 1994՝ Լուսնի ուղին
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Եղևնու խնձորը» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
Գրականություն
խմբագրելФарбаржевич Игорь Сказки Маленького Лисенка. — СПб: Акварель, 2012. — 176 с. — (Читают все). — ISBN 978-5-905799-61-7
(Содержание: 20 сказок о Лисёнке. Цветные иллюстрации)