Զեմֆիրա Երիցյան

հայ պարուհի, պարուսույց
Վիքիպեդիայում կան հոդվածներ Երիցյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Զեմֆիրա Արտաշեսի Երիցյան (մայիսի 4, 1941(1941-05-04), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պարուհի, պարուսույց։

Զեմֆիրա Երիցյան
Ծնվել էմայիսի 4, 1941(1941-05-04) (83 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պարարվեստի պետական քոլեջ (1959)
Մասնագիտությունպարուհի և ուսուցչուհի
ԱշխատավայրԵրևանի պարարվեստի պետական քոլեջ, Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, Հայֆիլմ և Հայկական պետական մանկավարժական համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Հայաստանի վարչապետի հուշամեդալ

Պարող Մինաս Խաչատրյանի կինը։

Կենսագրություն

խմբագրել

Զեմֆիրա Երիցյանը ծնվել է 1941 թվականին Երևանում։ 1958 թվականին ավարտել է Երևանի Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցը։ 1948-1959 թվականներին սովորել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում։ 1959-1993 թվականներին աշխատել է Հայաստանի Պարի պետական անսամբլում, եղել մենապարուհի և հանդիսավար[1]։ Կատարել է Գուսան Աշոտի «Սիրամարգ», Խաչատուր Ավետիսյանի «Աղջիկների անուրջներ», «Լեռների դուստր», «Կռունկներ», «Քարավան», «Անահիտ և Վաչագան» և այլ պարեր։ 1992-1993 թվականներին պար է դասավանդել Էջմիածնի ակումբագրադարանավարական տեխնիկումում, 1992-1994 թվականներին՝ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում։ 1993-1996 թվականներին որպես բեմական շարժման և պարի ռիթմիկայի ուսուցիչ աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, 1994-2005 թվականներին եղել է «Բարեկամություն» պարի համույթի փորձավար[1]։ 1993 թվականից պար և բեմական շարժում է դասավանդում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, 2001 թվականից՝ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում՝ ռեժիսուրայի ամբիոնում, 2005 թվականից՝ պրոֆեսոր[2]։

Կատարել է «Վաղարշապատի պարը», «Չինար ես», «Կախարդված ծաղիկներ», «Անահիտի և թագաժառանգ Վաչագանի սիրո լեգենդը», «Լեռների դուստրը», «Կռունկները», «Ղանթար» պարերը։

Պարգևներ, մրցանակներ

խմբագրել
  • Երևանի երիտասարդական 1-ին փառատոնի 1-ին մրցանակ, դիպլոմ, 1957 թ.
  • 1962 թ.Հելսինկի Երիտասարդական և ուսանողական փառատոնի ածաթե մեդալ, 1962 թ.
  • ՀՀ Գերագույն խորհրդի պատվոգիր, 1962 թ.
  • ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից մշակույթի ոլորտում ներդրած ավանդի համար պատվոգիր, 2004 թ.
  • ՀՀ վարչապետի հուշամեդալ, 2011 թ.
  • Թատերական գործիչների միության ոսկե մեդալ, 2013 թ.
  • Ծննդյան 70- ամյակի կապակցությամբ երկարատև և անբասիր աշխատանքի համար ԵԹԿՊԻ-ի կողմից մեդալ, 2014 թ.

Հրապարակումներ

խմբագրել
  • Մտորումներ «Պար առարկայի դասավանդման շուրջ», 2007 թ. «Հանդես» գիտ. ումնասիր. հոդվածների ժողովածու 2-րդ համար։
  • Հայկական պար առարկայի դասավանդման գործնական տեսական խնդիրներ, 2009 թ., Հանդես. գիտ. ումնասիր. հոդվածների ժողովածու, 5-րդ համար։
  • 15-20 դդ «Պարարվեստի կանոնակարգում», 2013 թ. «Հանդես» գիտ. ումնասիր. հոդվածների» ժողովածու, 11-րդ համար։
  • «Պատմակենցաղային պարերի ծագումը և բարեկրթությունը», 2014 թ., «Վան Արյան» հրատարակչություն[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Զեմֆիրա Երիցյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
  2. Զեմֆիրա Երիցյանի կենսագրությունը ՀՊՄՀ կայքում
  3. Երիցյան, Զեմֆիրա Արտաշեսի (2014). Պատմակենցաղային պարերի ծագումը և վարվելակերպի կանոնները. Վան Արյան. ISBN 9789939700700.