Եվգենի Միքելաձե
Եվգենի Սեմյոնի Միքելաձե (վրաց.՝ ევგენი სვიმონის ძე მიქელაძე, հուլիսի 27, 1903, Բաքու, Ռուսական կայսրություն - 1937[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի խորհրդային դիրիժոր, Վրացական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1936)։
Եվգենի Միքելաձե վրաց.՝ ევგენი მიქელაძე | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 27, 1903 |
Ծննդավայր | Բաքու, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1937[1] |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Վրաստան և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դիրիժոր և երաժիշտ |
Ծնողներ | հայր՝ Simone Mikeladze? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Վախթանգ Միքելաձե |
Evgeni Mikeladze Վիքիպահեստում |
Ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիան (աշակերտել է Նիկոլայ Մալկոյին և Ալեքսանդր Գաուկին)։ 1931-1937 թթ.-ին եղել է Վրացական օպերայի և բալետի թատրոնի դիրիժոր (1933 թ.-ից՝ գլխավոր դիրիժոր)։ Միքելաձեի ղեկավարությամբ կատարվել են ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների, Զաքարիա Փալիաշվիլու «Աբեսալոմ և Էթերի», «Դաիսի», Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերաները, Անդրեյ Բալանչիվաձեի «Լեռների սիրտը» բալետը և այլն։ Միքելաձեի կատարողական ոճը բնորոշվել է մեկնաբանության թարմությամբ, գեղեցիկ, արտահայտիչ ժեստով։ Հանդես է եկել նաև որպես սիմֆոնիկ դիրիժոր։ Դասավանդել է Թբիլիսիի կոնսերվատորիայում։ Աշակերտներից են եղել՝ Դ․ Միրցխուլավան, Ա․ Նասիձեն, Դ․ Շիկանյանը և ուրիշներ։
Ամուսնացած լինելով հին բոլշևիկ և 1937 թվականի ստալինյան բռնաճնշումների զոհ Իվան Օրախելաշվիլու դստեր, ձերբակալվել է ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի (ՆԿՎԴ) կողմից նույն թվականի նոյեմբերին և 48 օր ենթարկվել խոշտանգումների։ Ըստ որոշ վկայությունների, Միքելաձեի հարցաքննություններին մասնակցել և վերջինիս դաժան ծեծի է ենթարկել Լավրենտի Բերիան։ Ի վերջո գնդակահարվել է։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 626)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվգենի Միքելաձե» հոդվածին։ |