Երկիր Մեդիա
Երկիր Մեդիա, հայկական հեռուստաընկերություն, հեռարձակումը սկսվել է 2004 թ. մայիսի 28-ին։ 2004 թվականի նոյեմբերին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը մասնակցել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից թիվ 56 հաճախականության մրցույթին և դեկտեմբերի 29-ին շահել է այն։ Հեռուստաալիքը սատարում է Հայ Յեղափոխական Դաշնակցության գործունեությունը[1]։
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերություն | |
---|---|
🌐 | yerkirmedia.am |
Երկիր | Հայաստան Երևան |
Հեռարձակման գոտի | Հայաստան Եվրոպական միություն Իրան Լիբանան Ռուսաստան Սիրիա |
Հեռարձակման լեզու | հայերեն |
Հեռարձակման սկսման թվական | 2004, մայիս 28 |
Փոխարինվել է | Արտ 13 |
Հիմնադիր | Հայ Յեղափոխական Դաշնակցություն |
Սեփականատեր | «Հուսաբեր» ՓԲԸ |
2008 թվականի մայիսի 28-ից Երկիր Մեդիայի հաղորդումները տարածվում են նաև համացանցում[2]։
2010 թ. հունիսի 28-ից հեռուստաալիքը սկսել է հեռարձակվել ողջ աշխարհում «Hot Bird» արբանյակի կողմից։
Ընկերությունը թղթակիցների կետեր ունի ԱՄՆ-ում (Լոս Անջելես, Բոստոն), Վրաստանում, Լիբանանում, Ռուսաստանում, Թուրքիայում, Իրանում, Սիրիայում և Ֆրանսիայում։ Պոտենցիալ հեռուստադիտողների թիվը շուրջ 2.000.000 է։ Գործադիր տնօրենն է Դավիթ Հակոբյանը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Երկիր Մեդիա - Մեր մասին». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ ««Երկիր Մեդիա» հեռուստաընկերության պաշտոնական կայք էջը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 4-ին.