Երիտասարդ ճապոնուհին
«Երիտասարդ ճապոնուհին» (ֆր.՝ Lilas), հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի և էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ Վինսենթ վան Գոգի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1888 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 73,3 × 60,3 սմ։
Երիտասարդ ճապոնուհին | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Վինսենթ վան Գոգ |
տարի | 1888 |
բարձրություն | 73,3 սանտիմետր[1] |
լայնություն | 60,3 սանտիմետր[1] |
ստեղծման վայր | Առլ[2] |
ժանր | դիմապատկեր |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Արվեստի ազգային պատկերասրահ[1] |
հավաքածու | Արվեստի ազգային պատկերասրահ |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
La Mousmé by Vincent van Gogh Վիքիպահեստում |
Այսօր «Երիտասարդ ճապոնուհին» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Արվեստի ազգային պատկերասրահում[3][4] (Վաշինգտոն, ԱՄՆ)։
Պատմություն
խմբագրելՎինսենթ վան Գոգը երեսունհինգ տարեկան էր, երբ տեղափոխվում է Առլ՝ Ֆրանսիայի հարավ։ Այնտեղ նկարիչը իր ստեղծագործական կարիերայի գագաթնակետին հասավ՝ ստեղծելով իր լավագույն կտավներից։ Այդ ժամանակ է ստեղծվել նաև «Արևածաղիկներ» շարքը։ Նկարիչն իրեն Առլում շատ լավ է զգացել ու գոհ է եղել[5]։
Իր եղբորը՝ Թեոյին գրած նամակում նա հայտնում է. «Գեղանկարչությունը, ինչպես որ կա, խոստանում է ավելի նուրբ դառնալ՝ ավելի նման երաժշտությանը, և պակաս՝ քանդակագործությանը։ Եվ, ըստ ամենայնի, այն գույն է խոստանում»։
444 օրում, երբ Գոգն անցկացնում էր Ֆրանսիայի հարավում, ստեղծեց ավելի քան 200 կտավ[6]։
Նկարագիր
խմբագրելՈգեշնչվելով Պիեռ Լոտիի «Տիկին Քրիզանթեմ» ստեղծագործությամբ և ճապոնական արվեստով, Վան Գոգը նկարում ճապոնուհուն։ Եղբորն ուղղված նամակում հայտնում է. «Ինձ մի շաբաթ պահանջվեց... բայց ես ողջ խելքս կենտրոնացրի, որ նկարեմ մուսմեին։ Մուսմեն ճապոնացի աղջիկ է, այս պարագայում տասներկուսից տասնչորս տարեկան հասակում...»[3]:
«Երիտասարդ ճապոնուհին» ստեղծագործությունում օգտագործած գույները խորհրդանշանակ են։ Կապույտի և նարնջագույնի լրացուցիչ երանգները ոճաբանորեն տարբերվում են իմպրեսիոնիստ նկարիչների գույներից։ Աղջկա հանդերձանքը ժամանակակից է և ավանդական։ Շրջազգեստի վառ գույները և պիջակը Առլին բնորոշ հանդերձանք են։ Ավելի շատ ուշադրություն Գոգը դարձրել է աղջկա դեմքին։ Հեղինակն Առլի գույնն է փախանցել աղջկան՝ սակայն ճապոնական գծերով։ Նրա դրությունը մատնաշում է ծաղկած դափնեվարդը. վերջինս և աղջիկը գտնվուն են կյանքի ծաղկուն շրջանում[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 National Gallery of Art - Collection
- ↑ http://www.vggallery.com/painting/p_0431.htm
- ↑ 3,0 3,1 3,2 «La Mousmé». Postimpressionism. National Gallery of Art. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 20-ին.
- ↑ Van Gogh in the South // Antimodernism and Artistic Experience / Jessup. — Toronto: University of Toronto Press, 2001. — С. 185. — ISBN 0-8020-8354-4
- ↑ Morton, M; Schmunk, P. The Arts Entwined: Music and Painting in the Nineteenth Century. — New York: Garland Publishing[en], 2000. — С. 177—178. — ISBN 0-8153-3156-8
- ↑ Effects of the Sun in Provence // National Gallery of Art Picturing France (1830-1900). — Washington, D.C.: National Gallery of Art. — С. 18. Архивировано из первоисточника 12 մայիսի 2011.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Երիտասարդ ճապոնուհին կատեգորիայում։ |