Երկարագի երաշտահավ
Երկարագի երաշտահավ (լատին․՝ Aegithalos caudatus), հաստակտուց երաշտահավերի ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, քիչ տարածված։
Երկարագի երաշտահավ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Aegithalos caudatus
Linnaeus, 1758
|
||||||||||||||
Հոմանիշներ | ||||||||||||||
Acredula caudata |
||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
|
Արտաքին կառուցվածք
խմբագրելՄարմնի երկարությունը 14 սմ է, թևերի բացվածքը՝ 16-19 սմ, կենդանի զանգվածը՝ 7-10 գ։ Փոքրամարմին է, պոչը՝ երկար, թևերը՝ կարճ։ Մարմինը կլորավուն է, գնդանման։ Հասունի գագաթը սև ու սպիտակ շերտերով է, մեջքը՝ մոխրագույն։ Մարմնի ստորին մասը վարդագույն երանգով է։ Երիտասարդն ավելի մուգ է, մեջքը և գլխի կողքերը՝ դարչնագույն, պոչը՝ ավելի կարճ։
Կենսակերպ
խմբագրելԵրամային է, կեր է փնտրում ծառերի սաղարթի միջին մասում, հաճախ՝ անտառային մանր թռչունների խառը երամներում։ Բնակվում է անտառներում, պտղատու այգիներում, գիհու թփուտներում, արհեստական ծառատունկերում, ձմռանը՝ գետաձորերում և թփուտային կիսաանապատներում։
Սննդառություն
խմբագրելՍնվում է միջատներով։
Բնադրում
խմբագրելԳարնան ամենավաղ հարսանեկան զույգերը ձևավորվում են մարտի կես-ապրիլի ընթացքում։ Ձվադրման պատրաստ առաջին բները հայտնվում են ապրիլի առաջին տասնօրյակին։ Բույնը ձվաձև է՝ սարդոստայնով հյուսված, պատված քարաքոսով, ցամքարը՝ փետուրներից։ Բնադրում է թփուտներում կամ ծառերի ուղղաձիգ ճյուղավորումներում։
Բազմացում և զարգացում
խմբագրելԴնում է 4 մմ տրամագծով, սպիտակ 8-12 ձու։ Բնադրվում է ապրիլ-հունիս ամիսներին։ Բույնը կիսագնդաձև է, այն տեղադրում է ծառերի հաստ ճյուղերին։ Բույնը սարքում է թռչունների փետուրներից, բույսերի նուրբ ցողուններից, ամրացման համար օգտագործում է սարդոստայնաթել։ Թխսակալում է 12-13 օր։ Խոսրովի անտառ արգելոցում ձագերը հայտնվում են ապրիլի վերջին, բնից դուրս են գալիս և մեծերի խնամքին անցնում մայիսի սկզբին։ Բնային կյանքում ձագերին կերակրում են արուն և էգը՝ օրը 250 անգամ։ Հունիս-օգոստոսին բազմապատկվում է երիտասարդ թռչունների ընտանեկան խմբերի քանակը և պահպանվում մինչև հաջորդ գարուն։
Օգտակար է, ոչնչացնում է ծառերի վնասատուներին։ Գնդանման, փոքր մարմնի, մետաքսանման փետրածածկի և արտասովոր երկար պոչի շնորհիվ գեղագիտական արժեք է ներկայացնում։
Տարածվածություն
խմբագրելՏարածված է հարավային Եվրոպայում, Փոքր Ասիայում, Իրանում, Ճապոնիայում, Կորեայում և Չինաստանում[1]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկարագի երաշտահավ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկարագի երաշտահավ» հոդվածին։ |
- ↑ Մ․Ս․Ադամյան, Հայաստանի թռչունները, Երևան, «Արևիկ», 1988