Զորան Միլանովիչ
Զորան Միլանովիչ (խորվ.՝ Zoran Milanović, հոկտեմբերի 30, 1966[1], Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[2]), խորվաթ պետական և քաղաքական գործիչ[3], 2011 թվականի դեկտեմբերի 23-ից Խորվաթիայի վարչապետ։ Նա առաջնորդն է Խորվաթիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԿԶԾ)։
Զորան Միլանովիչ | |
![]() | |
Կուսակցություն՝ | Խորվաթիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Զագրեբի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ և Զագրեբի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | հոկտեմբերի 30, 1966[1] (58 տարեկան) |
Ծննդավայր | Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ | |
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբի իրավագիտության դպրոցը ավարտելուց հետո Միլանովիչը աշխատել է Խորվաթիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում։
Նա ծառայել է որպես խորհրդական, դառնալով Խորվաթիայի ներկայացուցիչը Եվրամիությունում և ՆԱՏՕ-ի 1996 թվականի և 1999 թվականի Բրյուսելի (Բելգիա) համաժողովներում։
Նա եղել է սոցիալ-դեկոկրատների համակարգողը 4-րդ ընտրատարածքում։ 2014 թվականին ընտրվել է կուսակցության ղեկավար։ Այն դեպքից հետո, երբ Զորան Միլանովիչը պաշտպանեց Լյուբո Յուրցիցի շահերը, նրա գլխավորած կուսակցությունը դարձավ ամենահզոր դիրքեր ունեցողը խորվաթական խորհրդարանում։
Կենսագրություն
խմբագրելԶորան Միլանովիչը ծնվել է 1966 թվականի հոկտեմբերի 30-ին Խորվաթիայում։ Նա սովորել է տեղի միջնակարգ դպրոցում այնուհետը ավարտել Զագրեբի համալսարանի իրավագիտական ֆակուլտետը։ Տիրապետում է գերազանցապես չորս լեզուների (խորվաթերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն)։
Ուսումը գաջողությամբ ավարտելուց հետո Միլանովիչը աշխատել է Զագրեբի դատարաններում, ապա 1993 թվականին դարձել է Խորվաթիայի պատվիրակը ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում։ Այնուհետև 2012 թվականի նոյեմբերի 11-ին կաշառք վերցնելու համար ազատազրկվել է 10 տարի ժամկետով։
Միևնույն ժամանակ Միլանովիչը սկսեց իր քաղաքական կարիերան։ Նա մեծ ներդորում ունի մի շարք սոցիալ-դեմոկրատական հոսանքների ձևավորման գործում։ Վերջապես նա կարողացավ միացորել Խորվաթիայի ողջ կոմունիստներին և ստեղծել իր կուսակցությունը։ Երեք տարի անց նա դառնում է Խորվաթիայի արտաքին գործերի նախարար Տոնինո Պիցուլանի տեղակալը։ Այնուհետև Խորվաթիայի 2003 թվականի ընտրություններից հետո Զորան Միլանովիչը թողնում է իր պաշտոնը։
2004 թվականին Միլանովիչը սկսում է անդամակցել Խորվաթիայի Կենտրոնական կոմիտեի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը և երկու տարի անց նա դառնում է կուսակցության մամուլի քարտուղարը։ Կուսակցության նախարարի մահից հետ Միլանովիչը համարվում էր նախագահի թեկնածու։
Խաղաղասիրության նպատակներով, որպես Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության ներկայացուցիչ այցելել է Հայաստան, Ադրբեջան և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն[4]։
Ընդիմության առաջնորդ
խմբագրել2007 թվականին հաղթել է ընտրություններում, քանի որ նրա ղեկավարած կուսակցությունը ուներ իր ուրույն դերը Խորվաթիայի խորհրդարանում։ Նա համարվում է ոչ պաշտոնական ընդիմության առաջնորդ։ Նա կարևորում է իր վարչակազմի կողմից կոռուպցիայի դեմ պայքարի համար գործողությունների ծավալելումը։
2011 թվականի հուլիսի 15-ին պաշտոնաթող է լինում և իր տեղը զիջում նոր վարչապետ Յանդրանկա Կոսերին։ Զորան Միլանովիչի այս քայլը առաջացրել Խորվաթիայի ընդիմադիր ուժերի հավանությանը։
2008 թվականին Խորվաթիան անդամակցում է Եվրոպական Միությանը։ Այդ իրադարձությամբ հակասություններ են սկսում Սլովենիայի հետ։ Տարաձայնությունների լուծումը եղել է արբիտրաժային համաձայնությունը[5], որը ստորագրվել է Շվեդիայի մայրաքաղաք Ստոքհոլմում՝ 2009 թվականի նոյեմբերի 4-ին։ Համաձայնագրի կնքմանը ներկա էին գտնվել երկու երկրների վարչապետները և Շվեդիայի վարչապետ Ֆրեդերիկ Ռայնֆելդը[6]։
Այս պայմանագրի կնքմանը կողմ էր քվեարկել Զորան Միլանովիչը և Խորվաթիայի խորհրդարանի մի շարք պատգամավորներ։ Սակայն Խորվաթիայի օրենսդիր մարմինը դեմ էր պայմանագրի կնքմանը։
2008 թվականի տնտեսական ճգնաժամը հարված է հասցնում մի շարք եվրոպական երկրների՝ այդ թվում նաև Խորվաթիային։ Ճգնաժամը շարունակում է ողջ հետագա տարիներին։ Տասնյակ հազարավոր աշխատատեղիներ փակվում են և գործազրկության մակարդակը երկրում բարձրանում է։
Վարչապետ
խմբագրել2011 թվականի դեկտեմբերի 23-ին կայացած ընտրություններից հետո Միլանովիչը հավաքում է ձայների մեծամասնությունը և դառնում Խորվաթիայի Հանրապետության նոր վարչապետը։ Սուրբ Մարկոսի հրապարակում Խորվաթիայի նախկին վարչապետ Յադրանկո Կոսորը Զորան Միլանովիչին է հանձնում համապատասխան փաստաթղթերը։
Զորան Միլանովիչը իր պաշտոնը ստանձնում է 45 տարեկան հասակում և դառնում է Խորվաթիայի Հանրապետության պատմության մեջ ամենաերիտասարդ վարչապետը ( անկախության հռչակագրից հետո)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #1027200524 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Milanović: Gay parovima trebamo dati prava kao u Španjolskoj, zbog toga nitko neće ništa izgubiti Արխիվացված 2015-07-15 Wayback Machine, jutarnji.hr; accessed 15 April 2015.
- ↑ Zoran Milanović profile Արխիվացված 2012-01-24 Wayback Machine, zivotopis.hr; accessed 15 April 2015.
- ↑ «Premiers Kosor, Pahor say two countries at watershed, politics must find solutions». Croatian Government. 2009 թ․ հոկտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ «Croatia, Slovenia open new chapter in their relations, PMs say». Croatian Government. 2009 թ․ նոյեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 4-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Robert Bajruši (2007 թ․ ապրիլի 17). «Zoran Milanovic – The Rise of Racan's Successor». Nacional (weekly). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 25-ին.