Երզնկայի ճակատամարտ
Երզնկայի ճակատամարտ (թուրքերեն՝ Erzincan Muharebesi, ռուս.՝ Эрзинджанское сражение), Օսմանյան Թուրքիայի նկատմամբ Ռուսական կայսրության տարած հաղթական ճակատամարտերից մեկն Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում։
Թվական | 2 — հուլիսի 25, 1916 |
---|---|
Մասն է | Առաջին համաշխարհային պատերազմ |
Վայր | Երզնկա, Օսմանյան կայսրություն |
Արդյունք | Ռուսական զորքերի լիակատար հաղթանակ |
Հակառակորդներ | |
Օսմանյան կայսրություն | Ռուսական կայսրություն |
Հրամանատարներ | |
Մեհմեդ Վեհիբ փաշա | Նիկոլայ Յուդենիչ |
Կողմերի ուժեր | |
| |
Ռազմական կորուստներ | |
| |
Ընդհանուր կորուստներ |
Օսմանյան զորքերին գլխավորում էր 3-րդ բանակային կորպուսի ղեկավար Մեհմեդ Վեհիբ փաշան, իսկ ռուսական զորքերին՝ Նիկոլայ Յուդենիչը։
Պատմություն
խմբագրել1916 թվականին Թուրքիայի երիտթուրքական կառավարության պարագլուխներից Էնվերը պատերազմի հայտարարեց Ռուսական կայսրությանը՝ Նիկոլայ Յուդենիչի բանակի հետ նախորդ բախումների ընթացքում կորցրած տարածքները հետ բերելու համար։
Փետրվարից ապրիլ ամիսներին Յուդևիչի բանակին հաջողվեց ռազմակալել Էրզրումը և Տրապիզոնը։ Ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այս նավահանգստային քաղաքները իրենց աշխարհագրական հիանալի դիրքով Ռուսաստանի համար կարող էին ծառայել, որպես Կովկասյան ճակատ զինամթերքի մատակարարման հիանալի աղբյուր։
Էնվեր փաշայի հրամանով թուրքական 3-րդ բանակային կորպուսը Մեհմեդ Վեհիբ փաշայի գլխավորությամբ պետք է հետգրավեր Տրապիզոնը։ Վահիբի հարձակումը ձախողվեց և հուլիսի 2-ին ռուսական զորքերը դիմեցին գրոհի։
Ռազմական գործողություններից կեսերին ռուսական բանակին հաջողվեց ստիպել թուրքերին դիմել նահանջի։ Զորքերը միմյանց բախվեցին Երզնկայում։ Երզնկայի ճակատամարտը նշանավորվեց թուրքերի խայտառակ պարտությամբ և ռուսական աշխարհազորի լիակատար հաղթանակով։
Գրականություն
խմբագրել- Tucker, Spencer The Great War: 1914-18 (1998)
- Erzurum-Erzincan Արխիվացված 2005-11-25 Wayback Machine