Երջանիկ Առաքելյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Առաքելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Երջանիկ Գեղամի Առաքելյան (մայիսի 15, 1918[1], Մաքրավան, Կոտայքի մարզ, Հայաստան - օգոստոսի 4, 1981[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ (1969)։ ԽՄԿԿ անդամ 1966 թվականից։
Երջանիկ Առաքելյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 15, 1918[1] |
Ծննդավայր | Մաքրավան, Կոտայքի մարզ, Հայաստան |
Վախճանվել է | օգոստոսի 4, 1981[1] (63 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Ծաղկաձոր |
Մասնագիտություն | թարգմանիչ և բանաստեղծ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Աշխատավայր | Հրազդան |
Երջանիկ Առաքելյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելԵրջանիկ Առաքելյանը ծնվել է Մաքրավանք գյուղում։ 1935 թվականին ավարտել է Երևանի մանկավարժական ուսումնարանը, 1937 թվականին՝ ՀԼԿԵՄ Կենտկոմին առընթեր կոմերիտական աշխատողների երկամյա դասընթացը։ 1938 թվականին աշխատել է Հրազդանի «Լենինյան դրոշով» թերթի խմբագրությունում որպես բաժնի վարիչ։ 1939-1946 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ 1956-1958 թվականներին որպես ապրանքագետ աշխատել է Երևանի մետաղյա իրերի և թիթեղյա գլանման գործարանում, 1959-1962 թվականներին՝ «Պիոներ» (այժմ՝ «Աղբյուր») ամսագրի խմբագրությունում որպես գրական աշխատող, 1962-1968 թվականներին՝ Հայաստանի ժողովրդական ստեղծագործության հանրապետական տանը որպես բանահյուսության բաժնի վարիչ։ Մահացել է Երևանում, թաղվել է Ծաղկաձոր քաղաքում[2]։
Երկերի մատենագրություն
խմբագրել- Ծաղիկներ, Ե. Հայպետհրատ, 1961, 20 էջ։
- Սիրտը երգում է (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1962, 56 էջ։
- Շեկ Մինասն ու դիմակները, Երևան, «Հայաստան», 1970, 16 էջ։
- Արևի ժպիտը, Երևան, «Հայաստան», 1972, 40 էջ։
- Կապույտ անձրև (բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 1973, 148 էջ։
- Զանգակներ (ժողովածուում տեղ են գտել նաև Ե. Առաքելյանի մի քանի գործեր), Երևան, «Հայաստան», 1974, 160 էջ։
- Տասը չափիր, մեկ կտրիր, Երևան, «Հայաստան», 1975, 56 էջ։
- Գույների համանվագ (ժողովածուն ընդգրկում է «Լուսաստղ» պոեմը և բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1977, 224 էջ։
- Կարոտները չեն հեռանում (բանաստեղծություններ, թարգմանություններ, փոխադրություններ), Երևան, «Սովետական գրող», 1979, 240 էջ։
- Վաղը դպրոց ենք գնալու (ժողովածուում գործ ունի նաև Ե. Առաքելյանը), Երևան, «Լույս», 1982, 256 էջ։
- Թևավոր բարդի (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող, 1982, 212 էջ։
Թարգմանությունները (ռուսերենից)
խմբագրելԱյս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Պլատոն Վորոնկո, Քո գրքույկը, Երևան, Հայպետհրատ, 1962, 30 էջ։
- Օ. Պանկո-Յաշ, Փոքրիկ տղայի հետ պատահած մեծ նորությունը, Երևան, Հայպետհրատ, 1962, 13 էջ։
- Իշտվան Կորմուշ, Փոքրիկ տղայի և հրաշք եղնիկի մասին (հեքիաթ), Երևան, Հայպետհրատ, 1965, 30 էջ։
- Սամուիլ Մարշակ, Մանուկների համար, Երևան, «Հայաստան», 1971, 28 էջ։
- Կարլոս Ալվարես, Երգը մենախցում, Երևան, «Սովետական գրող», 1980, 46 էջ։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երջանիկ Առաքելյան» հոդվածին։ |