Զեմերինգի երկաթուղի
Զեմերինգի երկաթուղի (գերմ.՝ Semmeringbahn), աշխարհի առաջին լեռնային երկաթգիծը[1]։ Երկաթգծի առավել հին հատվածը, որ ունի 42 կմ երկարություն, կառուցվել է 1848-1854 թվականներին և անցնում է Մյուրցուշլագ և Գլոգնից քաղաքների միջև գտնվող Զեմերինգի լեռնանցքով, որը բարձրլեռնային բարդ տեղանքում է գտնվում։ Հաշվի առնելով բարդ ռելիեֆը և բարձրության զգալի անկումները՝ Զեմերինգի երկաթուղին համարվում է 19-րդ դարի քաղաքացիական ինժեներիայի նշանակալի ձեռքբերում։ Ճանապարհը նախկինի պես համարվում է ավստրիական Հարավային երկաթուղու մի մասը։
Զեմերինգի երկաթուղի | |
անգլ.՝ Semmering railway* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Երկիր | Ավստրիա |
Տիպ | Մշակութային |
Չափանիշներ | |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1998 (անհայտ նստաշրջան) |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Պատմություն
խմբագրելԶեմերինգի երկաթուղին կառուցվել է 1848-1854 թվականներին։ Շինարարությանը մասնակցել է մոտ 20.000 մարդ։ Նախագիծը մշակել է ճարտարապետ Կառլ Ռիթեր ֆոն Գեգան։ Ճանապարհն անցնում է ծովի մակարդակից 985 մ բարձրությունով։ Բարդ ռելիեֆով պայմանավորված՝ հարկ է եղել փորել 14 թունել, կառուցել 16 ուղանցույց, ընդ որում դրանցից մի քանիսը երկհարկ են։ Կառուցվել է նաև ավելի քան 100 քարե կամուրջ և 11 ոչ մեծ երկաթուղային կամրջակներ։ Ճանապարհի կայարանները և վարչական շինությունները մասամբ կառուցվել են թունելների փորման ընթացքում առաջացած հանքապարի մնացորդներով։
Ամբողջ ճանապարհի համար բարձրության տատանումը 460 մ է, իսկ ձգվածության 60 %-ի համար թեքվածքը կազմում է 20-25 %, ինչը համազոր է 40 մ ճանապարհին 1 մ բարձրացմանը։ Այսպիսի պայմանները բարդացրել են կառույցի շինարարությունը տեխնիկական տեսանկյունից, հաճախ նոր գործիքների ու տեխնիկայի կարիք է զգացվել։ Հատուկ այս ճանապարհի համար մշակվել է լոկոմոտիվի նոր կոնստրուկցիա, քանի որ ստանդարտ տեխնիկան մինչ օրս էլ չի բավարարում ոլորանների թեքվածքի մեծ աստիճանի և մեծ բարձրությունների պայմաններում։
Երկաթգիծն անցնում է լեռնային գողտրիկ տեղանքով։ Կառույցի շինարարության ժամանակ նախագծի հիմնական դրույթը եղել է «այգում բնապատկերի ստեղծումը», այսինքն՝ ճարտարագետը ցանկացել է ներդաշնակել տեխնիկան ու բնությունը։ Ճանապարհի գեղեցկությունը պայմանավորել է նրա երկարությամբ հանգստյան ենթակառուցվածքների զարգացումը։ Ներկայումս Զեմերինգը լեռնադահուկային հանգստի և բալնեոթերապիայի կենտրոն է։ Տեղանքը հայտնի է նաև որպես լեռնադահուկային մարզաձևի՝ աշխարհի առաջնությունների անցկացման վայր։
Զեմերինգի երկաթուղին 1998 թվականին հռչակվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ՝ № 785:
Զեմերինգի թունել
խմբագրել2012 թվականի ապրիլի 25-ին սկսվել են 27.3 կմ երկարությամբ թունելի կառուցման աշխատանքները։ Թունելը լինելու է շրջանցիկ Զեմերինգի երկաթգծի 41 կիլոմետրոց հատվածի համար։ Թունելի բացումը նախատեսվում է 2024 թվականին։ Նախագծի սկզբնական արժեքը կազմել է 3.1 միլիարդ եվրո[2]։
Պատկերասրահ
խմբագրել-
Զեմերինգի երկաթուղին XIX դարի վերջին
-
Ճանապարհի ժամանակակից տեսք
-
Ուղանցույց
Արտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «mountain railroad» (անգլերեն).
- ↑ «Semmering base tunnel ground-breaking». 3 мая 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 9-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զեմերինգի երկաթուղի» հոդվածին։ |