Զորայր Միրզայան
հայ թարգմանիչ, բանաստեղծ, գրող
Զորայր Հովսեփի Միրզայան (1916[1], Թեհրան, Իրան[1] - 1964[1]), հայ գրող, թարգմանիչ։
Զորայր Միրզայան | |
---|---|
Ծնվել է | 1916[1] |
Ծննդավայր | Թեհրան, Իրան[1] |
Վախճանվել է | 1964[1] |
Մասնագիտություն | գրող և թարգմանիչ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Իրան |
Կրթություն | Հայկազյան դպրոց[1] |
Կենսագրություն
խմբագրելՆախնական կրթությունն ստացել է Թեհրանի Հայոց ազգային դպրոցում, ապա ավարտել է ամերիկյան քոլեջը։ Աշխատակցել է սփյուռքահայ պարբերականների, հատկապես՝ իրանահայ գրողների միության «Նոր էջ» հանդեսին։ Հրատարակվել են Միրզայանի «Թաց մայթը» (1957), «Բանաստեղծություններ և պատմվածքներ․ Հատընտիր» (հետմահու, 1965) ժողովածուները և «Աբու-Ալի Աինա» (1954) ուսումնասիրությունը։ Կատարել է թարգմանություններ Ռաբինդրանաթ Թագորի, Օմար Խայամի, Ֆիրդուսու, Հաֆեզի, Ֆեոդոր Դոստոևսկու, Մարկ Տվենի և ուրիշների ստեղծագործություններից։
Թարգմանություններ
խմբագրելԱյս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Բաբա Թահէր Օրեան Համադանի։ Քառյակներ.- Թեհրան։ Տպ. Չափքար, 1954.- 36 էջ։
- Դոստոևսկի Ֆյոդոր Միխայլովիչ։ Հեզիկը.- Թեհրան։ Տպ. Չափքար, 1954.- 55 էջ։
- Ֆրանսիական պոեզիա.- Երևան։ Երևանի համալս. հրատ., 1984.- 480 էջ.- (Ուսանողի գրադարան).- Բովանդ-ից՝ Ժյուլ Սյուպերվիել. Օվկիանոսի այս մասնիկը; Պոլ Էլյուար. Սիրահարված կինը; Բացօթյա; Բարի արդարություն; Մի նոր գիշերվա առթիվ; Զգացումներ ակներև; Ռոբեր Դեսնոս. Տեսարանը։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 617)։ |