Զիմբաբվե
Զիմբաբվեի Հանրապետությունը (անգլ.՝ Republic of Zimbabwe, մինչև 1980 թ. Հարավային Ռոդեզիա) գտնվում է Հարավային Աֆրիկայում։ Բրիտանական համագործակցության անդամ է։
Զիմբաբվեի Հանրապետություն Զիմբաբվե |
||||
---|---|---|---|---|
|
||||
Նշանաբան՝ Unity, Freedom, Work Միություն, Ազատություն, Աշխատանք |
||||
Օրհներգ՝ «Kalibusiswe Ilizwe le Zimbabwe» | ||||
|
||||
Մայրաքաղաք և ամենամեծ քաղաք | Հարարե | |||
Պետական լեզուներ | Անգլերեն | |||
Կառավարում | Նախագահական հանրապետություն | |||
Անկախություն | Մեծ Բրիտանիայից | |||
- | Հայտարարված | նոյեմբերի 11 1965 | ||
- | Ճանցված | ապրիլի 18 1980 | ||
Տարածք | ||||
- | Ընդհանուր | 390 580 կմ² | ||
- | Ջրային (%) | 1 | ||
Բնակչություն | ||||
- | 2005 նախահաշիվը | 12 746 990 | ||
- | Խտություն | 32 /կմ² /մղոն² |
||
Արժույթ | Չկա | |||
Ազգային դոմեն | .zw | |||
Հեռախոսային կոդ | +263 |
Երկրի գրեթե ողջ տարածքը զբաղեցնում են 800–1500 մ բարձրության Մատաբելե և Մաշոնա սարավանդները։ Առավել բարձրադիր է երկրի արևելյան մասը (Ինյանգան լեռ՝ 2596 մ)։
Կլիմա
խմբագրելԿլիման արևադարձային է։ Խոշոր գետերն են Զամբեզին և Լիմպոպոն։
Պատմություն
խմբագրելXIX դարի 80-ական թվականներից Զիմբաբվեն գտնվում էր Մեծ Բրիտանիայի տիրապետության տակ։ 1895 թվականից կոչվել է Հարավային Ռոդեզիա (գաղութային զավթման կազմակերպիչ Ջոն Ռոդսի անունով), ապա՝ 1953 – 1963 թվականներին եղել է Ռոդեզիաների և Նյասալենդի Դաշնության կազմում։ 1970 թվականին անկախություն ձեռք բերելուց հետո կոչվեց Ռոդեզիայի Հանրապետություն, 1980 թվականի փետրվարից՝ Զիմբաբվեի Հանրապետություն։
Բնակչության կազմ
խմբագրելԵրկրի բնակչության 97%-ը աֆրիկացիներ են (մաշոնաներ, մատաբելեներ և այլք)։
Տնտեսություն
խմբագրելԶիմբաբվեի տնտեսության հիմքը հանքարդյունաբերությունն ու գյուղատնտեսությունն են։ Արդյունահանում են քրոմիտներ, ոսկի, երկաթ, պղինձ։ Կան մետաղաձուլական, մեքենաշինական, սննդի, փայտամշակման ձեռնարկություններ։ Մշակում են ծխախոտ, շաքարեղեգ, բամբակենի, եգիպտացորեն, գետնանուշ և այլն։
Տես նաև
խմբագրելԱղբյուրներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զիմբաբվե» հոդվածին։ |
Վիքիճամփորդն ունի Զիմբաբվեին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 283)։ |