Եվրատեսիլ 2008 երգի մրցույթ
«Եվրատեսիլ 2008 երգի մրցույթը» եղել է հիսուներեքերորդ Եվրատեսիլ երգի մրցույթը և տեղի է ունեցել 2008 թվականի մայիսի 20-ին, 22-ին և 24-ին Բելգրադ քաղաքում (Սերբիա)։ Սերբիան հնարավորություն ստացավ հյուրընկալելու մրցույթը այն բանից հետո, երբ 2007 թվականին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում կայացած Եվրատեսիլ 2007 երգի մրցույթում Սերբիան ներկայացնող Մարիա Շերիֆովիչը իր «Molitva» երգով հաղթեց՝ հավաքելով 268 միավոր։ Այդ տարին առաջինն էր, երբ մրցույթը բաղկացած էր երկու կիսաեզրափակիչներից։ 20 000 նստատեղով Բելգրադ Արենայում կայացած մրցույթը վարել են Յովանա Յանկովիչը և Ժելյկո Յոքսիմովիչը։ Հյուրընկալող հեռուստաալիքն էր RTS-ն[1]։
Եվրատեսիլ 2008 երգի մրցույթ | ||||
---|---|---|---|---|
![]() | ||||
![]() | ||||
Confluence of Sound | ||||
Ամսաթվեր | ||||
1-ին կիսաեզրափակիչ | Մայիսի 20-ին, 2012 | |||
2-րդ կիսաեզրափակիչ | մայիսի 22 | |||
Եզրափակիչ | մայիսի 24 | |||
Հյուրընկալություն | ||||
Անցկացման վայր | ![]() Բելգրադ, Սերբիա | |||
Հյուրընկալող հեռուստաալիք | ![]() | |||
Հաղորդավարներ | Յովանա Յանկովիչ և Ժելյկո Յոքսիմովիչ | |||
Բացում | 1-ին Կիսաեզրափակիչ։ Վիդեոն սպանել է ռադիո աստղին ելույթը 2-րդ Կիսաեզրափակիչ։ Սերբիա սկսնակների համար Ալեքսանդար Յոսիպովիչի հետ Եզրափակիչ։ Մարիա Շերիֆովիչ «Molitva» | |||
Ընդմիջման ելույթ | 1-ին Կիսաեզրափակիչ։ Մետրոպոլ օրկեստր, Սլոբոդան Տրկուլյա, Բալկանոպոլիս, Նովակ Ջոկովիչ 2-րդ Կիսաեզրափակիչ։ Բելգրադի ազգային թատրոն, Լիզ Ասսիա Եզրափակիչ։ Գորան Բրեգովիչ, Վլադե Դիվաց | |||
Մասնակցություն | ||||
Երկրների քանակ | 43 | |||
Մասնակիցներ | Դիմա Բիլան, Անի Լորակ, Կալոմիրա, Սիրուշո, Մարիա Հաուկաս Սթորենգ, Ելենա Տոմաշևիչ, Mor ve Ötesi?, Էլնուր Հուսեյնով, Սամիր Ջավադզադե, Բոազ Մաուդա, Elvir Laković Laka?, Դիանա Գուրցկայա, Pirates of the Sea?, Vânia Fernandes?, Eurobandið?, Սայմոն Մեթյու, Rodolfo Chikilicuatre?, Olta Boka?, Շարլոտա Պերելի, Sébastien Tellier?, Նիկոլետա Մատեի, Վլադ Միրիցե, Kraljevi ulice?, Ladislav Demeterović?, Teräsbetoni?, No Angels?, Tamara Gee?, Andy Abraham?, Rebeka Dremelj?, Geta Burlacu?, Hind Laroussi?, Stefan Filipović?, Դասթին հնդկահավ, Gisela?, Ishtar?, Kreisiraadio?, Միոդիո, Թամարա Թոդևսկա, Adrian Gaxha?, Vrčak?, Deep Zone Project?, DJ Balthazar?, Paolo Meneguzzi?, Morena?, Եվդոկիա Կադի, Jeronimas Milius?, Ruslan Alekhno?, Tereza Kerndlová? և Չեզի | |||
Առաջնելույթ | ![]() ![]() | |||
Վերադարձել են | չկա | |||
Մեկնել են | ![]() | |||
Քվեարկություն | ||||
Քվեարկության համակարգ | Ամեն երկիր գնահատում է 10 մասնակիցներին 1-8, 10, 12 միավորներով SMS և հեռախոսա յին քվեարկության միջոցով։ | |||
Հաղթական երգ | ![]() | |||
Զրո միավոր | չկա | |||
![]() | ||||
Մասնակցող երկրներ
Անցած տարիների մասնակիցներ Չեն անցել եզրափակիչ փուլ | ||||
Ժամանակագրություն | ||||
| ||||
eurovision.tv/event/belgrade-2008 |
Ընդհանուր 272 միավորով Ռուսաստանը ներկայացնող Դիմա Բիլանը հռչակվեց մրցույթի հաղթող իր «Believe» երգով, որի հեղինակներն էին ամերիկացի երգահան Ջիմ Բինզն ու հենց Դիմա Բիլանը։ Այս մրցույթներում սա եղել է Ռուսաստանի առաջին հաղթանակն էր։
Մրցույթում Ուկրաինան զբաղեցրեց երկրորդ տեղը, Հունաստանը՝ երրորդ, Հայաստանը՝ չորրորդ (մինչ օրս՝ լավագույն արդյունքը) և հինգերորդը՝ Նորվեգիան։
Այդ տարի նաև առաջին անգամ հնարավոր էր դիտել երկրների նախընտրական փուլերը ուղիղ միացումով Եվրատեսիլի պաշտոնական կայքում։
2008 թվականի հունվարի 30-ին Եվրատեսիլի պաշտոնական կայքում՝ Eurovision.tv-ում ցուցադրվեց մրցույթի լոգոն՝ «Confluence of Sound»[2] («Ձայների միախառնում»), որը ստեղծված էր ոգեշնչված լինելով Բելգրադի դիրքից՝ այն տեղակայված է Սավա և Դանուբ գետերի միաձուլման տեղում։
Անցկացման տեղը
խմբագրելԲելգրադը Սերբիայի մայրաքաղաքն է։ Բելգրադ թարգմանվում է «Սպիտակ քաղաք»։ Բուն քաղաքն ունի 1,1 միլիոն բնակչություն, մինչդեռ արվարձաններով հանդերձ Բելգրադի բնակչությունը հասնում է շուրջ 1.64 միլիոնի, դարձնելով այն Արևելյան Կենտրոնական Եվրոպայի խոշորագույն քաղաքներից մեկը։
Բելգրադ Արենան ընտրվեց որպես մրցույթի անցկացման վայր։ Այս արենան Եվրոպայի խոշորագույն փակ արենաներից մեկն է։ Արենայի առավելագույն տարողությունը կարող է լինել 20 000-ից մինչև 25 000։ 2007 թվականի սեպտեմբերի 14-ին Հելսինկիի քաղաքապետը հանձնեց «Եվրատեսիլի բանալիները» Բելգրադի պատգամավորին։ Այս արարողությունը որոշվեց 2008 թվականից դարձնել Եվրատեսիլի ավանդույթ։
2008 թվականի փետրվարի 17-ին Կոսովոյի միակողմանի անկախություն հռչակմանից հետո Բելգրադում առաջացան խնդիրներ և անկարգություններ։ Եվրոպական հեռարձակողների միությունը (ԵՀՄ) որոշեց անցկացնել հեռախոսային կոնֆերանսներ մրցույթը մեկ այլ երկիր տեղափոխելու համար։ Ուկրաինան համարվում էր տարբերակներից մեկը, քանի որ նրանք եղել են երկրորդը Եվրատեսիլ 2007 երգի մրցույթում։ Մյուս տարբերակը Ֆինլանդիան էր, քանի որ նախորդ տարվա մրցույթը տեղի է ունեցել Հելսինկիում։ Հունական ERT հեռուստաալիքին առաջարկվել է ԵՀՄ-ի կողմից անցկացնել մրցույթը Աթենքում, կրկին Հունաստանում։ Ավելի ուշ որոշվեց, որ մրցույթը մնալու է Բելգրադում։ RTS հեռուստաալիքը տվել է երաշխիք, որ ապահովված է լինելու անվտանգություն բոլոր այցելուների և մրցույթի մասնակիցների համար։ Ալբանիայի, Խորվաթիայի և Իսրայելի պատվիրակությունները ունեին հատուկ անվտանգություն։
Ձևաչափը
խմբագրել2007 թվականի մայիս ամսին մամուլի ասուլիսի ժամանակ Հելսինկիում Սվանտե Ստոքսելիուսը՝ մրցույթի գործադիր տնօրենը, հայտարարեց, որ մրցույթի ֆորմատը կարող է ընդլայնվել երկու կիսաեզրափակիչով 2008 կամ 2009 թվականին։ 2007 թվականի սեպտեմբերի 28-ին հայտարարվեց որ Եվրոպական հեռարձակողների միությունը հաստատել է երկու կիսաեզրափակիչների ծրագիրը 2008 թվականի համար։
Ամեն հեռարձակող պիտի հեռարձակեր այն կիսաեզրափակիչը, որում նրանք մասնակցում էին, ինչպես նաև հեռարձակեր մյուս կիսաեզրափակիչը ըստ ցանկության։ Բաշխումն ըստ կիսաեզրափակիչների տեղի ունեցավ Belgrade City Hall-ում 2008 թվականի հունվարի 28-ին, CET (Կենտրոնաեվրոպական ժամանակով) ժամը 13։00-ին և անցկացվեց ԿՈԼՈ ազգային պարային անսամբլի ուղեկցությամբ։
Ավտոմատ-ֆինալիստ երկրները ընտրում էին թե արդյոք նրանք կհեռարձակեն երկու կիսաեզրափակիչներն էլ, թե միայն մեկը, սակայն այդ երկրի բնակիչները կարող էին քվեարկել միայն մեկ կիսաեզրափակիչում։ Կիսաեզրափակիչները հեռարձակվում էին նաև ինտերնետում՝ Եվրատեսիլի պաշտոնական կայքում ուղիղ եթերով։ Հեռուստադիտողների քվեարկությամբ որոշված լավագույն ինը երգերը անցել են եզրափակիչ փուլ, և տասներորդ երգը որոշվեց ժյուրիի կողմից։ Քսանհինգ երգ մրցեցին եզրափակչում։
Վիզուալ դիզայն
խմբագրելՎիճակահանություն
խմբագրելՎիճակահանությունը անցել է 2008 թվականի հունվարի 24-ին Բելգրադում։ Այդ օրը որոշվել է թե որ երկրները որ կիսաեզրափակչում են հանդես գալու։ Որոշվել է նաև թե որ կիսաեզրափակչում կբաշխեն իրենց ձայները «Մեծ Քառյակը» և հյուրընկալող երկիրը Սերբիան։
Վիճակահանությունը, որը որոշեց թե որ երկիրը որ համարի տակ է հանդես գալու, կատարվեց պատվիրակությունների ղեկավարների հանդիպման ժամանակ՝ այդ թվականի մարտի 17-ին։
1-ին արկղ | 2-րդ արկղ | 3-րդ արկղ | 4-րդ արկղ | 5-րդ արկղ | 6-րդ արկղ |
---|---|---|---|---|---|
Արդյունքները
խմբագրել1-ին կիսաեզրափակիչ
խմբագրել- 1-ին կիսաեզրափակիչը տեղի ունեցավ մայիսի 20-ին, 2008 թ։
- Գերմանիան և Իսպանիան քվեարկել են այս կիսաեզրափակչում։
2-րդ կիսաեզրափակիչ
խմբագրել- 2-րդ կիսաեզրափակիչը տեղի ունեցավ մայիսի 22-ին, 2008 թ։
- Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Սերբիան քվեարկել են այս կիսաեզրափակչում։
Եզրափակիչ
խմբագրելՖինալիստներն էին։
- «Մեծ Քառյակը»՝ Գերմանիան, Իսպանիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան։
- Հյուրընկալող երկիրը՝ Սերբիան։
- Լավագույն ինը երկրները առաջին կիսաեզրափակչից և մեկ երկիր ժյուրիի կողմից ընտրված։
- Լավագույն ինը երկրները երկրորդ կիսաեզրափակչից և մեկ երկիր ժյուրիի կողմից ընտրված։
Եզրափակիչ փուլը տեղի ունեցավ մայիսի 24-ին, 2008 թ։
Քվեարկության աղյուսակներ
խմբագրել1-ին կիսաեզրափակիչ
խմբագրել2-րդ կիսաեզրափակիչ
խմբագրելԵզրափակիչ
խմբագրել12 Միավոր
խմբագրել12 միավոր եզրափակիչում ստացած երկրների աղյուսակը՝
N. | Ստացող երկիր | Քվեարկող երկիր |
---|---|---|
8 | Հայաստան | Բելգիա, Չեխիա, Ֆրանսիա, Վրաստան, Հունաստան, Նիդերլանդներ, Լեհաստան, Ռուսաստան |
7 | Ռուսաստան | Հայաստան, Բելառուս, Էստոնիա, Իսրայել, Լատվիա, Լիտվա, Ուկրաինա |
6 | Հունաստան | Ալբանիա, Կիպրոս, Գերմանիա, Ռումինիա, Սան Մարինո, Մեծ Բրիտանիա |
4 | Սերբիա | Բոսնիա և Հերցեգովինա, Չերնոգորիա, Սլովենիա, Շվեյցարիա |
2 | Ադրբեջան | Հունգարիա, Թուրքիա |
Բոսնիա և Հերցեգովինա | Խորվաթիա, Սերբիա | |
Դանիա | Իսլանդիա, Նորվեգիա | |
Նորվեգիա | Ֆինլանդիա, Շվեդիա | |
Ռումինիա | Մոլդովա, Իսպանիա | |
1 | Ալբանիա | Մակեդոնիա |
Գերմանիա | Բուլղարիա | |
Իսլանդիա | Դանիա | |
Լատվիա | Իռլանդիա | |
Իսպանիա | Անդորրա | |
Շվեդիա | Մալթա | |
Թուրքիա | Ադրբեջան | |
Ուկրաինա | Պորտուգալիա |
Ձայների հայտարարման կարգ
խմբագրելԱմենափոքր միավորները (1-7) առանձին չէին հայտարարվում, այլ ցուցադրվում էին աղյուսակում։ Բանավոր կերպով հայտարարվում էին 8, 10 և 12 միավորները։ Երկրները հայտարարել են քվեարկության արդյունքները հետևյալ հերթականությամբ[4]՝
Վերադարձած մասնակիցներ
խմբագրելԴրոշ | Երկիր | Արտիստ | Տարի |
---|---|---|---|
Լատվիա | Ռոբերտո Մելոնի (Pirates of the Sea խմբի անդամ) | 2007 (Bonaparti.lv խմբի անդամ) | |
Շվեդիա | Շարլոթ Պերելլի | 1999 (հաղթող) | |
Ռուսաստան | Դիմա Բիլան | 2006 |
Մեկնաբաններ
խմբագրել
|
|
|
Նշումներ
խմբագրել- A ^ "Irelande Douze Pointe" երգը հիմնականում անգլերեն լեզվով է, բայց ներառում է բառեր և արտահայտություններ ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն և իսպաներեն լեզուներով։
- B ^ "Hasta la Vista" երգը անգլերեն լեզվով է, բայց պարունակում է երեք բառ իսպաներեն լեզվով։
- C ^ "Vodka" երգը անգլերեն լեզվով է, բայց ներառում է նաև ռուսերեն երկու բառ բացառությամբ 'vodka' բառը՝ На здоровье/Na zdorovye (Առողջ).
- D ^ Լեհաստանը, Մեծ Բրիտանիան և Գերմանիան բոլորը ստացել են ընդհանուր 14 միավոր։ Սակայն Գերմանիային հասավ 23-րդ հորիզոնականը, քանի որ նա ավելի շատ 12 միավոր է ստացել, քան մյուսները։ Լեհաստանը զբաղեցրեց 24-րդ հորիզոնականը, ստանալով ավելի շատ 10 միավորներ։ Վերջին 25-րդ հորիզոնականը զբաղեցրեց Մեծ Բրիտանիան[42]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Յովանա Յանկովիչը և Ժելյկո Յոքսիմովիչը կլինեն մրցույթի վարողները Արխիվացված 2011-05-19 Wayback Machine(անգլ.)
- ↑ Բելգրադ 2008:Confluence of Sound(անգլ.)
- ↑ Belgians create feel good factor | Belgrade 2008 news | Eurovision Song Contest - Moscow 2009
- ↑ Վիճակահանության արդյունքներ(անգլ.)
- ↑ «Der "Eurovision Song Contest" am 24. Mai live aus Belgrad». kundendienst.orf.at. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 27-ին.
- ↑ «Sandrine geeft de Vlaamse punten op het Songfestival». eurosong.be. Վերցված է 2008 թ․ մայիսի 5-ին.
- ↑ «RTBF - La 1 - Concours Eurovision de la chanson». rtbf.be. Վերցված է 2008 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «Πρώτος ημιτελικός, ώρα μηδέν!». eurovisionclub.com. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 9–ին-ին.
- ↑ «Eurosong / Eurovision Song Contest 2008 — TV program — Česká televize — TV program — Česká televize». Ceskatelevize.cz. 2010 թ․ փետրվարի 19. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 9–ին-ին.
- ↑ «Nicolaj Molbech til beograd». esconnet.dk. Վերցված է 2008 թ․ ապրիլի 30-ին. (չաշխատող հղում)
- ↑ «Estonia: Sahlene to be ETV's». esctoday.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 9-ին.
- ↑ Julkaistu To, 29/04/2010 - 10:19 (2010 թ․ ապրիլի 29). «YLE Radio Suomen kommentaattorit | Euroviisut | yle.fi | Arkistoitu». yle.fi. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 9–ին-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «Jean-Paul Gaultier to comment Eurovision final». esctoday.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Der ESC 2008 im Fernsehen». NDR.de. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Tim Frühling: Protokoll eines Dramas». 2011 թ․ ապրիլի 18. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 28–ին-ին.
- ↑ «Thomas Mohr: Mit Dschinghis Khan im Garten». Eurovision.de. 2011 թ․ մայիսի 14. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 28–ին-ին.
- ↑ «The press conference at the Athens Hilton hotel». Oikitimes.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Information on Hungarian broadcasting». eschungary.extra.hu. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 6-ին.
- ↑ «Fréttablaðið, 24.05.2008». Timarit.is. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 9–ին-ին.
- ↑ «Marty heads to final of 'Celebrity Bainisteoir'». EuroVisionary.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 13-ին.
- ↑ «RTE so lonely after loss of Gerry - Marty». 2010 թ․ մայիսի 20. Վերցված է 2010 թ․ մայիսի 29-ին. «He has been providing commentary for Irish viewers since 2000 and maintains great enthusiasm for the much lampooned contest.»
- ↑ «Ireland: Eurovision week schedule of events on RTÉ». ESCToday.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 17-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 11-ին.
- ↑ www.eurovisionartists.nl. «Welkom op de site van Eurovision Artists». Eurovisionartists.nl. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 9–ին-ին.
- ↑ «Hanne Hoftun blir MGP-kommentator». NRK. Վերցված է 2008 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «EUROWIZJA.COM.PL - Konkurs Piosenki Eurowizji». Վերցված է 2008 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ «Commentator revealed by RTP, updated news». oikotimes.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ «Eurosong finale». b92.net. Վերցված է 2008 թ․ մայիսի 24-ին.
- ↑ «Slovenci padamo na žalostna besedila». rtvslo.si. Վերցված է 2008 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ «Uribarri vuelve a ser la voz de Eurovisión cuatro años después (Uribarri is the voice of Eurovision again after four years)». vertele.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 13-ին.
- ↑ «SVT tableau». svt.se. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «Björn gör comeback» (Swedish). Վերցված է 2008 թ․ մայիսի 24-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Swedes stay at home with Eurovision fever». The Local. 2009 թ․ մայիսի 16. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 29–ին-ին.
- ↑ «Details zur Sendung». sf.tv. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «Palinsesto». rtsi.ch. Վերցված է 2008 թ․ մայիսի 22-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Programme TV». tsr.ch. Վերցված է 2008 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «Eurovision 2008 Şarkı Yarışması Finali». TRT. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 24-ին.
- ↑ «UK: Caroline Flack to Commentate». esctoday.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «Eurovision Song Contest 2008: BBC coverage». BBC. Վերցված է 2008 թ․ մայիսի 8-ին.
- ↑ Rues for the Eurovision Song Contest 2009, p. 7 "Section Five: Procedure in case of a tie"
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվրատեսիլ 2008 երգի մրցույթ» հոդվածին։ |