Երիկամաբորբ, նեֆրիտ (հուն․՝ νεφρά ζ- երիկամ), երիկամների բորբոքային բնույթի հիվանդություն։ Ընթանում է կլինիկական 3 ձևով՝ կծիկա-երիկամաբորբ, ավագանա-երիկամաբորբ և օջախային-երիկամաբորբ։ Կծիկաերիկամաբորբ, դիֆուզ գլոմերուլոնեֆրիտ, երիկամների հիմնական հիվանդությունը։ Նկարագրել է Ռ․ Բրայտ|Ռ․ Բրայտը XIX դարի 2-րդ կեսին։ Ախտածնության հիմնական գործոնը իմունիտետի խանգարումներն են, որոնք ընթանում են 2 մեխանիզմով՝

  1. հակամարմինների և իմուն լիմֆոցիտների անհամապատասխան առաջացումը ստրեպտոկոկային վարակիչ հիվանդությունների և օրգանիզմի սեփական բնագրկող նյութերի հանդեպ,
  2. հակամարմինների առաջացում, որոնք ուղղված են երիկամի կծիկների մազանոթային թաղանթին։ Կծիկա-երիկամաբորբի դեպքում ևիմնականում ախտահարվում են երիկամի բուն հյուսվածքի (պարենքիմ) կծիկային գոյացությունները։ Միաժամանակ ախտահարվում են 2 երիկամները։ Ելքն առավելապես անբարենպաստ Է։ Հիվանդությունը զարգանում է մի շարք վարակիչ հիվանդություններից (անգինա, գրիպ, քութեշ) հետո։ Ընթանում է սուր, ենթասուր և քրոնիկական շրջաններով։
Երիկամաբորբ
Բորբոքված երիկամ
Տեսակհիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան
Պատճառմիզուղիների ինֆեկցիաներ և Համակարգային կարմիր գայլախտ
Հիվանդության ախտանշաններարյունամիզություն, Սակավամիզություն և բորբոքում[1]
Բժշկական մասնագիտությունուրոլոգիա և նեֆրոլոգիա
 Nephritis Վիքիպահեստում

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Disease Ontology — 2016.


 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երիկամաբորբ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 587