Զինված հարձակում Չեչնիայի խորհրդարանի վրա
Հարձակում Չեչնիայի խորհրդարանի վրա, ահաբեկչական գործողություն, որն իրականացվել է 2010 թվականի հոկտեմբերի 19-ին, ինչի արդյունքում զոհվեց 7 մարդ (ներառյալ չորս հարձակվողներին) և վիրավորվեց 17 մարդ։
Զինված հարձակում Չեչնիայի խորհրդարանում | |
---|---|
Տեսակ | ահաբեկիչ-մահապարտի պայթյուն |
Երկիր | Ռուսաստան |
Գրոհի վայր | Գրոզնի, Չեչնիա, Ռուսաստան |
Տեղադրանք | Գրոզնի |
Գրոհի նպատակ | ոստիկանություն, պատգամավորներ։ |
Տարեթիվ | 2010 թվականի հոկտեմբերի 19 |
Գրոհի միջոց | կրակահերթ շենքում, ահաբեկչական գործողություն |
Զենք | Չորս հատ Կալաշնիկովի ինքնաձիգ, մի քանի Մակարովի ատրճանակ |
Զոհվածներ | 7 (ներառյալ չորս ահաբեկիչները) |
Վիրավորներ | 17 |
Ահաբեկիչների քանակ | 4 |
Ահաբեկիչներ | տվյալներ չկան |
Կազմակերպիչներ | Կովկասյան Էմիրատ |
Հարձակում
խմբագրել2010 թվականի հոկտեմբերի 19-ի տեղական ժամանակով առավոտյան 8.40-ին Գրոզնիի խորհրդարանի շենքի մոտ եկավ ավտոբուս, որի մեջ էին գտնվում չորս տղամարդ։ Տեսնելով, շենք մտնող պատգամավորների ավտոշարասյունը, նրանք դուրս եկան պատգամավորների ավտոշարասյան հետքի վրա և 8.45 անկանոն կրակ բացեցին պատգամավորների ու պահակախմբի վրա։ Հրաձգության ընթացքում զոհվեց 3 մարդ[1], երկու պատգամավորներին ուղղեկցող ոստիկաններ և տնտեսվարը (հարձակվողներից մեկը ընդունել էր նրան, որպես պատգամավոր) վիրավորվեց 7 մարդ։ Պատասխան կրակով սպանվեցին հարձավողներից երկուսը։ 8.52 մնացած երկու ահաբեկիչները մտան շենք, սկսեցին մտնել սենյակներ ու անկանոն կրակ բացել (նաև նրանք անկանոն կրակ էին բացում պատուհաններից)։ Արդյունքում նրանք վիրավորեցին ևս 8 մարդու։ Առավոտյան 9-ին, երբ նրանց մոտ վերջացան փամփուշտները նրանք հերթականությամբ պայթեցրեցին իրենց։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Terrorists launch deadly attack on Chechen parliament (Update 1)». RIA Novosti. 2010 թ․ հոկտեմբերի 19.
Արտաքին հղումներ
խմբագրել- «В нападении на здание парламента в Грозном участвовали четыре боевика». Радио Свобода. 19.10.2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 30-ին.