Եվրո 2016 Խումբ C
Եվրո 2016 Խումբ C-ն ներառում է Գերմանիան, Ուկրաինան, Լեհաստանը և Հյուսիսային Իռլանդիան։ Գերմանիան միակն է խմբում, որը նախկինում դարձել է Եվրոպայի չեմպիոն՝ 1972, 1980 և 1996 թվականներին։ Խաղերը կկայանան 2016 թվականի հունիսի 12-ից 21-ը
Հավաքականներ
խմբագրելԳերմանիա
խմբագրելԳերմանիայի հավաքականը երեք անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն (1972, 1980, 1996) և փոխչեմպիոն (1976, 1992, 2008), իսկ երկու անգամ դարձել է բրոնզե մեդալակիր (1988, 2012)։
Որակավորման փուլում Գերմանիան D խմբում զբաղեցրեց առաջին հորիզոնականը՝ հավաքելով 22 միավոր և երկրորդ տեղում գտնվող լեհերից առաջ անցնելով 1 միավորով։ Հետաքրքիր է, որ վիճակահանության արդյունքում եզրափակիչ փուլի նույն խմբում Գերմանիայի հետ հայտնվեց հենց Լեհաստանի հավաքականը։
Ուկրաինա
խմբագրելՈւկրաինայի հավաքականի համար սա Եվրոպայի երկրորդ առաջնությունն է (առաջինը 2012-ին)։
Որակավորման փուլում Ուկրաինան C խմբում զբաղեցրեց երրորդ հորիզոնականը և անցումային խաղում հաղթելով Սլովենիային (2։0 և 1։1)՝ դուրս եկավ երզափակիչ փուլ։
Լեհաստան
խմբագրելԼեհաստանի հավաքականը երրորդ անգամ է մասնակցում Եվրոպայի առաջնությանը։ Մինչ այս մասնակցել են Եվրո 2008-ին և Եվրո 2012-ին։
Եզրափակիչ փուլ լեհերը դուրս եկան որակավորման D խմբից, որտեղ 21 միավորով զբաղեցրին երկրորդ հորիզոնականը (մեկ միավոր զիջելով Գերմանիային)։
Հյուսիսային Իռլանդիա
խմբագրելՀյուսիսային Իռլանդիան առաջին անգամ է մասնակցում այս առաջնությանը։
Որակավորման փուլում Հյուսիսային Իռլանդիան F խմբում զբաղեցրեց առաջին հորիզոնականը՝ հավաքելով 21 միավոր։
Աղյուսակ
խմբագրելԴիրք | Թիմ | Խաղ | Հ | Ո | Պ | ԳԽ | ԳԲ | ԳՏ | Մ | Որակավորում |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Գերմանիա | 3 | 2 | 1 | 0 | 3 | 0 | +3 | 7 | Անցնում է 16-եզրափակիչ |
2 | Լեհաստան | 3 | 2 | 1 | 0 | 2 | 0 | +2 | 7 | |
3 | Հյուսիսային Իռլանդիա | 3 | 1 | 0 | 2 | 2 | 2 | 0 | 3 | |
4 | Ուկրաինա | 3 | 0 | 0 | 3 | 0 | 5 | −5 | 0 |
Խաղեր
խմբագրելԼեհաստան - Հյուսիսային Իռլանդիա
խմբագրել12 հունիսի 2016 19:00 |
Լեհաստան | 1-0 | Հյուսիսային Իռլանդիա | Ալիանս Ռիվիերա, Նիցցա Հանդիսական՝ 33.742[1] Մրցավար՝ Օվիդիու Հաթիգան (Ռումինիա) |
---|---|---|---|---|
Միլիկ 51' | Հաշվետվություն |
Լեհաստան[2]
|
Հյուսիսային Իռլանդիա[2]
|
|
|
Խաղի հերոս։
|
Գերմանիա - Ուկրաինա
խմբագրել12 հունիսի 2016 22:00 |
Գերմանիա | 2-0 | Ուկրաինա | Ստադ Պեր Մոուրա Հանդիսական՝ 43.035[4] Մրցավար՝ Մարտին Աթքինսոն (Անգլիա) |
---|---|---|---|---|
Մուստաֆի 19' Շվայնշտայգեր 90+2' |
Հաշվետվություն |
Գերմանիա[5]
|
Ուկրաինա[5]
|
|
|
Ուկրաինա - Հյուսիսային Իռլանդիա
խմբագրել16 հունիսի 2016 19:00 |
Ուկրաինա | 0-2 | Հյուսիսային Իռլանդիա | Լյումեր, Լիոն |
---|---|---|---|---|
Հաշվետվություն | Մակոլի 49' Մակջին 90+6' |
Գերմանիա - Լեհաստան
խմբագրել16 հունիսի 2016 23:00 |
Գերմանիա | 0-0 | Լեհաստան | Ստադ դը Ֆրանս, Սեն֊Դենի Մրցավար՝ Բյորն Կուպերս |
---|---|---|---|---|
Հաշվետվություն |
Հյուսիսային Իռլանդիա - Գերմանիա
խմբագրել21 հունիսի 2016 18:00 |
Հյուսիսային Իռլանդիա | 0-1 | Գերմանիա | Պարկ դես Պրինցես, Փարիզ Հանդիսական՝ 44,125[7] Մրցավար՝ Կլեմե Տուրպին (Ֆրանսիա) |
---|---|---|---|---|
Հաշվետվություն | Գոմես 30' |
Ուկրաինա - Լեհաստան
խմբագրել21 հունիսի 2016 18:00 |
Ուկրաինա | 0-1 | Լեհաստան | Ստադ Վելոդրոմ, Մարսել Հանդիսական՝ 58,874[8] Մրցավար՝ Սվեյն Օդվար Մոեն (Նորվեգիա) |
---|---|---|---|---|
Հաշվետվություն | Բլաշիկովսկի 54' |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Full Time Summary – Poland v Northern Ireland» (PDF). UEFA.org. Union of European Football Associations. 2016 թ․ հունիսի 12. Վերցված է 2016 թ․ հունիսի 12-ին.
- ↑ 2,0 2,1 «Tactical Line-ups – Poland v Northern Ireland» (PDF). UEFA.com. Union of European Football Associations. 2016 թ․ հունիսի 12. Վերցված է 2016 թ․ հունիսի 12-ին.
- ↑ «Poland defeat Northern Irish for first EURO win». UEFA.com. Union of European Football Associations. 2016 թ․ հունիսի 12. Վերցված է 2016 թ․ հունիսի 12-ին.
- ↑ «Full Time Summary – Germany v Ukraine» (PDF). UEFA.org. Union of European Football Associations. 2016 թ․ հունիսի 12. Վերցված է 2016 թ․ հունիսի 12-ին.
- ↑ 5,0 5,1 «Tactical Line-ups – Germany v Ukraine» (PDF). UEFA.com. Union of European Football Associations. 2016 թ․ հունիսի 12. Վերցված է 2016 թ․ հունիսի 12-ին.
- ↑ «Germany up and running with Ukraine win». UEFA.com. Union of European Football Associations. 2016 թ․ հունիսի 12. Վերցված է 2016 թ․ հունիսի 12-ին.
- ↑ «Full Time Summary – Northern Ireland v Germany» (PDF). UEFA.org. Union of European Football Associations. 2016 թ․ հունիսի 21. Վերցված է 2016 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «Full Time Summary – Ukraine v Poland» (PDF). UEFA.org. Union of European Football Associations. 2016 թ․ հունիսի 21. Վերցված է 2016 թ․ հունիսի 21-ին.