Եվրոպա Նոստրա
Եվրոպա Նոստրա (լատիներեն` Մեր Եվրոպան), մշակութային ժառանգության կազմակերպությունների համաեվրոպական դաշնություն, որն ստեղծվել է խթանելու և պաշտպանելու մշակութային ժառանգությունն ու բնական միջավայրը Եվրոպայում։ Դաշնությունը բաղկացած է 250 շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություններից, որոնք գործում են 45 եվրոպական երկրներում։
Եվրոպա Նոստրա | |
---|---|
Տեսակ | մշակութային կազմակերպություն |
Երկիր | Նիդերլանդներ |
Հիմնադրված | 1963 |
Գլխադասային գրասենյակ | Հաագա, Նիդերլանդներ Բրյուսել, Բելգիա |
Նախագահ | Պլասիդո Դոմինգո |
Կայք | francophonie.orgl |
Տվյալներ
խմբագրելԵվրոպա Նոստրան, Եվրոպական ներդրումային բանկ ինստիտուտի համագործակցությամբ, քարոզում է «7 առավել վտանգված» ծրագրի շրջանակներում եվրոպական վտանգված հուշարձանները, վայրերը և բնապատկերները պահպանելու գաղափարը։
«Եվրոպա Նոստրա» մրցանակաբաշխության միջոցով ընդգծվում է ԵՄ-ի Մշակութային ժառանգության մրցանակի կարևորությունը, ինչպես նաև ժառանգության պահպանության հետ կապված եվրոպական ռազմավարությունն ու քաղաքականությունը։ Հիմնադրվել է1963 թվականին, Եվրոպա Նոստրան համարվում է ամենաներկայացուցչական և ազդեցիկ ժառանգության ցանցը Եվրոպայում[1]։ 2014 թվականին կազմակերպությունն արժանացել է ԵՄ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի դրամաշնորհին՝ Եվրոպայում «Ժառանգության ինտեգրման» ցանցային գործունեությանն աջակցելու համար[2]։
«Մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանում» վերապատրաստման ծրագիրն արժանացել է «Եվրոպա Նոստրա» 2015 թվականի մրցանակին։
Անդամակցություն
խմբագրելԵվրոպա Նոստրան շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը ֆինանսապես սնվում է անդամակցությունների վճարներից և նվիրատվություններից Եվրոպական հանձնաժողովի, պետական այլ մարմինների և մասնավոր աջակիցների ու հովանավորների կողմից։
Կան անդամակցությամ մի քաի կատեգորիաներ՝
- Ցանկացած հասարակական և շահույթ չհետապնդող կազմակերպություն (օրինակ՝ ընկերակցություն, հիմնադրամ կամ թանգարան), որն ակտիվորեն աշխատում է պահպանել մշակութային և բնական ժառանգության եվրոպական, ազգային, տարածաշրջանային արժեքները և / կամ տեղական մակարդակով կարող է կազմակերպության անդամակցության հայտ ներկայացնել[3]
- Ցանկացած հանրային կամ մասնավոր մարմին, որը որակավորված չէ որպես անդամ կազմակերպություն (օրինակ շրջաններ, քաղաքներ, քաղաքները, կառավարական ժառանգության գործակալություններին, կրթական հաստատություններին, զբոսաշրջային կազմակերպություններ եւ կառավարական համաշխարհային ժառանգության կազմակերպություններ, կրթական կառույցներ, տուրիստական կազմակերպություններ և համաշխարհային ժառանգության կազմակերպություն) կարող է ընկերակցական կազմակերպության հայտ ներկայացնել
- Անհատներ, ովքեր ցանկություն ունեն անմիջականորեն աջակցելու Եվրոպա Նոստրայի գործունեության որպես անհատ անդամ
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «History of Europa Nostra». Europanostra.org. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ ««Մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանում» ծրագիրն արժանացել է «Եվրոպա Նոստրա» 2015 թվականի մրցանակին». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ «Europa Nostra membership». Europanostra.org. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 19-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Եվրոպա Նոստրա կատեգորիայում։ |