Թոկատ, գավառ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթում։ Գտնվում էր վիլայեթի հյուսիսում։ Կենտրոնը Եվդոկիա քաղաքն էր։

Գավառ
Թոկատ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՍեբաստիայի վիլայեթ
Այլ անվանումներԵվդոկիա, Թոգաթ, Թոգաթ, Թոգատ, Թոկադ, Թոկաթ, Թոքաթ, Իթոկե, Իտոկե, Տոկաթ, Տոկատ
Մակերես1000 կմ²
Պաշտոնական լեզուՀայերեն, այլ
Բնակչություն200 000 մարդ (XIX դարավերջ)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)[1], այլ
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)[1], այլ
ՏեղաբնականունԱմասիեցի
Ժամային գոտիUTC+3

Աշխարհագրություն

խմբագրել

Տարածքն ընդգրկում էր Իրիս գետի հովիտը։ Գավառը հյուսիսից սահմանակից էր Տրապիզոնի վիլայեթին, արևելքից Շապին Գարահիսարի, հարավից` Սեբաստիայի և Անկարայի, իսկ արևմուտքից Ամասիայի գավառներին։

Ֆիզիկաաշխարհագրական տեսանկյունից գավառը համապատասխանում է Ղազովայի դաշտին։

Գավառն ուներ ոռոգելու և խմելու առատ ջուր, ընդարձակ հողատարածություններ։

Պատմություն

խմբագրել

Տեղի հայերի զգալի մասը սրի քաշվեց 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Կենդանի մնացածները ապաստանեցին տարբեր երկրներում։

Բնակչություն

խմբագրել

XIX դարի վերջին գավառակն 200 000 բնակիչ, որից հայեր էին 40 000-ը։

Տնտեսություն

խմբագրել

Բնակչություն ը մշակում էր ցորեն, գարի, հաճար, եգիպտացորեն, լոբի, ծխախոտ, խնձոր, տանձ, նուշ և այլն։ Զբաղվում էր անասնապահությամբ` պահում էին մանր և խոշոր եղջերավոր անասուններ։ Ըստ ոչ ստույգ տվյալների XIX դարի վերջին գավառում կար 18 000 խոշոր և 173 000 մանր եղջերավոր անասուն։

Թոկատի հայությա զբաղմունքը արհեստներն ու առևտուրն էր։ Տարածված էր պղնձագործությունը, ջուլհակությունը, ներկարարությունը, գորգագործությունը, կտավագործությունը, մանածագործությունը և այլն։

Օգտակար հանածոներ

խմբագրել

Թոկատը հարուստ է բյուրեղացած ավազներ, որձաքարի, ածխատի, կրի, ծծմբատ երկաթի, ծծմբային երկաթախառն պղնփի, պղնձի օքսիդի, քարածխի և այլ օգտակար հանածոներով։

Թոկատը հանդիսանում էր Հայաստանի 5 խոշոր եկեղեցեկան թեմերից մեկը, որը ենթարկվում էր Էջմիածնին։

Վարչական բաժանում

խմբագրել

Գավառը չի ունեցել կայուն ներքին բաժանում։ XIX դարի վերջում և XX դարի սկզբին գավառի կազմում էին մտնում Արաբկիր, Արպայի, Զիլեի, Էգինի, Թոկատի, Կապան-Մադենի, Նիքսարի գավառակները և մի քանի գյուղախմբեր[1]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 465-466

Աղբյուրներ

խմբագրել