Եվգենիա Վլադիմիրովնա Դոբրովոլսկայա (ռուս.՝ Евгения Владимировна Добровольская, դեկտեմբերի 26, 1964(1964-12-26)[1], Մոսկվա, ԽՍՀՄ - հունվարի 10, 2025(2025-01-10)[2], Մոսկվա, Ռուսաստան), թատրոնի, կինոյի և կրկնօրինակման ռուս դերասանուհի, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (2005)[3]։

Եվգենյա Դոբրովոլսկայա
Ծնվել էդեկտեմբերի 26, 1964(1964-12-26)[1]
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 10, 2025(2025-01-10)[2] (60 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան (1987)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և կրկնօրինակող
ԱշխատավայրOleg Tabakov Theatre? և Մոսկվայի Ա. Պ. Չեխովի անվան գեղարվեստական թատրոն
Ամուսին(ներ)Վյաչեսլավ Բարանով և Միխայիլ Եֆրեմով
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1964 թվականի դեկտեմբերի 26-ին Մոսկվայում։

Ֆիլմում նորամուտը կատարել է ռեժիսոր Պավել Չուխրայի «Վանդակ դեղձանիկների համար» (ռուս.՝ «Клетка для канареек») ֆիլմում, որը թողարկվել է 1983 թվականին։ Ընդհանուր առմամբ, նա նկարահանվել է ավելի քան հարյուր ֆիլմերում և սերիալներում:

1987 թվականին ավարտել է ԳԻՏԻՍ-ը (Լյուդմիլա Կասատկինայի և Սերգեյ Կոլոսովի կուրս), որից հետո ընդունվել է Մոսկվայի Մ. Գորկու անվան գեղարվեստական թատրոն:

1988-1989 թվականներին եղել է Մոսկվայի Օլեգ Տաբակովի ղեկավարած թատրոն-ստուդիայի դերասանուհի։ 1989-1991 թվականներին՝ «Սովրեմեննիկ-2» թատրոն-ստուդիայի (ստեղծվել է Մոսկվայի գեղարվեստական թատրոնի դպրոց-ստուդիայի ավարտական կուրսի հիման վրա՝ Միխայիլ Եֆրեմովի ղեկավարությամբ) դերասանուհի:

1991 թվականից մինչև կյանքի վերջ եղել է Մոսկվայի Ա. Պ. Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի դերասանուհի:

Հիվանդրություն և մահ

խմբագրել

2023 թվականին Եվգենյա Դոբրովոլսկայայի մոտ ախտորոշվել է քաղցկեղ։

Հետազոտությունը ցույց է տվել ստամոքսի քաղցկեղի ագրեսիվ ձև՝ ներմաշկային մետաստազներով, ինչպես նաև ուղեղի մետաստազներով: 2024 թվականի սկզբին Դոբրովոլսկայան անցել է քիմիաթերապիայի վեց կուրս, սակայն հիվանդությունը շարունակել է զարգանալ[4]։

Մահից առաջ դերասանուհին մեկ ամիս անցկացրել է Մոսկվայի պալիատիվ օգնության կենտրոնում։

Մահացել է 2025 թվականի հունվարի 10-ին 60 տարեկան հասակում՝ երկարատև հիվանդությունից հետո[5]։ Դերասանուհու մահվան նախնական պատճառը եղել է սուր սրտային անբավարարություն՝ օնկոլոգիական հիվանդության ֆոնին[6][7]։

Դերասանուհուն վերջին հրաժեշտը տեղի է ունեցել հունվարի 14-ին Մոսկվայի Ա. Պ. Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի հիմնական բեմում[8]։ Թաղված է Տրոեկուրովյան գերեզմանատանը[9][10]։

Անձնական կյանք

խմբագրել
  • Առաջին ամուսինը՝ Վյաչեսլավ Բարանով (1958-2012), դերասան, ամուսնալուծվել են 1987 թվականին[11],
    • Որդի՝ Ստեպան Դոբրովոլսկի (ծնվ.՝ 1 նոյեմբերի, 1986), ավարտել է Պլեխանովի համալսարանը, ապրում է Լոնդոնում, զբաղվում է ներդրումային բիզնեսով[12], ամուսնացած է սլովակ մոդել Բարբորա Բեդիովայի հետ[13],
      • Թոռ՝ Դանիել Դոբրովոլսկի (ծնվ.՝ 2021)[14],
  • Երկրորդ ամուսինը (1990 թվականի հունվար - 1997 թվականի դեկտեմբեր)՝ Միխայիլ Եֆրեմով (ծնվ.՝ 1963), դերասան, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (1995),
    • Որդի՝ Նիկոլայ Եֆրեմով (ծնվ.՝1 6 օգոստոսի, 1991)[15], դերասան, նկարահանվել է «Սպիտակ գվարդիա» հեռուստասերիալում և այլ ֆիլմերում,
      • Թոռնուհի՝ Ալլա Եֆրեմովա (ծնվ.՝ 15 նոյեմբերի, 2019)[16][17],
  • Արտամուսնական հարաբերություններ (2001-2002)՝ Յարոսլավ Բոյկո (ծնվ.՝ 1970), դերասան,
    • Որդի՝ Յան Բոյկո (ծնվ.՝ 19 հուլիսի, 2002), սովորել է դերասանական ֆակուլտետում,
  • Երրորդ ամուսինը (2009-2022)[18]՝ Դմիտրի Մանաննիկով (ծնվ.՝ 1977), կինոօպերատոր[19],
    • Դուստր՝ Անաստասիա Մանաննիկովա (ծնվ.՝ 6 փետրվարի, 2009)[20][21]։

Վավերագրական ֆիլմեր և հեռուստահաղորդումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 Умерла Евгения Добровольская (ռուս.)
  3. Указ президента Российской Федерации от 14 ноября 2005 года № 1314 «О присвоении почётных званий Российской Федерации» Արխիվացված է Հունվար 11, 2014 Wayback Machine-ի միջոցով:
  4. «Резко потеряла вес, не могла ходить: Евгения Добровольская умерла от рака желудка». www.thevoicemag.ru (ռուսերեն). Վերցված է 2025-01-14-ին.
  5. «Умерла Евгения Добровольская». TACC (ռուսերեն). Վերցված է 2025-01-10-ին.
  6. «Умерла народная артистка России Евгения Добровольская». N4K.RU (ռուսերեն). Վերցված է 2025-01-10-ին.
  7. «Евгения Добровольская: биография, причина смерти». РЕН ТВ (ռուսերեն). 2025-01-10. Վերցված է 2025-01-10-ին.
  8. «Пришли Гармаш, Стоянов, Пересильд. Как в Москве попрощались с актрисой Евгенией Добровольской: онлайн-репортаж». MSK1.RU (ռուսերեն). 2025-01-14. Վերցված է 2025-01-14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  9. «Евгению Добровольскую похоронили на Троекуровском кладбище». ren.tv (ռուսերեն). 2025-01-14. Վերցված է 2025-01-14-ին.
  10. «Похоронили на самом «звездном» участке кладбища. В Москве попрощались с актрисой Евгенией Добровольской: фото». MSK1.RU (ռուսերեն). 2025-01-14. Վերցված է 2025-01-14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  11. «Первый муж Евгении Добровольской любил её до самой смерти». Արխիվացված է օրիգինալից 2013-01-28-ին. Վերցված է 2021-03-19-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. Как выглядит и где живёт старший сын Евгении Добровольской?
  13. «Сын Евгении Добровольской женится на модели Сalvin Klein». Արխիվացված է օրիգինալից 2018-12-13-ին. Վերցված է 2021-03-19-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. «Евгения Добровольская. От комедии до трагедии и обратно». Վերցված է 2021-08-10-ին.
  15. «Михаил Ефремов: «Мы — восьмидерасты!»». Արխիվացված է օրիգինալից 2021-06-13-ին. Վերցված է 2022-06-27-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  16. «Михаил Ефремов впервые стал дедушкой». Արխիվացված է օրիգինալից 2020-06-10-ին. Վերցված է 2022-06-27-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  17. Актёр Михаил Ефремов заявил, что стал дедушкой
  18. «Добровольская подала на развод с мужем». Արխիվացված է օրիգինալից 2022-02-07-ին. Վերցված է 2022-02-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  19. Евгения Добровольская: «С Ефремовым жить невозможно» // «7 дней ТВ-программа», еженедельник. — 2013. — 20 февраля Արխիվացված է Սեպտեմբեր 20, 2017 Wayback Machine-ի միջոցով:
  20. «Добровольская Евгения» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012-04-06-ին. Վերցված է 2012-07-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  21. Многодетные звёзды: Самые большие семьи России // SweetStyle Magazine. 28.05.2009(չաշխատող հղում). — 04.05.2010
  22. ««Евгения Добровольская. Встречи на Моховой». Телепередача». www.5-tv.ru (ռուսերեն). Пятый канал. 2008-09-20. Վերցված է 2022-04-11-ին.
  23. ««Евгения Добровольская. Всё было по любви». Документальный фильм». www.1tv.ru (ռուսերեն). Первый канал. 2014-12-28. Արխիվացված է օրիգինալից 2022-04-11-ին. Վերցված է 2022-04-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  24. ««Евгения Добровольская. Всё было по любви». Документальный фильм». www.1tv.com (ռուսերեն). Первый канал. 2014. Արխիվացված է օրիգինալից 2021-05-07-ին. Վերցված է 2022-04-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվգենյա Դոբրովոլսկայա» հոդվածին։