Ժան Պոլ Լուի Ֆրանսուա էդուարդ Լյուժ-Դյուլորիե (ֆր.՝ Jean Paul Louis François Édouard Leuge-Dulaurie, հունվարի 29, 1807(1807-01-29)[1][2][3], Թուլուզ[2][3] - դեկտեմբերի 21, 1881(1881-12-21)[1][2][3], Մեդոն[2][3]), ֆրանսիացի հայագետ։

Էդուարդ Դյուլորիե
Édouard Dulaurier
Ծնվել էհունվարի 29, 1807(1807-01-29)[1][2][3]
Թուլուզ[2][3]
Մահացել էդեկտեմբերի 21, 1881(1881-12-21)[1][2][3] (74 տարեկան)
Մեդոն[2][3]
ԳերեզմանLongs-Réages cemetery
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունարևելագետ, եգիպտագետ, լեզվաբան, պատմաբան և թարգմանիչ
Պաշտոն(ներ)Q15639454? և ակադեմիկոս
ԱնդամակցությունԱսիական ընկերություն, Թուրինի գիտությունների ակադեմիա[2] և Արձանագրությունների և բելետրիստիկայի ակադեմիա[4]
ԿոչումԱրևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[5]
Ստորագրություն
Изображение автографа
 Édouard Dulaurier Վիքիպահեստում

Զբաղվել է հայ մատենագիրների երկերի ուսումնասիրությամբ ու թարգմանությամբ, լույս է ընծայել հայոց պատմությանը վերաբերող հետազոտությունները։ Ընդօրինակել, քննել և հրատարակել է Վենետիկի, Վիեննայի, Պետերբուրգի, Մոսկվայի մատենադարանների հայկական ձեռագրերից քաղված նյութեր։ 1850 թվականին ֆրանսերեն է թարգմանել Խաչակրաց առաջին արշավանքի մասին Մատթեոս Ուռհայեցու տեղեկությունները։ Երկի ամբողջական թարգմանությունը հրատարակել է 1858 թվականին Գրիգոր Երեցի շարունակած ժամանակագրությամբ։ 1849 թվականին, երբ Եվրոպայում դեռ հայտնաբերված չէր ասորի պատմիչ Միխայել Ասորու «Ժամանակագրության» ասորերեն բնագիրը։ Դյուլորիեն հրատարակեց այդ երկի հայերենից կատարած մասնակի թարգմանությունը։ Խաչակիրների մասին համաշխարհային գրավոր հուշարձանների մատենաշարի կազմում տպագրել է երկու հատոր՝ առաջինը հայերեն զուգահեռ տեքստերով (1869) ընդգրկում է Մատթեոս Ուռհայեցու, Միխայել Ասորու, Սամվել Անեցու, Ներսես Շնորհալու, Ներսես Լամբրոնացու, Գրիգոր Տղայի, Սմբատ Սպարապետի, Վարդան Արևելցու և այլոց տեղեկությունները խաչակիրների վերաբերյալ։ Երկրորդ հատորը 1906 թվականին պարունակում է նույն ժամանակաշրջանին վերաբերող օտար աղբյուրները։ Դյուլորիեն թարգմանել է Ստեփանոս Տարոնեցի Ասողիկի «Տիեզերական պատմություն» գրքի առաջին ու երկրորդ մասերը, որը հրատարակվել է 1883 թվականին։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդ Դյուլորիե» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 424