Եվգենի Խարաձե
Եվգենի Խարաձե (վրաց.՝ ევგენი ხარაძე, հոկտեմբերի 18 (31), 1907, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 10, 2001, Թբիլիսի, Վրաստան), վրացի աստղաֆիզիկոս։ ԽՍՀՄ ԳԱ թղթակից-անդամ (1979), ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1984), ՎԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1950)։ 1972-1977 թվականներին՝ ՎԽՍՀ ԳԱ փոխնախագահ, 1978-1986 թվականներին՝ նախագահ։
Եվգենի Խարաձե վրաց.՝ ევგენი ხარაძე | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 18 (31), 1907 Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 10, 2001 (93 տարեկան) Թբիլիսի, Վրաստան |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն, ԽՍՀՄ և Վրաստան |
Մասնագիտություն | աստղագետ և քաղաքական գործիչ |
Հաստատություն(ներ) | Վրացական ազգային աստղաֆիզիկական դիտարան և Թբիլիսիի պետական համալսարան |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
Պաշտոն(ներ) | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Անդամակցություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիա |
Ալմա մատեր | Թբիլիսիի պետական համալսարան |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | վրացերեն |
Պարգևներ |
Եղել է Թբիլիսիի համալսարանի աստղագիտության ամբիոնի վարիչ (1936), ռեկտոր (1959-1965), Միջազգային աստղագիտական ընկերության փոխնախագահ (1976)։ Խարաձեն աստղագիտության հիմնադիրն է Խորհրդային Վրաստանում։ 1932-1992 թվականներին գլխավորել է իր ղեկավարությամբ ստեղծված Աբասթումանի աստղադիտարանը, 1992 թվականից՝ պատվավոր տնօրեն։
Աշխատանքները վերաբերում են Գալակտիկայի կառուցվածքի և նրանում միջաստղային կլանող նյութի բաշխման, աստղերի սպեկտրալ դասակարգման խնդիրներին։ Կարևոր արդյունքներ է ստացել նաև փոփոխական աստղերի, աստղադիտակների և աստղագիտական կլիմայի ուսումնասիրության բնագավառում։ ԽՍՀՄ IX-XI գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր։ Պարգևատրվել է Լենինի 4 շքանշանով[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ՀՍՀ, հատոր 5, էջ 36։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 36)։ |