Էդիթ Սյոդերգրան
Էդիթ Իռեն Սոդերգրան ( ապրիլի 4, 1892[1][2][3][…], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4] - հունիսի 24, 1923 կամ հունիսի 23, 1923[4], Roshchino, Վիբորգի նահանգ, Ֆինլանդիա) - հայտնի շվեդերեն գրող ֆինն բանաստեղծուհի։
Էդիթ Սյոդերգրան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 4, 1892[1][2][3][…] |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4] |
Վախճանվել է | հունիսի 24, 1923 (31 տարեկան) կամ հունիսի 23, 1923[4] (31 տարեկան) |
Վախճանի վայր | Roshchino, Վիբորգի նահանգ, Ֆինլանդիա |
Գերեզման | Roshchino և Edith Södergran's grave |
Մասնագիտություն | բանաստեղծուհի և գրող |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և Ֆինլանդիա |
Կրթություն | Սուրբ Պետրոսի դպրոց |
Edith Södergran Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԷդիթ Սեդերգրանը ծնվել է 1892 թվականի ապրիլի 4-ին Սանկտ Պետերբուրգում՝ Վիբորգյան կողմում, ֆիննական շվեդների ապահովված ընտանիքում։ Ընտանիքում խոսել են միայն Շվեդերեն։ Էդիթի հայրը՝ ինժեներ Մաթիաս Սեդերգրանը, վիբորգյան կողմում Նոբելի գործարանում մեխանիկ էր և սղոցարանի տնօրեն։ Ապագա բանաստեղծուհին ընդամենը 3 ամսական էր, երբ ծնողները տեղափոխվեցին Ռայվոլա, որտեղ նա ապել է մինչև 1902 թվականը։ 1902 թվականի աշնանը ծնողները Էդիթին տվել են սովորելու Պետերբուրգի ամենահեղինակավոր գերմանական կանանց` Նեվսկի Պրոսպեկտում գտնվող Պետրիշուլա վարժարանը։ Նա լավ էր սովորում, շատ էր կարդում, այդ թվում ՝ Մուսեն, Ռիլկեն, Ստրինդբերգ։
Նա սկսեց բանաստեղծություններ գրել գիմնազիայի վաղ տարիներին և տարբեր լեզուներով։ 15 տարեկան հասակում նրա 238 դպրոցական բանաստեղծություններից`26-ը գրվել է շվեդերեն, 5-ը`ֆրանսերեն, մեկը` ռուսերեն, մնացածը` գերմաներեն։ «Ես չգիտեմ ում հետ եմ տանում իմ երգերը, չգիտեմ, թե վաղը ինչ լեզվով կգրեմ», - գրում է Էդիթը իր օրագրում, բայց ավելի ուշ նա գրել և հրատարակել է միայն շվեդերեն։ Մինչև 1908 թվականը մայր և դուստր ապրում էին Սանկտ Պետերբուրգում, և միայն ամառը անցկացնում էր Ռայվոլում։ 1908 թվականի ամռանը Էդիթի հայրը մահացավ տուբերկուլյոզից, և այդ տարվա ուշ աշնանը պարզվել է, որ 16-ամյա Էդիթը ժառանգել է հոր հիվանդությունը։ Մայրը նրան տարել է Ֆինլանդիայի տուբերկուլյոզային առողջարան Նումմելա քաղաքում։
1908-1914 թվականներին Էդիթը բուժվում էր առողջարանում ՝ Նումմելում և շվեյցարական Դավոս քաղաքում։ Նույն ժամանակահատվածում նա մոր հետ ճանապարհորդում է Եվրոպայում։ 1914 թվականին նրանք վերադարձել են Ռայվոլա, որտեղ Էդիթը մնաց մինչև իր կյանքի վերջը ՝ կատարելով ընդամենը մի քանի ուղևորություններ դեպի Պետերբուրգ և Հելսինկի։ Հայրենի Ռաիվոլան միշտ եղել է պայծառ կղզի իր կյանքում։ Էդիթը սիրավեպ է սկսել իրենից 16 տարի մեծ տղամարդու հետ, որը ֆիզիոթերապևտ էր Թերիոկիում։ Նրանց սիրավեպը տևել է մինչև 1915 թվականի ուշ ձմեռը, երբ նա գնաց ռազմաճակատ։ Դրանից հետո նրանք երբեք չեն տեսել միմյանց։
1916 թվականին Հելսինկիում տպագրվեց Էդիթ Սեդերգրանի (շվեդերեն) բանաստեղծությունների առաջին ժողովածուն։ Այն պարզապես կոչվում էր «Բանաստեղծություններ»։
Քաղաքացիական պատերազմի ավարտից հետո Էդիթի առողջույունը կրկին վատացավ։ Նա մահացել է 1923 թվականին Ռայվոլում ՝ 31 տարեկան հասակում։ Երկրորդ աշխարհամարտի տարիներին նրա տունը քանդվեց։
Հետմահու հրատարակվեց Էդիթ Սեդերգրանի բանաստեղծությունների երկրորդ գիրքը ՝ «Երկիր, որը չկա այնտեղ»։ Նրա բանաստեղծությունները գրվել են բանաստեղծի կարճ կյանքի վերջում։ Գիրքը կազմել է գրականագետ Հագար Օլսոնը։
Էդիթ Սեդերգրանը իր կյանքի ընթացքում չի եղել արժանիորեն ճանաչված, բայց այժմ համարվում է Սկանդինավիայի ամենանշանակալի բանաստեղծներից մեկը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118797875 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդիթ Սյոդերգրան» հոդվածին։ |